ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի նշաններն ու նրանց վախերը
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4203 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Խոյ

Նախաձեռնող է, խիզախ և վճռական: Նրա կատարած քայլերն այնքան խիզախ են, որ գրեթե հասնում են անմտության: Խոյը շուտ չի հոգնում, և միշտ գործն ավարտին է հասցնում: Խոյերը շատ մեծահոգի և անկեղծ են, ուժեղ են ինչպես հոգով, այնպես էլ մարմնով: Այնուամենայնիվ, խոյերին հատուկ է փակ տարածություններից վախը՝ կլաուստրոֆոբիա: Շատ շփվող են, այդ իսկ պատճառով վախենում միայնությունից՝ իզոլոֆոբիա: Խոյերը շատ ինքավստահ են, և իրենց կարծիքը միակ ճշմարտությունն են համարում, այդ պատճառով զայրանում են, երբ կասկածի տակ է դրվում իրենց համոզմունքը:  Գերադասում են ազատությունը և անկախությունը, այդ իսկ պատճառով փորձում են խուսափել հակառակ սեռի ներկայացուցչի հետ լուրջ հարաբերություններից:

Ցուլ

Հանգիստ, սիրալիր և ընկերասեր է, սակայն հազվադեպ է լիովին բացվում որևէ մեկի առջև: Ցլին լավ կարող են ճանաչել միայն մոտ բարեկամները և ընկերները: Ցուլը շատ շփվող չէ, նրա համար գլխավորը տունը և ընտանեկան օջախն է: Գերադասում է հանգստությունը և հարմարավետությունը, խուսափում է վեճերից: Ցլերը մեծամասամբ չեն հավատում միստիցիզմին, այդ իսկ պատճառով նրանց հնարավոր չէ վախեցնել, օրինակ՝ վամպիրների, ուրվականների մասին պատմություններով, սակայն եթե դեմ առ դեմ հանդիպեն ինչ-որ խորհրդավոր երևույթի, կսկեն վախենալ և փորձել հնարավորինս շուտ մոռանալ միջադեպը: Իսկ առհասարակ, ցլերը աստղակերպի հազվադեպ հանդիպող նշաններից են, որ սովորաբար ֆոբիաներով չեն տառապում: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ չեն կենտրոնանում մանրուքների վրա: Ցլերին չեն հետաքրքրում էքստրեմալ բաները, չեն փորձի թռչել օդապարիկով, կամ զբաղել լեռնամագլցմամբ: Նրանց կյանքում գլխավորը գումարն է, այդ իսկ պատճառով սարսափելի վախենում են դատարկ գրապանով մնալուց:

Երկվորյակ

Աստղակերպի նշաններից ամենաանկայունն է, բարդը և հակասականը: Երկվորյակի տրամադրությունը չափազանց փոփոխական է. նրանց մոտ շատ կտրուկ ծիծաղը վերափոխվում է լացի, սերը՝ ատելության, ուրախությունը տխրության: Երկվորյակները մանրակրկիտ վերլուծում են բոլոր դեպքերը և երևույթները, ամեն ինչին խելամիտ բացատրություն են գտնում: Սակայն նրանց համար դժվար է հաղթահարել մթության, խորության, փակ տարածությունների հանդեպ վախը: Երկվորյակներն ուժեղ են ֆիզիկապես, սակայն թույլ են նրանց նյարդային համակարգը, այդ իսկ պատճառով, չափազանց ծանր են տանում ցանկացած, գրեթե աննշան զգացմունքային ցավ:

Խեցգետին

Չափազանց ամաչկոտ է, տպավորվող և խոցելի, հաճախ է ներամփոփվում: Նման բնավորության պատճառով, դեռ մանկուց, նրանց մոտ տարբեր տեսակի ֆոբիաներ են զարգանում: Ունենում են կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից), վենուստրաֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից), անդրոֆոբիա (վախ տղամարդկանցից), ինչպես նաև մթությունից, խորությունից, պատժից, հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց: Խեցգետինները շատ նեղացկոտ են և ծայրաստիճան վախենում են ծիծաղի առարկա դառնալուց: Խեցգետինները սարսափելի վախենում են արագությունից՝ տեխոֆոբիա, ինքնաթիռով թռիչքներից՝ ավիաֆոբիա: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, խեցգետինները շատ կայուն են, և մինչ խորը ծերություն կարող են հավատարիմ մնալ մեկ հոգու:

Առյուծ

Ազնվազարմ է, աշխույժ և չափազանց խիզախ: Ամենից շատ առյուծները վախենում են իրենց արժանապատվության ոտնահարումից: Շատ են վախենում ծիծաղի առարկայի վերածվելուց, չհասկացված և չգնահատված լինելուց: Առյուծը միշտ սպասում է շրջապատի՝ իր նկատմամբ հիացմունքին և բարձր գնահատականներին: Վախենում են ցանկացած տեսակի ցավից, բժիշկներից, հատկապես՝ ատամնաբույժներից: Բարձրության վրա կարող են թեթևակի գլխապտույտ ունենալ, իսկ փակ տարածություններից վախենում են. նրանց թվում է, որ պատերը սեղմվում են:

