ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 831 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:17-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, ծաղկանոցում աշխատելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:17-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր հատուկ ուշադրություն պետք է դարձնեք սննդին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց շատակերությամբ մի զբաղվեք: Խուսափեք նաև սոված մնալուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, ստամոքսին:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել: Ծախսերն էլ անցանկալի են: Այսօր աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են մուգ կապույտը, բալագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Շատ կերեք, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 831 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2