ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ցուլի համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 13718 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Ցուլ կնոջ համատեղելիությունը

Կին Ցուլ-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ներդաշնակ հակադրություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս վառ կապը շատ ամուր կլինի։ Կին Ցուլն ու տղամարդ Խոյը հիանալի սեռական համատեղելիություն ունեն, իսկ նրանց միջև բռնկված զգացմունքները մտերիմ հարաբերություններից մեկ ամիս հետո մարելու ոչ մի մտադրություն չունեն։ Ավելին՝ բոլոր շանսերը կան, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի ջերմ ու բռնկուն կդառնան։

Ի դեպ, այս կապը լավ է ոչ միայն սիրային ոլորտում, այլ նաև համատեղ կյանքի ու աշխատանքի համար։ Խոյը այս միության մեջ է ներդնում անհրաժեշտ ամբիզիաներն ու ոգեշնչվածությունը, իսկ կին Ցուլը՝ կայունությունը, տնտեսվարությունն ու ընտանեկան կյանին անհրաժեշտ հոգատարությունը։ Նրանց ամուսնությունը մի ողջ կյանք տևելու բոլոր շանսերն ունի։


Կին Ցուլ-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկակի համառություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Զարմանալի չէ, որ երկու տնտեսվար Ցուլերի միության մասին շրջապատը հաճախ ասում է, որ նրանք ապրում են հարազատ հոգիներ նման։ Չէ՞ որ նրանց հետաքրքրությունների, նպատակների ու ձգտումների նմանությունն այնքան ակներև է, որ աննկատ չի մնում։ Հուսալի Ցուլը այս ամուսնության մեջ գտնում է իր երկրորդ կեսին։

Եվ նույնիսկ քսան տարի հետո այս զույգի համար ձանձրալի չի լինի երկուսով ապրելը, միասին ընդհանուր պլանները քննարկելը, ուրախանալն ու ծագած խնդիրները լուծելը։ Երկու Ցուլերի միությունը երկակի ուժ, ակտիվություն ու համառություն է։ Նրանք երկուսով հարմարավետ ու լավ են զգում իրենց ու պատրաստ են սարեր շրջել։


Կին Ցուլ-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասին, բայց առանձին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս հակասական միության մեջ շատերը կտեսնեն ճակատագրի խաղը, քանի որ ակտիվ Երկվորյակ տղամարդն ու անշտապ, ամեն ինչ հիմնովին անել սիրող կին Ցուլը խիստ անհամատեղելի կթվան։ Բայց սերն իր օրենքներն ունի, այդ թվում՝ նաև հակադրությունների իրար ձգելու օրենքը։ Ցավոք, այս հարաբերություններից կայունություն սպասելը դժվար է։ Մի տանիքի տակ չափազանց տարբեր բնավորություններ ու խառնվածքներ են, որոնք հակասության մեջ են մտնում մեկը մյուս հետ։

Կին Ցուլի համար դժվար է հաշտվել այն բանի հետ, որ Երկվորյակը երեկոները չի շտապում աշխատանքից տուն վերադառնալ։ Ի տարբերություն Երկվորյակի, նա ուրախ երեկույթների սիրահար չէ և չի կիսում նրա շատ նախասիրություններ։ Այդ իսկ պատճառով նրանց հարաբերությունները ամուր կլինեն միայն այն դեպքում, եթե Երկվորյակներն ու Ցուլերը ընդհանուր հետաքրքրություններ գտնեն, որոնք գոնե մեկ ոլորտում, բացի սեռականից, նրանց կմիավորեն։ Իսկ սովորաբար այս երկուսի ամուսնությունը երկար չի տևում։


Կին Ցուլ-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Իրերի հանդեպ նույնանման հայացք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս զույգի հարաբերությունները սովորաբար շատ ներդաշնակ են։ Տնտեսվար տղամարդ Խեցգետինն ու կին Ցուլը կարծես ստեղծված են մեկը մյուսի համար։ Երկուսն էլ, որպես կանոն, ձգտում են դեպի փողը ու պատրաստ են համառ աշխատանքով կուտակել այն, երկուսն էլ գնահատում են ընտանեկան օջախի հարմարավետությունը ու մարմնային հաճույքները, ինչն էլ նրանց հիանալի սիրեկաններ է դարձնում։

