ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 611 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:51-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է, աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ կլինի ամպեր տեսնելն ու զանգի ձայն լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 12:51-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է; Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է հավի միս, ձու ուտելը, սպասքը կոտրելը, գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Հատուկ ուշադրություն դարձրեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու ժամանակ է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն փոշու ու կեղտի մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի աչք ծակող գույները; Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 611 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2