Դեկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1090 | 21:00 | |
Դեկտեմբերի 12-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:24-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անբարենպաստ է վիճելը, չարություն, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Չի կարելի կենդանական սնունդ օգտագործել: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:24-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ բնութագիրը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել լավագույն դեպքում՝ իդեալական սիրո սկիզբ, վատագույն դեպքում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ, տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա շփման կանոններին հետևելու, ընդհանուր հոսանքին տրվելու, աշխարհին հետևելու ժամանակ է: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատել: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Կշիռ կունենան բաց երկնքի տակ տեսած երազները: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|