Ճիշտ է, կին Ցուլին երբեմն ձեռք չի տալիս զգուշավոր Խեցգետնի դանդաղկոտությունը, և նա պատրաստ է բարձրաձայնել դրա մասին։ Նման դեպքերում Խեցգետինն իր մեջ է ամփոփվում ու վիրավորանքներ է կուտակում։ Բայց այդ վիրավորանքներն աննշան են և հազվադեպ են կրիտիկական սահմանի հասնում ու բաժանման բերում։ Ավելի հաճախ այս հարաբերությունների դրական կողմերը ծածկում են բացասականը, և այս միությունը ողջ կյանքում շարունակվելու բոլոր շանսերն ունի։


Կին Ցուլ-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Կիրք և քնքշություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Որպես կանոն, սա շատ ամուր միություն է, որում երկուսից յուրաքանչյուրը ինքնաիրացվում է։ Առյուծը ակտիվ հասարակական կյանք է վարում, այդ նույն ժամանակ կին Ցուլը նրան ամուր հենարան է ապահովում՝ իրեն նվիրելով տանն ու ընտանիքին։ Ե՛վ տղամարդ Առյուծը, և՛ կին Ցուլը սիրում են մարմնային հաճույքները՝ լինի դա ուտելիքը, քունը, թե սեքսը, այնպես որ՝ նրանց սեռական համատեղելիությունն էլ լավն է։

Ընդհանրապես Առյուծի համար կնոջ իդեալը նա է, ով հաճույքով տանը առաջատարի դերը հանձնում է իրեն, միևնույն ժամանակ հիանալի տնտեսուհի է ու մեղմ բնավորություն ունի։ Այս ամեն ինչով օժտված է կին Ցուլը, և նա բառիս բուն իմաստով Առյուծի համար գանձ է։

Կին Ցուլը խնայող է, և նրան կարող է դուր չգալ Առյուծի անփույթ վերաբերմունքը գումարի հանդեպ, միայն թե նա պատրաստ է հաշտվել դրա հետ՝ հիշելով, որ Առյուծը ոչ միայն ծախսելու, այլ նաև փող աշխատելու շատ լավ ունակություններ ունի։

Այլ կերպ ասած՝ սա համարյա իդեալական միություն է, որում ամեն ինչ կա՝ սեր, հոգատարություն, փոխհասկացողություն և դերերի հստակ բաշխում։


Կին Ցուլ-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հոգեհարազատ մարդիկ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը հարատև ու ամուր լինելու բոլոր շանսերն ունի։ Տղամարդ Կույսին ու կին Ցուլին շատ բան է միավորում՝ նրանք երկուսն էլ ճակատագրից նվերներ չեն սպասում, պատրաստ են ամեն ինչի հասնել իրենց աշխատանքի շնորհիվ, երկուսն էլ լուրջ հարաբերությունների են ձգտում, գնահատում են ընտանեկան օջախն ու ձգտում են բարեկեցության։

Ճիշտ է, կենցաղում Ցուլին կարող է չգոհացնել Կույսի չափազանց խնայող լինելն ու նրա կողմից հնչող մշտական քննադատությունները, փոխարենը նա ամբողջությամբ գնահատում է իր տղամարդու աշխատասիրությունը, ինքնազոհությունն ու ազնվությունը։ Կույսն էլ Ցուլի մեջ գնահատում է նրա հավասարակշռված լինելը, տնտեսվարությունն ու կոնֆլիկտները խաղաղ, առանց աղմուկի լուծելու ունակությունը։ Այս ամենի շնորհիվ այս երկուսն ունակ են այս միության մեջ գտնել իրենց երկրորդ կեսին ու երջանիկ ապրել։


Կին Ցուլ-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Հարազատ հոգիներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միության մեջ երկուսին միավորում է փոքրիկ կենցաղային ուրախությունների ու հաճույքների հանդեպ սերը։ Տղամարդ Կշեռքն ավելի ստեղծագործ ու քնքուշ էություն ունի, քան կին Ցուլը, սակայն նա կարող է ըստ արժանվույն գնահատել կնոջ պատրաստած համեղ ուտելիքները, գեղեցիկ իրերը կամ լավ սեքսը։ Այս ամենի շնորհիվ նրանց հարաբերությունները հաճախ շատ ամուր են լինում, քանի որ ոչ մի բան այնպես չի մտերմացնում մարդկանց, որքան միասին կյանքի փոքրիկ բաների վրա ուրախանալու ունակությունը։

