ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2155 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե սպասվածի նման դասավորվի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Չեն բացառվում փոփոխությունները գործնական ոլորտում: Շատ Խոյեր ստիպված են լինելու լրիվ նոր բանով զբաղվել, և նման գործում հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Համառ եղեք:

Օրը կուրախացնի անսովոր հանդիպումներով: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Դուք շատերին դուր կգաք: Հավանական է ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ: Հաջող գնումներ անելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հաջող կսկսվի: Առավոտը և՛ հաճելի իրադարձություններ, և՛ ոգեշնչող նորություններ կբերի: Կուզենաք անհապաղ ստանձնել գործերը, և դուք անպայման հաջողության կհասնեք դրանցում: Նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան, դուք մտածածից չեք հրաժարվի, չեք նահանջի: Շատ Ցուլեր հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ նախկինում պարտություն են կրել:

Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Դրանք կօգնեն արագ հասնել նպատակին: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, յուրաքանչյուրին դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր գործերի համար: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես կարող եք գլուխ հանել դրանցից, սխալ որոշումներ կընդունեք: Հաճախ վեճեր կծագեն, նույնիսկ փորձված համախոհների հետ ամեն անգամ չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել: Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դա հրաշալի ժամանակ կլինի նոր բան ստանձնելու համար: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Ձեր շատ գաղափարներ մտերիմների սրտով կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին հուզումներից խուսափել չի ստացվի: Դուք սրտին մոտ կընդունեք նույնիսկ փոքրիկ անհաջողությունները, շատ բաների սուր կարձագանքեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ոգեշնչող նորություններ:

Օրվա երկրորդ կեսը վառ, հետաքրքիր և արդյունավետ կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, արագ դրանցում հաջողության կհասնեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը, նրանք էլ նույն կերպ կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ կկարողանաք հաջողության հասնել: Դուք վճռական տրամադրված կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, չեք հրաժարվի մտածածից անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Կկարողանաք հաղթել հին մրցակիցներին, զինաթափել թշնամիներին:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ֆինանսներին կամ ունեցվածքին վերաբերող որոշումները հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք վճռական ու համառ կլինեք, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կկարողանաք գլուխ հանել բարդ խնդիրներից, նույնիսկ եթե ձեզ ոչ ոք չօգնի: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Շատ Կույսեր կկարողանան որոշակիություն մտցնել ապագայի մասնագիտական ծրագրերում:

Օրը հարմար է կարևոր հանդիպումների համար: Դուք բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք, նույնիսկ նրանց, ում նախկինում չէիք հասկանում: Կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը կարող է բավական հոգնեցնող, հոգսերով լի լինել: Դուք շատ բան պիտի անեք, ընդ որում՝ հաճախ ստիպված պիտի լինեք ուղղել ուրիշների սխալները և ավարտել այն, ինչ մյուսներն են սկսել: Չնայած շրջապատողները կհուզվեն, դուք ինքներդ հանգստություն կպահպանեք, կաշխատեք կարևոր որոշումները շտապելով չընդունել:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, և դուք դրա համար միայն ուրախ կլինեք: Ընկերները հրաշալի գաղափարներ կտան ու ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Շատ Կշեռքների այսօր ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը հարմար է կարևոր գործերի համար: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները հասկանան, որ ավելի լավ է համագործակցեն ձեզ հետ, այլ ոչ թե պայքարեն ձեր դեմ:

Օրվա իրադարձությունները կօգնեն ձեզ կարևոր որոշումներ ընդունել, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Չի բացառվում՝ սկսեք այլ կերպ վերաբերվել նրան, ինչին նախկինում նշանակություն չէիք տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք շատերին կկարողանաք համոզել ձեր ճշմարտացի լինելու մեջ, ձեր գաղափարներով կհետաքրքրեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ամեն նոր բանի քննադատորեն են մոտենում: Չի բացառվում՝ ինչ-ինչ համարձակ ծրագրեր կարողանաք կյանքի կոչել ազդեցիկ անձանց աջակցության շնորհիվ: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ առօրյա գործերից, և՛ լրիվ նոր գործերից:

Չնայած օրը անակնկալներ կբերի՝ դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, կաշխատեք կյանքի կոչել մտածած ամեն ինչ: Եվ դա ձեզ կհաջողվի անել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Հաճախ դրանց կհետևեն անձնական հարաբերություններում դրական փոփոխությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների համար չանհանգստանաք, շրջապատողների վրա էլ չբարկանաք: Խաղաղասիրաբար տրամադրվելն ու բարեհամբույր լինելը կօգնեն խուսափել շատ ու շատ խնդիրներից, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Աշխատանքի մեջ պետք կգան ձեր դիվանագիտական տաղանդները: Դրանց շնորհիվ ստիպված չեք լինի ժամանակ ծախսել ղեկավարության ու կոլեգաների հետ երկար վեճերի վրա:

Հնարավոր են անսպասելի այցեր, զարմանալի հանդիպումներ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց չեք շփվում: Չի բացառվում՝ ձեզ անսովոր ու նույնքան էլ գրավիչ առաջարկ անեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է կարևոր գործերի համար և աշխատանքի մեջ հաջողություններ է խոստանում: Դուք կկարողանաք ցույց տալ, թե ինչի եք ունակ: Ձեր տաղանդներն ու կարողությունները կհետաքրքրեն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Մի զարմացեք անսպասելի առաջարկներից. դրանք կանեն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչի եք ունակ: Հնարավոր է՝ հենց այսօր ընդունած որոշումներից ձեր կարիերայում նոր շրջափուլ սկսվի:

Բարենպաստ օր է ինչ-որ գործերի մասնակցելու համար, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում բարդացած հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև ու հաճելի օր է: Կարող եք զբաղվել ձեզ վաղուց հետաքրքրող գործով: Առաջին հերթին՝ հազիվ թե ինչ-որ բան ձեզ շեղի, երկրորդ՝ դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Բացի այդ, նոր զբաղմունքները հաճախ կապված կլինեն նոր ծանոթությունների հետ: Հետաքրքիր կլինի ձեր ընկերներից ու գործընկերներից տարբերվող մարդկանց հետ շփվելը: Շատ Ձկներ կսովորեն ուրիշների փորձից, ինչն էլ կօգնի նրանց խուսափել սխալներից:

Բարենպաստ օր է տնային գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից, չեք հոգնի ու չեք ձանձրանա: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2155 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0