ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի նշանների սիրո խոստովանությունը
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5311 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խոյ

Սեր խոստովանելիս Խոյն ասում է. «Ես քեզ խենթի նման սիրում եմ, բայց իմ զգացմունքները կարող են ամեն պահի փոխվել, եթե դու չկիսես իմ հետաքրքրությունները»: Ձանձրանալու դեպքում Խոյերի սերը մեկ վայրկյանում կարող է անհետանալ:

Ցուլ

Ցուլի «Ես քեզ սիրում եմ»-ը կարելի է մեկնել այսպես. «Ես արդեն համարյա պատրաստ եմ վստահել քեզ ու նվիրել իմ սերը, սակայն պետք է վստահ լինեմ, որ ինձ ցավ չես պատճառի»: Ցուլին շատ ժամանակ է պետք դիմացինին վստահելու ու սիրահարվելու համար: Ցուլը երբեք չի սիրի առանց մանրամասն ձեզ ուսումնասիրելու:

Երկվորյակ

Երկվորյակների սիրո խոստովանությունը նշանակում է. «Քեզ հետ ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ»: Նրանք կարող են լեզու գտնել ցանկացած մարդու հետ, բայց մտերիմ շրջանակ կազմելուն ընտրողաբար են մոտենում: Այդ իսկ պատճառով, եթե Երկվորյակը ձեզ սիրո խոստովանություն է արել, նշանակում է նա ուզում է բացվել ձեր առաջ:

Խեցգետին

«Ես սիրում եմ քեզ»-ը Խեցգետնի մոտ ուղիղ համեմատական է. «Ես քեզ կսիրեմ ողջ կյանքում, մինչև մահը կբաժանի մեզ»: Խեցգետինները շատ հուզական են ու ամեն ինչ սրտին մոտ են ընդունում: Դժվարությամբ են վերականգնվում բաժանումից հետո ու դեռ երկար ժամանակ բուժում են նախկին սիրուց մնացած վերքերը:

Առյուծ

Սիրո խոստովանություն անող Առյուծը կարծես ասում է. «Ես պարգևատրում եմ քեզ իմ սիրով»: Առյուծները զարգացած էգո ունեն ու դիմացինին սիրո խոստովանություն անելով՝ նրան իրենց են հավասարեցնում՝ ցույց տալով, որ նա էլ իրենց նման յուրահատուկ է: Նրանք իրենց ընտրյալին փաստացի գահին են նստեցնում՝ իրենց կողքին:

Կույս

Սիրո խոստովանության ներքո Կույսերը նկատի ունեն. «Դու ունես այն, ինչ ես ակնկալում էի տեսնել իմ զուգընկերոջ մոտ՝ խելք, գեղեցկություն, հումորի զգացում: Թերություններդ էլ շատ չեն»: Կույսերը քննադատող ու մանրակրկիտ են, և եթե ձեզ խոստովանություն են արել, ապա դա լրիվ ճշմարտություն է:

Կշեռք

Կշեռքի սիրո խոսքերը նշանակում են. «Ես միշտ քո կողմից կլինեմ ու կաջակցեմ քո բոլոր նախաձեռնություններին»: Իրար ավելի լավ հասկանալու համար Կշեռքները սիրում են մշտապես սիրելիի կողքին լինել ու աշխարհը նրա աչքերով տեսնել:

Կարիճ

Կարիճի լեզվով «Ես քեզ սիրում եմ»-ը թարգմանվում է այսպես. «Իմ սերը մարտական վիճակում է»: Կարիճները բնույթով շատ կրքոտ են և երբ սիրահարված են, ամբողջությամբ տարվում են սիրելիով և անկախ բոլոր հանգամանքներից միշտ նրա կողքին կլինեն:

Աղեղնավոր

Սեր խոստովանելիս Աղեղնավորն ասում է. «Ես սիրում եմ քեզ, բայց դա չի նշանակում, որ կարող ես ինձ քեզ կապել»: Աղեղնավորները ազատասեր են ու ամենից շատ վախենում են կորցնել գործողություններում ազատությունը: Եթե ձեր հարաբերությունները նրա նպատակի ճանապարհին խոչընդոտ դառնան, սերն անմիջապես կանհետանա:

Այծեղջյուր

Այծեղջյուրի սիրո խոսքերը նշանակում են. «Ես ուզում եմ ողջ կյանքս քեզ հետ ապրել»: Այծեղջյուրները հուսալի մարդիկ են ու լուրջ են իրենց մտադրությունների մեջ: Նրանք ամեն ինչ կանեն, որ հարաբերությունները հուսալի ու ամուր լինեն: Այծեղջյուրի սիրո խոստովանությունն էլ նշանակում է, որ նա ձեզ մտցրել է իր ապագայի պլանների մեջ:

Ջրհոս

Ջրհոսի սիրո խոստովանությունը ենթադրում է. «Այո, ես սիրում եմ քեզ, բայց դա իմ սենտիմենտալ լինելու մաքսիմումն է»: Ջրհոսները ամենահուզական մարդիկ չեն ու սիրո խոստովանության փաստն արդեն մեծ քայլ է նրանց համար: Պետք է գնահատել դա:

Ձկներ

Ձկների «Ես քեզ սիրում եմ»-ը նշանակում է. «Ես քեզ եմ հանձնում իմ սիրտը, աշխատիր չկոտրել այն: Իսկ եթե դա անես, ես իմ կոտրված զգացմունքներն օգտակար ձևով կկիրառեմ»: Ձկները շատ սենտիմենտալ են ու հաճախ իրենց զգացմունքները ուղղում են արվեստին: Մի զարմացեք, եթե Ձկների ներսում առաջ եկած զգացմունքները նրանց ոգեշնչեն ստեղծագործելու:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5311 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/9