Կենցաղում կին Ցուլը, որպես կանոն, հաճույքով իր վրա է վերցնում ընտանեկան հոգսերը, համեղ ուտելիքներ է պատրաստում, հոգ է տանում երեխաների մասին։ Ճիշտ է, նա ամեն անգամ Կշեռքի աշխատանքային հաջողություններից գոհ չի լինում ու կարող է մեղադրել նրան անվճռականության մեջ։ Դա է պատճառը, որ ընտանիքում կարևոր որոշումները հիմնականում ինքն է ընդունում։


Կին Ցուլ-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Թել ու ասեղ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս զույգը հիանալի սեռական համատեղելիություն ունի։ Զգայուն Կարիճն ու կին Ցուլը սեռական առումով շատ հարմար են իրար, իսկ կենցաղում հանգիստ բնավորություն ունեցող Ցուլի մոտ շատ լավ է ստացվում Կարիճի խայթիչ նկատողություններին չարձագանքելը։ Կարիճը, որը ամենից շատն է տառապում իր իսկ բարդ բնավորության պատճառով, շնորհակալ կլինի նրան դրա համար ու պատրաստ կլինի սարեր շրջել։

Սովորաբար կին Ցուլը հաճույքով է զբաղվում տնտեսությամբ, տանը իդելական հարմարություններ է ստեղծում ու հոգ է տանում երեխաների մասին։ Դրա հետ մեկտեղ՝ երկուսն էլ տրամադիր են լուրջ հարաբերությունների ու պատրաստ են խնդիրները լուծել համագործակցելու միջոցով, այնպես որ՝ նրանց ամուսնությունը ամուր ու երջանիկ լինելու բոլոր շանսերն ունի։


Կին Ցուլ-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Հակադրությունների ներդաշնակություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Գործնական կին Ցուլի ու անկախ, տեղում նստել չկարողացող տղամարդ Աղեղնավորի բնավորությունները համարյա լրիվ հակադրություն են։ Նրանք կյանքի լրիվ տարբեր ռիթմերում են ապրում, տարբեր նպատակների են ձգտում և չնայած դրան՝ կարող են երջանկություն գտնել իրար հետ։

Նրանց հարաբերություններում ամենից դժվարը տարբեր կողմեր չգնալն է ու առաջին հանդիպումից հետո ուսերը թոթվելով չհեռանալը։ Եթե դա տեղի չունենա ու նրանք փոխադարձ ձգողականություն ունենան, նրանց տարբեր բնավորությունները կմեկտեղվեն՝ հիանալի լրացնելով մեկը մյուսին։ Եվ դա կտևի երկար-երկար տարիներ։


Կին Ցուլ-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Քարի պատի հետևում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Ի՞նչ է նշանակում իդեալական զույգ։ Անխոս դա կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր ոչ միայն ամուր ու ներդաշնակ, այլ նաև բավականին կրքոտ միություն են ստեղծել։ Այսինքն՝ հենց այնպիսին, ինչպիսին իմաստուն Այծեղջյուրի ու տնտեսվար, քնքուշ կին Ցուլինն է։ Եվ իսկապես, սեռական համատեղելիությունը ամենը չէ, ինչ նրանց միավորում է։ Նրանք շատ ընդհանուր գծեր ունեն, ինչպիսիք են գործնականությունը, համառությունը, հավատարմությունն ու նպատակասլացությունը։

Որպես կանոն, Այծեղջյուրը կարող է ժամանակը հանգիստ նվիրել աշխատանքին՝ իմանալով, որ իր հետևում Ցուլը հիանալի հոգ է տանում տան ու երեխաների մասին։ Նրա նման Ցուլն էլ չի սիրում ընտանեկան կոնֆլիկտներն ու վեճերը, կարողանում է կատակով հարթել սուր անկյուններն ու Այծեղջյուրին տրամադրել ընտանիքի գլխավորի դերը։ Ե՛վ Այծեղջյուրը, և՛ Ցուլը տրամադիր են երկար, լուրջ հարաբերությունների ու շատ հարմար են մեկը մյուսին։ Նրանց ամուսնությունը կարող է երկարատև լինել։


