Աստղակերպի նշանների վախերը հարաբերություններ հաստատելիս
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3916 | 15:00 | |
Խոյ Խոյը հոգու խորքում վախենում է, որ երբեք չի դառնա այն մարդը, որին ձգտում է, որ երբեք չի հասունանա: Եվ հենց սա էլ վախենում է խոստովանել իր զուգընկերոջը: Նա ապագայի հետ կապված շատ գաղափարներ ու պլաններ ունի, այնքան շատ, որ դրանք հաճախ խանգարում են նրան, իսկ սիրելիին՝ տարօրինակ ու անհասկանալի թվում: Ցուլ Ցուլը վախենում է, որ եթե թուլանա ու զիջումների գնա, զուգընկերը միանգամից կօգտվի դրանից ու կբարձրանա նրա ուսերին: Նրա համառությունն էլ պաշտպանիչ ռեակցիա է: Նա ինքն էլ գիտի իր այդ հատկանիշի մասին ու վախենում է, որ դա կարող է խոչընդոտ դառնալ հարաբերություններ կառուցելիս: Երկվորյակ Երկվորյակները վախենում են, որ պոտենցիալ զուգընկերը վատ կարծիք կկազմի իրենց մասին կամ որ ավելի վատ է՝ կխաբի ու կդավաճանի իրենց: Երկվորյակի համար շատ կարևոր է վստահությունը, և չնայած նրան, որ նա ամենից շփվող նշանն է, հենց վստահության հետ կապված է խնդիրներ ունենում: Խեցգետին Խեցգետինը վախենում է, որ իր մոտ ոչինչ չի ստացվի ու ինքը երբեք շատ լավը չի լինի սիրելիի համար: Նա փորձում է իրեն հեռու պահել հարաբերություններից, քանի որ սարսափում է չարդարացնել զուգընկերոջ հույսերը: Առյուծ Առյուծը վախենում է, որ երբեք չի ստանա այն, ինչին արժանի է: Ուշադրության պակասը նրա համար հավասարազոր է մահվան և անկախ նրանից, թե որքան է նա դա ստանում, միշտ ավելին է տենչում: Առյուծին միշտ թվում է, որ զուգընկերն իրեն բավականաչափ ուշադրություն չի դարձնում, չնայած դա այդպես չէ: Կույս Կույսը վախենում է, որ երբեք չի հասկանա, թե ինչպիսին պետք է լինի ու ինչ պետք է անի սիրելիի հետ հարաբերություններում հարմարավետ զգալու համար: Նա ցանկանում է իդեալական, անթերի լինել, սակայն պետք է հիշի, որ սպասումները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Կշեռք Կշեռքները վախենում են հարաբերությունների հետ կապված սխալ որոշումներ ընդունել ու հետո գործ ունենալ այդ սխալ որոշումների հետևանքների հետ: Նրանք վախենում են, որ իրենց որոշումները բացասական ձևով կազդեն զուգընկերոջ վրա: Կշեռքները չեն կարողանում ճնշում գործադրել, միաժամանակ չեն ուզում թույլ երևալ, այդ իսկ պատճառով նախընտրում են, որ որոշումներն իրենց տեղն ուրիշներն ընդունեն: Կարիճ Կարիճը վախենում է մտերիմ մարդու դավաճանությունից: Հնարավոր է, որ դա շատ դրամատիկ է հնչում, սակայն այս նշանը շատ կասկածամիտ է, զգայուն ու հուզական: Դուք կամ նրա հետ եք, կամ նրա դեմ: Եթե այնպես է ստացվել, որ դուք դավաճանել եք Կարիճին, ներողություն խնդրեք ինքներդ ձեզանից, քանի որ Կարիճները երբեք չեն ներում: Աղեղնավոր Աղեղնավորը վախենում է վանդակում փակված զգալ իրեն ու առանձնապես չի շտապում իրեն սիրային հարաբերություններով կապել: Նրանց հոգեհարազատ են ազատ կյանքն ու պարտականությունների բացակայությունը, չնայած հոգու խորքում վախենում են, որ այդպես էլ մինչև կյանքի վերջ առանց զուգընկեր կմնան: Այծեղջյուր Այծեղջյուրը վախենում է հարաբերություններում ֆինանսական դժվարություններից: Նա խուսափում է այս պլանում սթրեսային իրավիճակներից: Գումարը շատ կարևոր է նրա համար, այդ պատճառով էլ միտքն այն մասին, որ կարող է միջոցներ չունենալ կամ էլ դրանք չեն լինի զուգընկերոջ մոտ, հուսահատեցնում է նրան: Ջրհոս Ջրհոսի գաղտնի վախն այն է, որ ինքը կարող է թերագնահատված լինել: Նա մշտապես աշխատում ու նոր գաղափարներ է մտածում, սակայն վստահ չէ, որ դրանք աջակցություն կգտնեն զուգընկերոջ կողմից: Բացի այդ հարաբերություններում նրան բացի գովասանքից ղեկավարող դեր է պետք: Ձկներ Ձկները վախենում են այն բանից, որ իրենց համար ընդհանրապես բարդ է հարաբերություններ կառուցելը: Քանի որ նրանք կյանքի հանդեպ յուրահատուկ հայացք ունեն, վախենում են, որ հարաբերություններում պարտվողի դերում կլինեն: Այս նշանը շատ ստեղծագործող ու հնարամիտ է, սակայն վախենում է, որ իր նման խենթ արվեստագետին պարզապես չեն հասկանա: |
|