ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 742 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 13:55-ից՝ Ցուլի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:34-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ է տրվում սոված չմնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 13:34-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Զգույշ է պետք լինել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Օրվա գույներն են շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 742 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6