ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2330 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին չտաքանալն ու պրովոկացիաներին չտրվելը բարդ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի: Շատ Խոյերի դա կխանգարի գլուխ հանել ուշադրություն պահանջող գործերից: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Կողքին անպայման կլինի մեկը, որն իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը:

Օրվա երկրորդ  կեսը բարենպաստ կլինի: Այն հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու համար: Բոլորը կտեսնեն, որ դուք ունակ եք ոչ միայն ինքնուրույն գործել, այլև ղեկավարել ուրիշներին: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վատ օր չէ: Այն հազիվ թե նշանավորվի մեծ հաղթանակներով, բայց ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Կարող եք ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հաճախ դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Օրը հրաշալի է աշխատանքի մասին զրուցելու համար: Այդ զրույցները կարող եք վարել ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ ֆորմալ միջավայրում: Արդյունքներից բոլոր դեպքերում գոհ կմնաք:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ, կայցելեն մարդիկ, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Հյուրերը հաճախ դատարկ ձեռքով չեն գա, նվերներ կբերեն կամ կվերադարձնեն այն, ինչ ժամանակին վերցրել են ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է դժվարություններ բերել, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի ու չեն խանգարի հասնել նպատակին: Դուք կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Հաճախ դրանում կօգնեն հնարամտությունն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը: Դուք կնկատեք հնարավորություններ, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել, այդ իսկ պատճառով փայլուն արդյունքների կհասնեք:

Օրը հրաշալի է կարևոր զրույցների համար: Կարող եք քննարկել բարդ թեմաները, հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Կկարողանաք խուսափել վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ ու արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Բայց, իհարկե, բարդ գործերը երկար ժամանակով հետաձգել պետք չէ. օրվա առաջին կեսը դրանց համար ավելի հարմար է, քան երկրորդը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք մասնագիտական տեսանկյունից շատ օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Դուք հակված կլինեք շատ ծախսելու, գումարը դատարկ բաների վրա կվատնեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ստանձնած բոլոր գործերին լուրջ կվերաբերվեք, և հենց դա էլ կօգնի հաջողության հասնել: Դուք մտածածից չեք հրաժարվի, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, հաջողության վրա հույս չեք դնի այն ժամանակ, երբ պետք է հենվել սեփական ուժերի վրա: Հնարավոր են աշխատանքի հետաքրքիր առաջարկներ, չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որը ձեր կարիերայում կարևոր կդառնա:

Կուրախացնեն մտերիմ մարդու հետ շփումները: Կարող եք լրիվ անկեղծ լինել, կիսվել գաղտնիքներով, պատմել, թե ինչ կա ձեր սրտում: Կկարողանաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչ սխալներ եք արել և ինչպես կարելի է դրանք ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք շատ բանի ունակ կլինեք, ընդ որում՝ հաջողակ լինելու վրա հույս չեք դնի, այլ կաշխատեք ձեզանից կախված ամեն ինչ անել նպատակին հասնելու համար: Ձեր համառության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը: Որոշ Կույսեր անսպասելի կիրառում կգտնեն իրենց գիտելիքներին ու տաղանդներին:

Արժե հանդիպել ընկերներին, որոնց հետ շփումներն այսօր յուրահատուկ հաճելի կլինեն: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու գրավիչ գործեր կգտնվեն: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին տհաճ պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Այդ հատվածում սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան: Երբեմն չի հաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ ժամ առ ժամ դեպի լավը կփոխվի:

Բոլոր ամենակարևոր ու լուրջ գործերն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար. հենց այդ հատվածում դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դրանց իրագործումը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Այն հրաշալի է գործնական հանդիպումների, աշխատանքի մասին բանակցությունների, համագործակցության պայմանները քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի լուրեր, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Դուք պատրաստ կլինեք ռիսկի դիմել, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ կարելի է դա անել, իսկ երբ է պետք զգույշ լինել:

Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների, ընկերների ու հին ծանոթների հետ հանդիպելու համար: Հաճելի զրույցներ շատ կլինեն. դրանք շատ կարևոր չեն լինի, բայց կբարձրացնեն տրամադրությունը: Որոշ Կարիճների հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չարժե գործերը երկար ժամանակով հետաձգել: Օրվա սկիզբը շատ բարենպաստ է, և դրանից արժե օգտվել և՛ աշխատանքային, և՛ անձնական ծրագրերն իրագործելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, հաճախ պարզապես հաջողակ կլինեք: Շատ Աղեղնավորների մոտ հրաշալի կստացվի այն, ինչ նախկինում չի հաջողվել ուրիշների մոտ:

Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի, բայց ավելի հանգիստ կանցնի ու հարմար կլինի հանգստանալու, մտորելու, այլ ոչ թե վճռական գործողությունների համար: Հնարավոր են հաջող գնումներ, այդ թվում՝ չծրագրված: Դուք հաճախ կընտրեք անսովոր իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը ուսման, աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ, նոր ծրագրեր կբերի: Այսօր ստացված տեղեկատվությունը կօգնի ձեզ որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ազդել ձեր ընտրության վրա: Դուք ավելի շատ կվստահեք սեփական առողջ բանականությանը, քան կողքից խորհուրդներին ու ճիշտ էլ կվարվեք:

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ տանը, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Շատ տարաձայնություններ կկարողանաք անցյալում թողնել, մտերիմների հետ շփումներն էլ ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի անակնկալների ու լավ նորությունների օր է: Հաճախ ձեզ կուրախացնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հնարավոր են նվերներ ու դրամական մուտքեր: Կարող եք նոր գործեր ստանձնել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք, եթե չշտապեք ու աշխատեք սովորել ավելի փորձառու մարդկանցից:

Բարդ կլինի առօրյա գործերի վրա կենտրոնանալը; Ընտրեք զբաղմունքներ, որոնք միատոն գործողություններ, կանոններին հետևել չեն պահանջում: Ավելի հաճելի ու հետաքրքիր կլինի ստեղծագործ գործունեությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զգույշ և ուշադիր եղեք: Դա էլ բավարար կլինի տհաճություններից խուսափելու և ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրներին չբախվելու համար: Լավ է զբաղվեք առօրյա գործերով: Նոր բան ստանձնելուց առաջ աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել:

Չարժե շտապել գնումների հարցում, եթե խոսքը անհրաժեշտ իրերի մասին չէ: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք լրիվ անպիտան բաների վրա: Երեկոն հաճելի լուրեր ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2330 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0