ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2335 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: Շատ Խոյեր գործարարի հատկանիշներ կդրսևորեն, շահավետ գործարքներ կկնքեն, որոնց հնարավորության մասին նախկինում չէին էլ մտածել:

Այսօր շրջապատողներին բազմիցս կզարմացնեք: Ինչ-որ մեկին ձեր անսովոր արտահայտություններն ու արարքները դուր կգան, ինչ-որ մեկին էլ կշփոթեցնեն: Բայց դա հազիվ թե անդրադառնա անձնական հարաբերությունների վրա և վեճերի կամ թյուրիմացությունների հանգեցնի: Ամենամտերիմ մարդիկ ձեզ ամեն հարցում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խաղաղասիրաբար տրամադրվեք: Եթե այսօր ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտորեն տրամադրվեք, չբարկանաք նրանց վրա, ովքեր ձեզ կես խոսքից չեն հասկանում կամ չմտածված արարքներ են գործում, ապա հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար: Արժե ուշադիր լինել նոր ծանոթներին: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրը հարմար է առօրյա, հասկանալի և մեծ ջանքեր չպահանջող գործերով զբաղվելու համար: Դրանք հաճախ կօգնեն հավաքել մտքերը ինչ-որ կարևոր բանի շուրջ մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կուզենաք շեղվել առօրյա գործերից ու լրիվ նոր բան ստանձնել: Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ այնքան կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն, որքան ստեղծագործ մոտեցում ու հնարամտություն է պահանջվում: Հաճախ գաղափարներ կունենաք, որոնք հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Շրջապատողներին դա դուր կգա: Ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

Հավանական են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր հարցերը լուծելու համար: Պարտադիր չէ դա միայնակ անեք. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել, ձեզ ճիշտ ճանապարհի վրա կդնեն կամ հրաշալի խորհուրդ կտան: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա ուրիշների հոգում և յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Վերջին շրջանում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն:

Դուք չեք դադարի զարմացնել մտերիմներին, յուրաքանչյուրի համար հաճելի անակնկալ կանեք: Նկատի ունեցեք, որ օրը հարմար չէ ողջ ընտանիքին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Լավ է հետաձգեք դրանց քննարկումը ու պարզապես միասին լավ ժամանակ անցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է շփումների համար: Կուրախացնեն հին ու նոր ծանոթների հետ հանդիպումները, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նորություններ էլ կլինեն, որոնք կուզենաք քննարկել: Դուք պիտանի տեղեկատվություն կստանաք ու դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Ոմանք այնքան հմայված կլինեն ձեզանով, որ պատրաստ կլինեն բացել իրենց բոլոր գաղտնիքները:

Հիշեք, որ ինչքան կարևոր լինի գործը, այնքան շուտ է պետք այն ստանձնել: Մինչև օրվա կես շատ բան կհասցնեք, իսկ ավելի ուշ ոչ այնքան բարենպաստ շրջան կգա: Երեկոն հարմար չի լինի լուրջ զբաղմունքների համար, փոխարենը լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա: Փորձը ճիշտ լուծումներ կհուշի, կօգնի գլուխ հանել բարդ գործերից: Դուք հաջողության կհասնեք, չնայած՝ հնարավոր է, որ ոչ միանգամից: Գումարին, գործարքներին ու գնումներին վերաբերող ամեն հարցում լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա: Կողքից խորհուրդները ավելի շատ կշեղեն, քան կօգնեն:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Օգտակար կլինի ծրագրերը քննարկելը. գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Դուք այնպես կձգտեք ապացուցել սեփական ճշմարտացիությունը, որ պարզապես ուշադրություն չեք դարձնի, թե ինչ են ասում մյուսները: Բայց վեճերից կկարողանաք խուսափել, լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Վատ ժամանակ չէ ուղևորությունների համար, պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, դուք ժամանակին ուշադրություն կդարձնեք դրան: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք ժամանակը զուր չեք վատնի ու հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, այդ թվում՝ նրանցից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Կհաջողվի լուծել կազմակերպչական հարցերը, ինչպես նաև գլուխ հանել այն առաջադրանքներից, որոնց համար ժամանակ չէր մնում:

Հետո կգա հաճելի ընկերախմբում հանգստի համար հարմար ժամանակը: Հետաքրքիր առաջարկներն էլ չեն ուշանա: Հնարավոր է՝ ձեզ կանչեն այնտեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Մտերիմները կուրախացնեն: Չի բացառվում՝ այսօր պարզ դառնա, որ նրանք ձեզ ավելի լավ են հասկանում, քան նախկինում էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գումարի հետ զգույշ եղեք, գնումների հարցում մի շտապեք, շատ մի ծախսեք այնտեղ, որտեղ կարելի է խնայել: Հիմա հակված կլինեք ծախսող լինելուն, իսկ ավելի ուշ կզղջաք, որ ավելի խնայող չեք եղել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է հին մտահղացումներին վերադառնալու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում:

Հնարավոր են հաճելի լուրեր՝ կապված ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ: Որոշ Աղեղնավորների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Լավ կանցնի այն մարդու հետ հանդիպումը, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անգործ նստել չեք ուզենա, այդ իսկ պատճառով անընդհատ նոր առաջադրանքների կանցնեք: Շատերը պատրաստ կլինեն գալ ձեր հետևից, կկարողանաք ոգեշնչել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում կասկածում էին ձեր նախաձեռնություններին: Հարմար օր է սովորելու համար. դուք անմիջապես կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ոչինչ չեք խառնի ու չեք մոռանա:

Օրը հարմար է տնային գործերի համար: Դրանք ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա, հաճախ կօգնեն հավաքել մտքերը: Կարող եք պիտանի իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, որից կօգտվեք ոչ միայն դուք, այլև ընտանիքի անդամները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար: Ինչ-որ մեկին դա կբարկացներ, բայց դուք ուրախ կլինեք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին և աշխարհն ավելի լավը դարձնել: Անսովոր գաղափարներ կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Դուք ժամանակը զուր չեք վատնի:

Հավանական են անսպասելի այցեր: Հաճախ հյուրերը լավ նորություններ կբերեն կամ առաջարկներ կանեն, որոնք մերժել չեք ուզենա: Անսպասելի իրադարձությունը հետաքրքիր մտքեր կտա, կհուշի՝ դեպի ուր շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, երբեմն անհրաժեշտ արդյունքն ստանալու համար պիտի մի քանի փորձ ձեռնարկեք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Ձկներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Այդպիսի ծանոթությունից երկարատև ընկերություն կսկսվի:

Հազիվ թե այսօր կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել, փորձարկումներ անել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2335 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0