Կին Ցուլ-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ե՛վ ուրախության, և՛ վշտի մեջ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միությունը շատ լավ տարբերակ է հատկապես Ջրհոսի համար։ Նրա ազատասեր, ստեղծագործ էությունը շատ հարմար է քնքուշ, հասկացող ու տնտեսվար կին Ցուլի հետ համատեղ կյանքի համար։ Սովորաբար Ցուլը պատրաստ է հումորով վերաբերվել Ջրհոսի տրամադրության հաճախակի տատանումներին, ստեղծագործական ճգնաժամերին ու անսպասելի արարքներին և հանգիստ զբաղվել երեխաներով ու տնային գործերով։

Ճիշտ է, նա պարբերաբար կարող է իր դժգոհությունը հայտնել Ջրհոսի նյութական վիճակի ու անկայուն կյանքի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ ունակ է ըստ արժանվույն գնահատել նրա տաղանդներն ու ոչ ստանդարտ էությունը և միշտ պատրաստ կլինի դժվար իրավիճակներում աջակցել նրան։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ եթե այս միությունը դադարի գոյություն ունենալուց, ապա առաջին հերթին Ջրհոսի նախաձեռնությամբ, որին դա ավելի շահավետ ու հարմար կլինի։ Հարմարավետության մասին Ջրհոսը հազվադեպ է մտածում։ Նա հազար պատճառ կհորինի ցանկացած, նույնիսկ ամենահրաշալի կյանքի էջը փակելու ու ամեն ինչ դատարկ էջից սկսելու համար։


Կին Ցուլ-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Օրինակելի զույգ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը շատ լավն է տղամարդ Ձկների համար։ Կին Ցուլերի մեջ նա սովորաբար գտնում է իրեն անհրաժեշտ փոխհասկացողությունն ու աջակցությունը։ Ցուլը հաճույքով իր վրա է վերցնում տնտեսությունը վարելը, ունակ է որոշումներ ընդունել և իր վրա վերցնել ընտանիքում կազմակերպչի դերը, ինչը Ձկները անել ո՛չ սիրում են, ո՛չ էլ կարողանում։ Անհրաժեշտության դեպքում կին Ցուլը կարող է նույնիսկ Ձկներից ավելի աշխատել ընտանիքին գումարով ապահովելու համար։

Իհարկե, Ցուլը միշտ չէ, որ գոհ է գործերի նման վիճակից, բայց Ձկների մեջ սիրում է նրա բարությունը, տաղանդն ու հանգստությունը։ Բացի այդ, նրանք հիանալի սեռական համատեղելիություն ունեն ու շատ ընդհանուր գծեր։ Երկուսն էլ սիրում են բնությունը, տանել չեն կարողանում վեճերը։ Այս երկուսի հարաբերությունները երկարատև ու ամուր լինելու բոլոր շանսերն ունեն։


Ցուլ տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Ցուլ-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Տարբերություն տեմպի մեջ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Այս զույգի կյանքն առանց դժվարությունների չի լինի։ Խոյ կինը իր ակտիվությամբ ավելի շահեկան դիրքում է, քան դանդաղկոտ Ցուլը, որը միշտ չի հասցնում իր ընկերուհու հետևից։ Համատեղ կյանքում սա կարող է դժգոհության պատճառ դառնալ։ Կին Խոյը տղամարդ Ցուլից կարող է «ամեն ինչ ու միանգամից» պահանջել ու դրանով ընտանեկան կոնֆլիկտներ հրահրել։ Նրանց հարաբերությունները երկար կարող են տևել, եթե Խոյը համբերությամբ զինվի։ Ցուլի գործելաոճը նպատակին դանդաղ գնալն է, և ժամանակի հետ Խոյ կինը կարող է ստանալ այն, ինչի մասին երազում էր։

Մյուս կողմից, Ցուլն ու Խոյը շատ ընդհանուր բաներ ունեն, որոնցից մեկն էլ սեռական համատեղելիությունն է։ Ընդհանուր առմամբ այս կապի մեջ կա ամեն անհրաժեշտ բան՝ և՛ կիրք, և՛ հարգանք, և՛ մտադրությունների լրջություն, այնպես որ՝ չնայած տեմպի տարբերությանը, նրանց ամուսնությունը կարող է երջանիկ ու երկար տևել։