Կույս

Շատ համեստ և նուրբ անձնավորություն են: Չեն սիրում աղմկոտ շրջապատ, գերադասում են ընկերների նեղ շրջապատը: Երազկոտ չեն, չափազանց ռացիոնալ են: Շատ վախեր ունեն, օրինակ՝ չափազանց վախենում են իրենց վերաբերյալ այլ մարդկանց կարծիքներից, վախենում են բամբասանքների, ծիծաղի, կատակի առարկա դառնալուց: Վատ կառավարիչներ են լինում. չեն կարողանում միանգամից մի քանի գործ կատարել, դանդաղկոտ են: Կույս-տղամարդկանց մոտ հաճախ է լինում վենուստրաֆոբիա (վախ գեղեցիկ կանանցից): Բոլոր կույսերը չեն հավատում սիրուն, այդ իսկ պատճառով վախենում են ամուսնությունից: Վախենում են տարբեր տեսակի միջատներից՝ սարդերից (արախնոֆոբիա), խավարասերներից (բլատտոֆոբիա): Կին-կույսերի մոտ այնքան շատ են վախերը, որ նույնիսկ զարգանում է ֆոբոֆոբիա (վախ վախերից):

Կշեռք

Կշեռքի համաստեղության տակ ծնվածներն ամեն ինչում փորձում են գտնել ոսկե միջինը: Օժտված են հոգու և մարմնի ներդաշնակությայմբ, հեշտ են գնում փոխզիջումների: Սակայն ունեն շատ փոփոխական բնավորություն՝ մեկ չափազանց ուրախ են, մեկ չափազանց տխուր: Կշեռքները չափազանց վախենում են միջատներից և սողուններից, հատկապես՝ օձերից և գորտերից: Վատ են տանում միայնությունը, հաճախ վախենում են մնալ առանց կյանքի ուղեկցի, այդ իսկ պատճառով փորձում են հնարավորինս շուտ ընտանիք կազմել: Կշեռքը շատ է վախենում մահից:

Կարիճ

Իրենց մեջ հաջող համադրում են էներգիան և նպատակաուղղվածությունը, արժանապատվությունը և դիմացկունությունը, տաղանդը և կամքի ուժը: Կարիճները բավականին հիշաչար են. կարող են տարիներով կուտակել վրդովմունքը, ապա անսպասելիորեն վրեժխնդիր լինել: Կարիճի համար ամենաառաջնայինն ընտանիքն է, հարազատները: Կարիճները աստղակերպի այն հազվադեպ նշաններից են, որ գրեթե ոչնչից չեն վախենում: Սակայն կարող են վախենալ այնպիսի տարօրինակ բաներից, ինչպիսիք են, օրինակ՝ անկյունները, ալբինոսները կամ մոլախաղերը: Կարիճները շատ փակ անձնավորություններ են, և սարսափելի վախենում են, որ իրենց գաղտնիքները կարող են բացահայտվել:

Աղեղնավոր

Չափազանց նպատակասլաց են և կայուն քայլերով են շարժվում: Շփվող են, ընկերասեր, չեն վախենում դժվարություններից: Շատ են սիրում էքստրեմալ բաներ, ռիսկի դիմելը նրանց համար կենսական անհրաժեշտություն է: Թշնամու հետ կռվում շատ խիզախ են, դիմացից են գրոհում, ետևից չեն հարվածում, հույսը միայն իրենց անձնական ուժերի վրա են դնում: Աղեղնավորի միակ թերությունը չափից դուրս շռայլությունն է: Շատ ուրախ, անհոգ անձնավորություններ են, հումորի հիանալի զգացում ունեն: Չափից դուրս շիտակ են, միշտ ասում են այն, ինչ մտածում են: Հավատում են միստիցիզմին և վախենում են անմաքուր ուժերից: Հաճախ են տառապում նաև կլաուստրաֆոբիայով:

Այծեղջյուր

Երջանիկ նշան է, ում մոտ ծնված օրվանից, հաջողությունները հետևում են մեկը մյուսին: Անահավատալի աշխատասեր են: Արտաքինից փոքր-ինչ մռայլ, թափթփված են, սակայն ներքուստ պողպատի նման ամուր են: Սիրում են միայնություն և վայելում են այն: Նրանց մոտ գիտակցությունն ավելի ծանրակշիռ է քան զգացմունքները: Չեն խանդում, տանել չեն կարողանում ծուլությունը: Այծեղջյուրների մոտ հանդիպում է ագորաֆոբիա՝ վախ մարդկանց բազմությունից, ավիաֆոբիա:

Ջրհոս

Այս նշանի տակ են ծնվել հանճարեղ նկարիչների, գրողների, երաժիշտների, քանդակագործների մեծ մասը: Շատ հետաքրքրասեր են, հավասարակշիռ, նեղացկոտ չեն, բավականին հանգիստ: Շփվող են, հաճախ են իրենց շրջապատում բազմությամբ, բայց երբեմն էլ խնդրում են իրենց մենակ թողնել: Ջրհոսները փոփոխական են, սակայն ամուսնական կյանքում հավատարիմ, սիրող և հոգատար են: Վախենում են միայնությունից, ցավի զգացումից:

Ձկներ

Բոլոր նշաններից ամենաերազկոտն են: Չափազանց զգայուն են, խոցելի, նուրբ և այնքան խորհրդավոր, որ կարելի է նրանց հետ շփվել մի ամբողջ կյանք, բայց այդպես էլ լիովին չհասկանալ նրանց էությունը: Հավասարակշիռ են, բայց, միևնույն ժամանակ, հաճախ կարող են հասնել զայրույթի: Ձկները սիրում են միայնություն: Շատ ռոմանտիկ և անվճռական անձնավորություններ են: Հավատում են միստիցիզմին, այդ իսկ պատճառով ամբողջ կյանքում կարող են վախենալ անմաքուր ուժերից՝ վհուկներից, ուրվականներից, ոգիներից, այլմոլորակայիններից: Շատ են վախենում պատիժ կրելուց: Եթե երեխա-ձկանը խիստ պատժում են, հետագայում այդ վախը կարող է վերածվել սարսափելի ֆոբիայի: 

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4203 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/6