Աստղագուշակ․ սեպտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2209 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հագեցած, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Դժվարությամբ կկենտրոնանաք: Դուք մեկ մի գործ կստանձնեք, մեկ՝ ուրիշ, և դրանցից ոչ բոլորն ավարտին կհասցնեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի աջակցել ձեր նախաձեռնությունները, օգնել գաղափարները կյանքի կոչելու հարցում: Օրվա երկրորդ կեսը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով, ուրախության առիթներ և ոգեշնչող իրադարձություններ կբերի: Որոշ Խոյեր լուրեր կստանան, որոնց վաղուց էին սպասում: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որը վերջին շրջանում անընդհատ զբաղեցնում էր ձեր մտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի՝ չնայած նրան, որ ոչ մի յուրահատուկ բան կարծես թե տեղի չի ունենա: Օրվա առաջին կեսին հուզական դաշտը լարված կլինի, իսկ դա նշանակում է, որ շատ իրադարձությունների սովորականից սուր կարձագանքեք: Առողջ բանականությունը կօգնի հետ կանգնել չմտածված արարքներից ու արտահայտություններից, սխալներ չանել: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, և դրա համար առիթներ կլինեն: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանց հետ, անսովոր ու շատ գրավիչ առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչպես էլ դասավորվի օրը, դուք ինքնավստահությունը և ձեր նախաձեռնությունների հաջողության հանդեպ հավատը չեք կորցնի: Եվ ճիշտ էլ կվարվեք: Չնայած որոշակի դժվարություններին՝ այսօր շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. դուք կկարողանաք հաջող գնումներ անել: Օրվա երկրորդ կեսը անսպասելի, բայց շատ հաճելի նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերել ձեր մասնագիտական գործունեությանը, ուսմանը կամ նախասիրություններին, որոնք կարևոր դեր են խաղում ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններով լի լինի, բայց հաճելի կանցնի: Նոր գործեր կհայտնվեն, որոնք հետաքրքիր կլինեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Դա ձեզ կմտերմացնի: Լավ կանցնեն ուղևորությունները: Նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել և շտապելով եք ճամփա ընկել, միևնույն է, ճամփորդությունից բոլորը հաճույք կստանան: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին: Փորձը, որը վերջին ժամանակներս եք ստացել, կհուշի՝ ինչպես իրագործեք դրանք: Խնդիրների բախվելիս հաճախ հասարակ ու արդյունավետ լուծումներ կգտնեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէին ծնվի ձեր մտքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եթե կարևոր առաջադրանքները լուծում են պահանջում, դրանք ինքնուրույն ստանձնեք: Այդպես արդյունքի ավելի արագ կհասնեք: Լուրջ զրույցներն ու բացատրությունները շատ ժամանակ կխլեն, և ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան: Թեժ վեճերից կհաջողվի խուսափել. դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Ձեզ կոգեշնչեն լավատեսորեն տրամադրված մարդկանց հետ շփումները: Թեկուզ նրանք վարդագույն ակնոցներ կրեն, դուք ինքներդ պատրանքներ չեք կառուցի, փոխարենը կնկատեք հաճելի պահերը, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբի համար լավ է կարևոր գործեր չծրագրեք: Այդ հատվածը հարմար է հանգստի և այնպիսի զբաղմունքների համար, որոնք ձեզանից ջանքեր չեն պահանջում ու չեն ստիպում հուզվել: Կարող եք ծրագրեր կառուցել, բայց դրանց իրագործման հարցում շտապել չարժե: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, շատ հարցերում հաջողությունների հասնելու շանս կտա: Համարձակ ստանձնեք նոր գործերը, դուք արագ գլուխ կհանեք դրանցից, լուրջ սխալներ էլ չեք անի: Դուք կոգեշնչեք շրջապատողներին, հրաշալի խորհուրդներ կտաք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Երեկոն հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կուզենաք նոր բան ստանձնել և հենց այդպես էլ արժե վարվել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք՝ միայն նվազագույն տեղեկատվության տիրապետելով: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հետ կյանքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեք: Եվ իհարկե, նրանց հետ ընկերանալը հեշտ կլինի: Օրը հարմար է ուղևորությունների համար: Նոր վայրերը հաճելի տպավորություն կթողնեն, իսկ շատ Կշեռքների նաև ոգեշնչվածությունը այցի կգա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կկարողանաք հաջող գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հագեցած ու բարենպաստ օր է, որը հրաշալի է ամենատարբեր գործերի համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե միանգամից հաջողության չհասնեք, տրամադրությունը չի փչանա, և դուք չեք կորցնի ձեր հանդեպ հավատը: Ինտուիցիան կհուշի, որ հաղթանակը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: Ամեն ինչ անպայման կստացվի: Օրվա երկրորդ կեսը կարևոր նորություններ կբերի: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ թե կոնկրետ ձեզ, այլ ձեր մտերիմներից մեկին: Լուրերը կստիպեն փոխել ծրագրերը, և դուք դրա համար նույնիսկ ուրախ կլինեք, քանի որ ակնհայտ կլինի, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գումարի հետ կապված հարցերում չարժե շտապել: Գնումների վերաբերյալ որոշումները չարժե շտապելով ընդունել, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին է: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ընտանեկան տարաձայնություններ անհասկացողության պատճառով: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, անլուծելի խնդիրներ էլ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը անսպասելի բացահայտումներ կբերի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Հին սխալներն ուղղելու, կորցրածը լրացնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք հաշտվելու շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է, որը հարմար է և՛ նոր ծրագրերն իրագործելու, և՛ վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կարող էին կանգնեցնել ձեզ: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ համարյա չէիք շփվում: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսների, ունեցվածքի հետ կապված հարցերը: Այստեղ հաջողակ լինելու վրա հույս չեք դնի, կաշխատեք մանրամասն ուսումնասիրել իրավիճակն ու ամեն ինչ կշռադատել: Հաջող գնումներ անելու և երազած իրերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար չէ լուրջ գործերի համար, բայց լավ հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Ձեզ կուրախացնեն հին ծանոթները: Նրանք ձեզ համար ոգեշնչող լուրեր ու հետաքրքիր առաջարկներ կունենան: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսներին վերաբերող շտապողական որոշումները ճիշտ չեն լինի: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Սիրահարված Ջրհոսներին հաճելի անակնկալներ ու անսպասելի բացահայտումներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբն այնքան էլ ոգեշնչող չի լինի: Այդ հատվածում անսպասելի դժվարություններ կառաջանան, ճանապարհին արգելքներ կհայտնվեն: Սակայն կկարողանաք արագ հաղթահարել դրանք, ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը թեթև ու հաճելի կլինի: Այդ հատվածում արժե ուշադիր լսել ինտուիցիային, որը ձեզ դեպի նպատակը կտանի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք երկար ու հաճույքով կհիշեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|