Տղամարդ Ցուլ-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկակի համառություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Զարմանալի չէ, որ երկու տնտեսվար Ցուլերի միության մասին շրջապատը հաճախ ասում է, որ նրանք ապրում են հարազատ հոգիներ նման։ Չէ՞ որ նրանց հետաքրքրությունների, նպատակների ու ձգտումների նմանությունն այնքան ակներև է, որ աչք է ծակում։ Հուսալի Ցուլը այս ամուսնության մեջ գտնում է իր երկրորդ կեսին։ Եվ նույնիսկ քսան տարի հետո այս զույգի համար ձանձրալի չի լինի երկուսով ապրելը, միասին ընդհանուր պլանները քննարկելը, ուրախանլն ու ծագած խնդիրները լուծելը։ Երկու Ցուլերի միությունը երկակի ուժ, ակտիվություն ու համառություն է։ Նրանք երկուսով հարմարավետ ու լավ են զգում իրենց ու պատրաստ են սարեր շրջել։


Տղամարդ Ցուլ-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկայուն հավասարակշռություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 20%

Այս հազվադեպ հանդիպող միությունը սովորաբար այնքան էլ ամուր չէ։ Ցուլը գործնական է և անհանգիստ Երկվորյակ կնոջ այս ու այն կողմ ընկնելը նրա համար հասկանալի չէ։

Նրա համար շատ ավելի դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ տունը Երկվորյակի համար Երկրի երեսին ամենագրավիչ տեղը չէ, և որ նա չի պատրաստվում իր ողջ ազատ ժամանակը նվիրել ընտանեկան օջախին։ Դա է պատճառը, որ այս միության մեջ հազվադեպ չեն կոնֆլիկտները, և դրանք հաճախ ավարտվում են նրանով, որ Ցուլը, չդիմանալով, հեռանում է։


Տղամարդ Ցուլ-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկուսը մի նավում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Կին Խեցգետինը իր բնույթով տնակյաց է, իսկ տնտեսվար Ցուլը կայունության ու բարեկեցության է ձգտում, այնպես որ՝ երկուսն էլ ըստ արժանվույն գնահատում են հավատարմությունը, կայունությունն ու ընտանեկան օջախի հարմարավետությունը։ Այս միության մեջ նրանցից յուրաքանչյուրը հոգատար ու հավատարիմ կյանքի ընկեր է գտնում, որի վրա ամեն հարցում կարող է հույս դնել։

Կին Խեցգետինն ու Ցուլը նաև լավ սեռական համատեղելիություն ունեն։ Բացի այդ, երկուսն էլ ամուսնությունից նույն ակնկալիքներն ունեն՝ հարմարավետություն, ջերմություն, կայունություն։ Նրանց հարաբերությունները և՛ սիրո մեջ, և՛ ընտանիքում համարյա իդեալական են։


Տղամարդ Ցուլ-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Սեր և ամբիցիաներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Սա բավականին հաճախ հանդիպող միություն է, քանի որ ակտիվ կին Առյուծն ու համառ Ցուլը շատ բաներում նման են իրար։ Եվ թող արտաքինից դա այնքան էլ նկատելի չլինի (չէ՞ որ իրենց նպատակների հասնելու համար նրանք տարբեր ուղիներ են ընտրում), կարևորն այն է, որ նրանք կյանքից միևնույն բանն են ուզում։ Ամբիցիոզ Առյուծը կարողանում է ընտանեկան բույնը իսկական դղյակի վերածել, իսկ Ցուլը հաճույքով նրան գումար է տալիս դրա համար։ Այս ամենը նրանց հարաբերությունները ամուր ու կայուն է դարձնում։

Բացի այդ, գեղեցիկը գնահատող Ցուլն ու զգայուն Առյուծը լավ սեռական համատեղելիություն ունեն, և ցանկության դեպքում և՛ գործերում, և՛ տնտեսությունը վարելիս, և՛ ցանկացած խնդիր լուծելիս հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում։ Այս միությունը իդեալական դարձնել խանգարում է միայն ընտանիքում առաջատար լինելու համար պայքարը։ Այն այս կապին հմայք ու սրություն է հաղորդում, բայց ժամանակ առ ժամանակ նրանց հարաբերությունները կարող է վտանգի տակ դնել։


