Լուսնային

Դեկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:40-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք որիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 23:40-ից, պետք է պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել, հակացուցված են սիրախաղերը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակեպելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնանալը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու ցանկությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Այսօր աշխատանքը բարկեցություն ու եկամուտ կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:


Похожие новости

    Комменатрии к новости

    Loading...
    loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Журналисты

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: