Աստղակերպի 5 կանայք, որոնք տարիքի հետ ավելի են գեղեցկանում
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4322 | 20:00 | |
Կան կանայք, որոնց կողքով տարիները կարծես անցնում են, ավելին, նրանք տարիների հետ ավելի ու ավելի են գեղեցկանում: Աստղագետները նշել են այն նշաններին, որոնք այդ երջանիկների շարքում են: Այծեղջյուր Պատանեկության ու վաղ երիտասարդության տարիներին Այծեղջյուրները հաճախ հասուն, իմաստուն, հարուստ կենսափորձ ունեցող կանանց տպավորություն են թողնում: Նրանց աչքերում կարող եք տարիքին ոչ հատուկ հասունություն նկատել: Իրական տարիքի և հոգեվիճակի միջև կոնֆլիկտը արտահայտվում է Այծեղջյուր-աղջնակի արտաքինի վրա: Բայց ժամանակի ընթացքում, երբ հոգու տարիքը սկսում է համապատասխանել փաստաթղթերով իրական տարիքին, շրջապատողները նկատում են, թե ինչ լավիկն է դարձել Այծեղջյուր-կինը: Ինքնավստահությունը այս կանանց յուրատեսակ գրավչություն է հաղորդում: Նրանք երբեք իրենց ճակատագական կնոջ, պչրուհու տեղ չեն դնում, բայց նրանց մեջ ինչ-որ գաղտնիք կա, որն էլ գրավում է տղամարդկանց: Վաղ երիտասարդության տարիքում զուսպ ոճը տարիքին մի փոքր անհամահունչ է դիտվում, իսկ ահա տարիների հետ այն զուսպ շիկի է վերածվում: Կին Այծեղջյուրը կոսմետիկան չի չարաշահում, դրա հետ միասին միշտ թարմ ու երիտասարդ տեսք ունի: Այծեղջյուրի գաղտնիքն այն է, որ տարիների հետ կյանքի հանդեպ հետաքրքրությունը նրա մոտ աճում է, նա փորձում է լրացնել այն, ինչից գիտակցորեն իրեն զրկել է ավելի երիտասարդ տարիքում: Այս կինը մերժում է սահմանափակումները, ավելի համարձակ է դառնում, նրա մոտ նոր ցանկություններ են ի հայտ գալիս: Եվ հենց սրանք էլ նրա երիտասարդության ու առաջ շարժվելու գրավականներն են դառնում: Կշեռք Վաղ երիտասարդության տարիքում Կշեռքի նշանի տակ ծնված աղջիկների ինքնագնահատականը փոթորկի մեջ հայտնված մակույկի նման ճոճվում է: Նա ինքնահաստատման ճանապարհին խորը ապրումներ է ունենում, հակված է իր մեջ միայն վատ կողմերը տեսնել: Իսկ ներքին կոնֆլիկտը անինքնավստահություն է դրոշմում այս գեղեցկուհու դեմքին՝ նրան հասարակ աղջնակի վերածելով: Ժամանակի ընթացքում Կշեռք կինը սկզբում ինտուիտիվ կերպով, իսկ հետո գիտակցորեն գտնում է հագուստի իր ոճը, սովորում է ճիշտ հոգ տանել ինքն իր մասին: Վիրտուոզ կերպով կարողանում է իր առավելություններն ընդգծել կոսմետիկայի օգնությամբ: Նա սկսում է ընդունել սեփական թերությունները, ուսումնասիրում է իր ուժեղ կողմերը, ճանաչում է ինքն իրեն: Արդյունքում, երբ իր ընկերուհիները սկսում են տարիքն առնել, այս կնոջ գեղեցկությունը սկսում է նկատելի դառնալ շրջապատողների համար: Նա հասկանում է, որ գեղեցկության, նորաձևության ու շքեղության աշխարհը իր հարազատ տարերքն է: Այս նշանի կանայք կարողանում են հագուստն ու աքսեսուարներն այնպես ընտրել, որպեսզի կերպարը ոչ միայն տպավորիչ գեղեցիկ, այլև ներդաշնակ ու ամբողջական ստացվի: Տարիքի հետ կին Կշեռքը հակառակ սեռի հետ շփման գործում իսկական մասնագետ է դառնում: Տղամարդիկ գնահատում են նրա հուսալի լինելը, հմայքը, խելքը, թեթև բնավությունը: Կշեռքները միշտ շրջապատված են երկրպագուներով, նրանց մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել: Երկվորյակ Երիտասարդ տարիներին Երկվորյակ աղջիկները գրավում են իրենց թարմությամբ, հաճելի տեսքով: Նրանք թեթև ու շարժուն են, նախընտրում են սպորտային կամ ունիսեքս ոճի հագուստը: Երկվորյակները թեթևամիտ են, անհոգ: Բայց այս շրջանում իրական գեղեցկություն