Տղամարդ Ցուլ-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Մեջք մեջքի տված
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միությունը հաճախ շատ հաջող է լինում ու բերում է ջերմ հարաբերությունների ու փոխհասկացողության վրա հիմնված լիարժեք ընտանիք ստեղծելուն։ Ցուլը տնտեսվար ու համառ է, Կույսը՝ աշխատասեր ու պատասխանատու, և այս միության մեջ նրանց ամուր կապում են ընդհանուր հետաքրքրությունները, բարեկեցության ապահովումը, երեխաների ու ընտանիքի մասին հոգ տանելը։

Հնարավոր է՝ նրանց հանգիստ կյանքի մեջ աֆրիկյան կրքեր չլինեն, փոխարենը կրքի հակառակ կողմն էլ չի լինի՝ բուռն տեսարաններ ու դավաճանություն։ Ցուլի ու Կույսի ամուսնությունը հաճախ շատ ամուր է լինում ու տևում է մի ողջ կյանք։ Որպեսզի այս կապը սովորական չդառնա, նրանցից յուրաքանչյուրը պետք է իր կողմից բազմազանություն մտցնի այնտեղ (նաև սեռական կյանք)։


Տղամարդ Ցուլ-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Կյանքը վայելելու արվեստը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Սա երկու գեղեցիկը ու համեղը գնահատողների միություն է։ Հարմարավետության ու հաճույքների հանդեպ սերը միավորում է Ցուլին ու զգայուն Կշեռքին և համատեղ կյանքում արտահայտվում է համարյա ամեն ինչում՝ սկսած համեղ ուտելու հանդեպ սիրուց, վերջացրած գեղեցիկ իրեր ձեռք բերելու ու անկողնում իրար հաճույք պատճառելու ցանկությունից։

Այս ամենը նպաստում է ամուր ու երկարատև, ներդաշնակ հարաբերություններ ստեղծելուն, նաև կյանքի ամեն փոքրիկ բանից ուրախանալուն։ Այսպիսի կապին կարելի է միայն նախանձել։


Տղամարդ Ցուլ-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Բազմապատկված ուժ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա բավականին տարածված միություն է։ Ե՛վ Ցուլը, և՛ կին Կարիճը ուժեղ անձնավորություններ են, և դա նրանց թույլ է տալիս ոչ միայն սիրել, այլ նաև հարգել մեկը մյուսին, ինչը նրանց համար կենսական անհրաժեշտություն է։ Կին Կարիճը Ցուլի մեջ գնահատում է ինքնուրույնությունը, համառությունը, գումար աշխատելու ունակությունը, իսկ նա կին Կարիճի մեջ՝ ուժեղ խառնվածքն ու կանացիությունը։

Բացի այդ, այս երկուսը շատ լավ սեռական համատեղելիություն ունեն ու ընտանիքի հանդեպ նույնատիպ հայացքներ, որին երկուսն էլ շատ պատասխանատու ու լուրջ են մոտենում։ Այլ կերպ ասած՝ սա համարյա իդեալական կապ է։ Կին Կարիճը չի սիրում թույլ տղամարդկանց, նա հանգիստ Ցուլին կտրամադրի ընտանիքի գլխավորը լինելու դերը, նաև կօգնի կարիերա անել։


Տղամարդ Ցուլ-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Զբոսանք լաբիրինթոսում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միությունը սովորաբար այնքան էլ ամուր չէ, բայց նրանում շատ դրական էներգիա կա, հատկապես՝ սկզբնական շրջանում։ Ցուլը ակտիվ, սրամիտ կին Աղեղնավորին շատ հմայիչ է համարում, իսկ նրա խիզախությունն ու համարձակությունը հիացնում են նրան։ Իր հերթին կին Աղեղնավորը ձգտում է գործնական Ցուլին՝ չնայած որ չի շտապում հրաժեշտ տալ իր ազատությանը։ Նույնիսկ ամուսնությանը նա վերաբերում է՝ որպես երկու ինքնուրույն, ազատ մարդկանց միության՝ ի տարբերություն Ցուլի, որը ձգտում է ընտանիքի ավանդական կառուցվածքին։ Նրանց շատ բան է կապում ու նույնքան բան էլ բաժանում է։ Այս բարդ հարաբերությունների հեռանկարն էլ ամբողջությամբ կախված են նրանց համբերատար լինելուց ու միասին լինելու ցանկությունից։


