Ծննդյան ժամն ու բնավորությունը
| |
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 6647 | 15:00 | |
Առնետի ժամ. 23։00-1:00 Այս ժամանակահատվածում ծնված մարդը շրջահայաց, խելացի և ուշադիր կլինի: Ցուլի ժամ. 1։00-3:00 Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ հանգիստ, հավասարակշռված են, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են նաև հակահարված հասցնել: Վագրի ժամ. 3:00-5:00 Այս հատվածում ծնված մարդը, որպես կանոն, լավ ստրատեգ է: Նա վճռական է, խելացի, առատաձեռն և սիրող սիրտ ունի: Կատվի ժամ. 5:00-7:00 Այս ժամերին ծնված մարդիկ բարի են, անշահախնդիր, արդարամիտ ու մեծահոգի: Վիշապի ժամ. 7:00-9:00 Այս ժամանակամիջոցում, որպես կանոն, առաջնորդներ են ծնվում, քաջ ու ինքնազոհ մարդիկ: Նրանք սիրում են հարմարավետությունը, գումար կուտակելու հակվածություն ունեն: Օձի ժամ. 9:00-11:00 Այս ժամերին ծնված մարդիկ իմաստուն են, խելացի ու խորամանկ: Ձիու ժամ. 11։00-13:00 Այս հատվածում ծնված մարդիկ արագ են գործում, չեն սիրում մի տեղում նստած մնալ, ակտիվ են ու գործունյա, արագ ու լավ են կշռադատում: Այծի ժամ. 13։00-15:00 Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ համբերատար են, ազնիվ և արդարամիտ: Կապիկի ժամ. 15:00-17:00 Գործունյա, հնարամիտ, ինչ-որ իմաստով նաև արկածախնդիր մարդիկ, որպես կանոն, այս ժամերին են ծնվում: Աքաղաղի ժամ. 17։00-19:00 Այս հատվածում ծնված մարդը համարձակ է, ճշտապահ, հուսալի և կազմակերպված: Շան ժամ. 19:00-21:00 Այս ժամանակամիջոցում ծնված մարդիկ ազնիվ են, վեհանձն, հավատարիմ, գնահատում են ընկերությունը: Խոզի ժամ. 21:00-23:00 Այս ժամերին ծնված մարդիկ համբերատարությամբ, ուժով, վճռականությամբ և մեծահոգությամբ են օժտված: |
|