նրանց մեջ դեռ չկա: Նրանք իսկապես գեղեցիկ դառնում են տարիքի հետ, երբ հայացքի մեջ խորություն է հայտնվում: Կյանքի ընթացքում ունեցած հիասթափությունները Երկվորյակ աղջկանից խլում են մակերեսայինը՝ բացելով նրա իրական գեղեցկությունը: Սիրային հիասթափություններից ու թափված արցունքներից հետո նրանց ժպիտը խորհրդավորություն է ստանում: Տղամարդիկ դժվարությամբ են աչք կտրում նման կնոջից: Իսկ երեխայի ծնունդը հետևում է թողնում այս կնոջ տղայական կառուցվածքն ու գեղեցիկ ձև հաղորդում մարմնին: Շարժումները նրբանում են: Տպավորություն է ստեղծվում, որ կին Երկվորյակի կենսաբանական տարիքը անձնագրում եղած թվերն են միայն: Նա իսկապես սկսում է ծաղկել 30 տարեկանից հետո: Երկվորյակներին չի կարելի հագուստի մեջ մեկ ոճի գերի համարել: Բազմազան զգեստապահարանի, աքսեսուարների խելամիտ ընտրության, հրաշալի ճաշակի շնորհիվ նրանք ամեն օր նոր ու գրավիչ կերպար են ստանում: Խեցգետին Պատանեկության տարիներին այս նշանի աղջիկները մի քիչ կոմպլեքսավորված են, շատ նեղացկոտ, ինքնամփոփ: Անինքնավստահությունը նրանց խանգարում է բացվել, շրջապատողներին ցույց տալ իրենց գեղեցկությունը: Բայց չէ՞ որ բնությունը այս նշանի կանանց նրբությամբ, կանացիությամբ ու նրբագեղությամբ է օժտել: Այս բոլոր որակները բացահայտվում են ժամանակի ընթացքում, երբ Խեցգետին կինը սեփական հույզերը վերահսկելու ունակություն ու ներքին հանգստություն է ձեռք բերում: Իրական գեղեցկությունը համատեղելի չէ հիստերիաների, վիրավորանքների, վատ տրամադրության հետ: Ինքնավստահությունը թույլ է տալիս նրան թուլանալ, հասկանալ, որ շրջապատող աշխարհն այնքան էլ սարսափելի չէ: Հանգստությունը օգնում է Խեցգետնին անկրկնելի հմայք ձեռք բերել: Նրանց գեղեցկությունը աչք չի ծակում, նմանվում է հոսող ջրի, որից անհնար է հայացքը կտրել: Խեցգետին կնոջ հայացքը կարող է մեկ խորաթափանց, մեկ միամիտ լինել: Նրա հոգու հորձանուտն անակնկալներ է մատուցում: Տղամարդիկ ինտուիտիվ կերպով զգում են այս հասուն կնոջ ձգողականությունը, ուշադրությամբ են պարուրում նրան, որից նա էլ ավելի է ծաղկում: Հաճախ է պատահում, որ այս նշանի կանայք իրենցից տարիքով ավելի փոքր տղամարդկանց հետ են ամուսնանում: Ճաշակով ընտրված հագուստը ընդգծում է այս կնոջ կանացիությունը, ռոմանտիկությունը, արտաքինին խորհրդավորություն է հաղորդում: Կույս Այս կանանց գեղեցկությունը ժամանակի ընթացքում փոխվում է, և միշտ՝ դեպի լավը: Վաղ երիտասարդության տարիքում Կույսերը, այսպես ասած, «մոխրագույն մկնիկներ են», չեն գիտակցում իրենց գրավչությունը: Կանացիությունը նրանց մեջ ավելի ուշ է արթնանում: Աստիճանաբար Կույսը անցյալում է թողնում ցածր ինքնագնահատականը, գիտակցում է իր մարմնի գեղեցկությունն ու ուժը, ինչպես նրա միջոցով ազդել տղամարդկանց վրա: Նա նման է ծաղկի, որը բացվում է այն ժամանակ, երբ մյուս ծաղիկներն արդեն թոշնում են: Կույսի գեղեցկությունը նրան այցելում է հասուն տարիքում և կարծես կախարդանքով երկար ժամանակ մնում նրա հետ: Իսկ իրականում այս նշանի կանայք շատ են հոգ տանում իրենց առողջության մասին, ճիշտ կենսակերպ են վարում, ինչն էլ լավագույն ձևով է արտահայտվում արտաքին տեսքի վրա: Նրանք փորձում են ցանկացած իրավիճակում անթերի լինել: Բնատուր ճաշակն օգնում է անհատական ոճ ձևավորել՝ առանց ավելորդությունների: Մինիմում աքսեսուարներն ու կոսմետիկան միայն ընդգծում են նրա բնատուր հմայքը: Բացի այդ, Կույսը կարողանում է աշխատել իր կերպարին տոն հաղորդող մանրուքների հետ: |
|