Աստղագուշակ․ սեպտեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2172 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումների տեսանկյունից ամենահասարակ օրը չէ: Դուք հաճախ առանց մտածելու կխոսեք, իսկ ավելի ուշ կզղջաք կտրուկ լինելու կամ ավելորդ անկեղծության համար: Ամեն անգամ չի հաջողվի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, որոնք ձեզ դուր են գալիս: Փոքրիկ տհաճությունները կշեղեն, բայց բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Օրվա վերջին կհասկանաք՝ ինչ է պետք անել իրավիճակը փոխելու համար: Ուրախության նոր առիթներ կգտնեք: Նշանի շատ ներկայացուցիչների ընկերների ու հին ծանոթների հաջողությունները կոգեշնչեն նոր բան ստանձնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Զգույշ եղեք ու աշխատեք պահպանել ինքնտիրապետումը: Այսօր կարևոր կլինի ինքնավերահսկողությունը, պրովոկացիաներին չտրվելն ու նույնիսկ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում կշռադատված որոշումներ ընդունելը: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ նրանք արագ կհասկանան՝ ինչպես է պետք գործել: Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, անհասկացողություն: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գործնական տեսանկյունից լավագույն օրը չէ: Ամեն անգամ չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել: Դժվարություններ կարող են ծագել, միանգամից չեք հասկանա՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Պետք կգան փորձառու մարդկանց խորհուրդները, բայց, ցավոք, խորհուրդներ կտան ոչ միայն նրանք: Այնպես որ՝ բոլոր հուշումները չարժե լսել: Հավանական են չծրագրված ուղևորություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները: Հաճախ ուղևորությունների մեկնել պետք կլինի նրա համար, որպեսզի կարգավորեք ուրիշների գործերը կամ ուղղեք նրանց սխալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կգերակշռեն դրական միտումները: Օրն արդյունավետ ու հաջող կլինի: Այն հատկապես լավը կլինի ֆինանսական հարցերի լուծման համար. այստեղ դուք արագ կկողմնորոշվեք, ամեն ինչ ճիշտ կանեք, ոչինչ աչքից չի վրիպի: Այստեղ ինտուիցիան երբեմն հուսախաբ կանի, քանի որ ամեն անգամ չի հաջողվի հասկանալ, թե ինչ են ձեզանից սպասում մյուս մարդիկ ու թե ինչ նպատակներ են դրել իրենց առջև: Վատ մի զգացեք ճշտող հարցեր տալուց. դա ձեզ կազատի ապագայի տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարդ օր է: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա: Հեշտությամբ ինչ-որ բան կմոռանաք, իրար կխառնեք, աչքաթող կանեք: Մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել, կմոռանան իրենց խոստումների մասին, կխառնեն ձեր ծրագրերը: Հիմա կարևոր կլինի բարենպաստ պայմանների չսպասելը, այլ իրավիճակը դեպի լավը փոխելու համար ուժերի սահմաններում եղածն անելը: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք կարող են լրիվ անսպասելի լինել. երբեմն գումարը համարյա երկնքից կընկնի: Բայց մի շտապեք ծախսել այն, ինչ այդքան հեշտ է տրվել. շուտով կհասկանաք՝ ինչպես ավելի լավ տնօրինել գումարը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը կարող է բավական լարված թվալ, բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե: Ծագած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն լինի և շուտով կլուծվեն: Ինչ-որ բան կարելի է պարզապես հետաձգել. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և այդժամ արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Սակայն չարժե հետաձգել այն գործերը, որոնցում ուրիշ մարդկանց աջակցությունն է պետք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Նշանի որոշ ներկայացուցիչների այդ հատվածում հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը կարող է հաջող չսկսվել, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Լավ գաղափարներ կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Հենց այդպես էլ արժե վարվել. դուք իսկապես կտարվեք նոր գործերով, որոնք դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ ձեզ այցելեն հին ծանոթները կամ հյուր կանչեն մարդիկ, որոնց հասցրել եք կարոտել: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համառությունը, նպատակասլացությունն ու հնարամտությունը կօգնեն ձեզ սկսածն ավարտին հասցնել, անհրաժեշտ արդյունքներ ստանալ այնտեղ, որտեղ իրավիճակը ամենաբարենպաստը չէ: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ, և դուք միշտ կիմանաք, թե ում կարելի է դիմել աջակցության հարցով: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ոչ միայն կիսում են ձեր հետաքրքրությունները, այլև պատրաստ են պատմել իրենց փորձի մասին: Կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կա, և շուտով ամենայն հավանականությամբ կիրառում կգտնեք դրան: Հավանական են հաջողություններ ուսման և ստեղծագործ գործունեության մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի լեզուն իրենց քաշել, խուսափել կտրուկ բառերից կամ նկատողություններից: Լավ է ինքնուրույն գործեք. այդպես ավելի հեշտ կհասնեք նպատակին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Հատկապես լավ կտրվեն ճշգրիտ գիտությունները: Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է շփումների համար: Մտերիմների հետ կարևոր հարցերը հանգիստ քննարկելու և բոլորին հարմար լուծում գտնելու հնարավորություն կլինի: Դուք անկեղծ ու բարեհամբույր կլինեք, պատրաստ կլինեք աջակցել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն. շրջապատողները դա կգնահատեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ բարենպաստ օր է սպասվում, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կունենաք, կգտնվեն մարդիկ, որոնց աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Դուք կհասկանաք շրջապատողներին, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուր գալիս: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին կարևոր մի բան լսեք մի մարդուց, որի վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Ինչ էլ որ ստանձնեք, նկատի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքին արագ հասնել հազիվ թե ստացվի: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշի գործերով, և դա կխախտի ձեր ծրագրերը: Աշխատեք խոստումներ չտալ. դրանք պահելն ավելի բարդ կլինի, քան հիմա եք մտածում: Լավ է գումարը ռիսկի չենթարկեք, գնումների ու գործարքների հետ կապված շտապողական որոշումներ չընդունեք: Ամեն անգամ լավը չեն լինի շրջապատողների՝ ֆինանսներին վերաբերող խորհուրդները: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը չափազանց համառ լինի իր հուշումները պարտադրելու հարցում. ամենայն հավանականությամբ, այդ մարդը ձեր միջոցների վրա է հույսը դրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք օրվա սկզբին դատարկ բաների պատճառով չհուզվել: Ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, բայց ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Բացի այդ, ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն ու ձեր տրամադրությունը դեպի լավը կփոխվեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք: Բացի այդ, հրաշալի գաղափարներ կունենաք: Հնարավոր է, դրանք կյանքի կոչելու համար ամիսներ պահանջվեն, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|