ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 923 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 15-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 06:55-ից՝ Առյուծի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:27-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման առումներով: Մարդն ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ կարող է դիվային ցանցն ընկել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել, բանակցություններ վարել: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:27-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են մեծամտությունը, հպարտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Այսօր լավ նշաններ կլինեն ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ ուտել, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Կարող եք քնել լույսի տակ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 923 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/10