ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի 5 նշաններ, որոնք չեն վախենում մարդկանց ջնջել իրենց կյանքից
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 6590 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Տարիների ընթացքում մենք ավելի իմաստուն ենք դառնում ու վերանայում ենք մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը: Երբեմն այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ ընկերական կապերին սեփական կյանքն առողջացնելու համար վերջ տալու անհրաժեշտություն է առաջանում: Եվ դա պետք է ձեր գիտակցված ընտրությունը լինի:

Եթե մարդը ձեզ ցավ է պատճառել, չի թողնում աճել ու զարգանալ կամ թունավոր վարքագիծ է դրսևորում, հավանական է, որ ավելի խելամիտ է նրան դուրս թողնել ձեր կյանքից: Սակայն դա անելը միշտ չէ, որ այդքան հեշտ է: Նման վճռական արարքը բոլոր մարդկանց ուժերի սահմաններում չէ և երբեմն պայմանավորված է աստղակերպի նշանով: Ոմանք կարողանում են առանց զղջման այդպես վարվել: Մյուսները տատանվում են, քանի որ հին կապերը կարող են նրանց համար յուրահատուկ թանկ լինել, իսկ երրորդներն ընդհանրապես վախենում են այդպիսի քայլ անելուց:

Ինչ-որ մեկից բաժանվելը պարտադիր չէ անսրտության, դաժանության կամ հաստակաշի լինելու նշան լինի: Դա պարզապես նշանակում է, որ ձեր կյանքում միայն քաոս ստեղծող «թունավոր» մարդիկ պետք չեն:

Իսկ հիմա 5 նշանների մասին, որոնք կարողանում են դա իդեալական ձևով անել:

Խոյ

Խոյն իր կյանքում ավելորդ ու անպիտան բաներից չի կառչում: Եթե դուք շատ ուժեղ վիրավորել եք նրան, կամ ավելի վատ՝ դավաճանել, ապա Խոյի համար դուք փաստացի մահացել եք: Այս նշանը նույնիսկ ժամանակ չի ծախսի ձեր արարքի պատճառները պարզելու և մտածելու համար, թե արդյոք արժե ձեզ երկրորդ շանս տալ: Ձեր առաջին իսկ կոպիտ թերացման դեպքում դուք անմիջապես դուրս կմղվեք Խոյի կյանքից: Եվ հավատացեք, դա լավ կլինի հենց նրա համար:

Ցուլ

Ի տարբերություն Խոյի՝ Ցուլը ժամանակ և ուշադրություն կտրամադրի որոշելու համար, թե ինչպես են հետագայում զարգանալու ձեր ընկերությունն ու հարաբերությունները: Բայց հենց որ այդ որոշումը ձեր օգտին չընդունվի, Ցուլը չի տատանվի և հեշտությամբ դուրս կմղի ձեզ իր կյանքից: Նա պարզապես առանց հետ նայելու կանհետանա ձեր հորիզոնից և սոցցանցերում կջնջնի ձեզ իր ընկերների ցանկից:

Առյուծ

Առյուծը հակված է մարդկանց դուրս թողնել իր կյանքից ոչ նրա համար, որ իրեն ինչ-որ մեկը նեղացրել է, այլ պարզապես նա նախընտրում է լինել այնպիսին, ինչպիսին կա: Ընդ որում՝ Առյուծն իր արարքով ինչ-որ մեկին ցավ պատճառելու ցանկություն չունի: Այս նշանը սիրում է առաջինների շարքում լինել, այդ իսկ պատճառով համառորեն առաջ է շարժվում: Եվ եթե այդ վերելքի համար Առյուծը ստիպված լինի իր կյանքում որոշ մարդկանցից հրաժարվել, նա երկար չի մտածի իր ընտրության համար:

Կարիճ

Ընկերության հարցում Կարիճը շատ զգույշ է, և նա ընկերներ քիչ ունի: Նա նախընտրում է մարդկանց նեղ շրջանակը, որոնց կարող է վստահել: Այդ իսկ պատճառով, եթե Կարիճը ձեզ իր կյանքից դուրս է թողել, ուրեմն դուք իսկապես նրա հետ շատ վատ եք վարվել: Երբ դա տեղի ունենա, Կարիճը վատ չի զգա հրաժեշտ տալ ձեզ, բայց նման իրավիճակները այնքան էլ նրա սրտով չեն, ու նա ամեն կերպ փորձում է նման բան թույլ չտալ:

Ջրհոս

Ջրհոսը շփվող նշան է, բայց ինքնատիպ, և նա երբեմն ձանձրանում է ընկերական հարաբերություններից: Նա բավական արագ է ազատվում այն մարդկանցից, որոնք չեն կիսում իր գաղափարներն ու նրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում՝ համարելով էքսցենտրիկ ու տարօրինակ մարդ: Ոչ, Ջրհոսը կոպիտ չէ: Այս նշանը պարզապես իմաստ չի տեսնում իր կողքին ընկերոջ կարգավիճակում պահել մեկին, եթե չի զգում, որ այդ մարդն իսկապես հասկանում է իրեն:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 6590 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/2