Տղամարդ Ցուլ-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Որոշակիության սկզբունքը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա բավականին տարածված միություն է ու հաճախ շատ ամուր է լինում։ Ե՛վ Ցուլը, և՛ Այծեղջյուրը հողի տարերքն ունեն, որի ընդհանուր գծերն են գործնականությունը, համբերատարությունը, նպատակասլացությունը, բնության հանդեպ սերը։ Բացի այդ, նրանց համար ընտանեկան արժեքները շատ մեծ նշանակություն ունեն, և իրար հետ ամուսնանալիս կարող են ձեռք բերել ցանկալի կայունությունն ու հարմարավետությունը։

Այս միությունը չի կարելի շատ կրքոտ համարել, բայց այն շատ ներդաշնակ կլինի։ Ցուլին ու կին Այծեղջյուրին շատ բան է կապում, նրանք շատ ընդհանուր գործեր ու նախասիրություններ ունեն։ Նրանք միասին կարող են հաճույքով հոգ տանել տան մասին, դաստիարակել երեխաներին, կազմակերպել կենցաղը, ճամփորդել։ Այլ կերպ ասած՝ նրանք ունեն այն ամենը, ինչ հարմար է իդեալական ամուսնություն բնորոշմանը։


Տղամարդ Ցուլ-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ամբողջականությունը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միության մեջ զգայունությունը ամենակարևոր մասնիկներից մեկն է։ Ցուլն ու Ջրհոսը լավ սեռական համատեղելիություն ունեն, բայց մնացած հարցերում գործնական Ցուլն ու էքսցենտրիկ կին Ջրհոսը, որպես կանոն, ընդհանուր կետեր չունեն։ Եթե նրանք այդպես էլ չկարողանան այլ ընդհանուր հետաքրքրություններ գտնել, նրանց հարաբերությունները կարող են փակուղու առջև կանգնել։

Համատեղ կյանքում Ցուլի համար դժվար է հարմարվել Ջրհոսի՝ տնային տնտեսությամբ զբաղվելու ցանկության բացակայությանը, նրա անկանխատեսելի բնավորությանն ու տանից դուրս շատ հետաքրքրություններ ունենալուն։ Փոխարենը Ջրհոսը սիրում է շփումները, ճամփորդությունը, միշտ ձգտում է նորին ու Ցուլի կյանքը վառ հույզերով կզարդարի։ Ցավոք, ամուսնության հեռանկարները այնքան էլ լավը չեն, փոխարենը նրանք կարող են լավ սիրեկաններ կամ ընկերներ լինել։


Տղամարդ Ցուլ-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Քնած հրաբուխի ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Ցուլի համար այս միությունը հաճախ ճակատագրական է։ Ուժեղ, համառ Ցուլը փխրուն, անօգնական Ձկների մեջ գտնում է կնոջ իր իդեալին, որի մասին կուզենար ողջ կյանքում հոգ տանել։ Ձկները նույնպես սիրային ձգողականության իշխանության տակ է, Ցուլի հանդեպ կիրք ու քնքուշ զգացմունքներ է տածում։ Բայց գաղտնամիտ Ձկների պատճառով այս հարաբերություններում անորոշ կետեր կմնան, չասված բաներ կլինեն, որոնք կստիպեն Ցուլին տառապել։

Բայց սա չի նշանակում, որ ճակատագիրը չի ուզում, որ նրանք միասին լինեն։ Կին Ձկները ծածկամիտ ու անկախ է, նա չի պատրաստվում ողջ կյանքը միայնության մեջ անցկացնել։ Ցուլի մեջ նա իսկական տղամարդ է տեսնում, որը կարող է պաշտպանել նրան ու լավ ապահովել։ Նրանց ամուսնությունը կարող է շատ ամուր լինել, հատկապես եթե մաքրություն ու հարմարավետություն սիրող Ցուլը Ձկների համար շատ ավելին անի, քան Ձկները նրա համար։ Եվ եթե նրանք երջանիկ են, ապա արդյո՞ք դա կարևոր է։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 13718 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/11