Լուսնային

Դեկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը




Դեկտեմբերի 4-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:57-ը, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 13:57-ից, ամեն քայլը պետք է հստակ կշռադատել: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները՝ սարսափելի:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Այսօր լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը և եթե տան կողքը կենդանի տեսնեք, մատանիներ գտնեք: Վատ նշաններ կլինեն մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Մեռած նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության ու պաշտպանության նշան կլինի:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: