Դեկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 809 | 21:00 | |
Դեկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:12-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններն անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Անբարենպաստ է վիճելն ու չարանալը, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:12-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով և հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ կլինի միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել, գործարքներ սկսել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն ժամերի, շղթաների, մանր-մունր իրերի կորուստը, եթե կրակը միանգամից բռնկվի կամ հանգչի, լամպը վառվի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ հյութեր ու մրգեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազները: |
|