Դեկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 998 | 21:00 | |
Դեկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 02:22-ից՝ Խեցգետնի: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:11-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ բնութագիրը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. լավագույն դեպքում՝ իդեալական սիրո սկիզբ, վատագույն դեպքում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:11-ից, խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Կարող է տպավորություն ստեղծվել, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից: Փորձեք ձեզ կողքից դիտել, շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության զգացումը նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր ներսն ու ձեր շուրջը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն կոտրված հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|