Աստղագուշակ․ սեպտեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2330 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ, բայց շատ կարևոր կլինի, որ օրվա առաջին կեսին ձեզ առավելագույնս հանգիստ ու բարեհամբույր պահեք: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք հարթել սուր անկյուններն ու փոխզիջումային տարբերակներ փնտրել: Դա թույլ կտա խուսափել խնդիրներից և՛ հիմա, և՛ տեսանելի ապագայում: Լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Օրն ավելի հարմար կլինի հանգստի, քան պատասխանատու և հոգնեցնող գործերի համար: Ոչ մեծ դադարը կօգնի ոչ միայն վերականգնել ուժերը, այլև վերամշակել ծրագրերը: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչն է պետք անել մոտ ժամանակներս, իսկ ինչն է պետք հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Շատ բան պիտի անեք, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դուք ծրագրած ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դրա համար նպատակասլացության և կարգապահության կարիք կլինի: Դուք երկուսից էլ կունենաք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր, անսովոր ու հետաքրքիր գործերի համար: Դուք բազում լավ գաղափարներ կունենաք: Հաջողության հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, դուք հաջողակ կլինեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ վերջերս հաճախ էիք վիճում: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Թեթև ու հետաքրքիր օր է: Դուք արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Շատ բան սպասվածից հեշտ կդասավորվի: Հաճախ հաջողակ կլինեք ֆինանսներին վերաբերող հարցերում: Չծրագրված գնումները հաջող կլինեն: Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը: Հարմար օր է ուրիշներին օգնելու համար: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու ձևը, հոգ կտանեք մտերիմների բարեկեցության մասին: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ ու հրաշալի նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շտապելու կարիք չկա: Օրվա սկզբին փոքրիկ խնդիրներ ի հայտ կգան, որոշ Խեցգետիններ կբախվեն անսպասելի դժվարությունների: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, իսկ արդեն օրվա կեսին կտեսնեք, որ ամեն ինչ լավ է դասավորվել: Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ պետք է, նույնիսկ հասարակ հարցերից արագ գլուխ կհանեք: Բացի այդ, հաճախ նման գործերը կօգնեն հաճելի ծանոթություններ հաստատել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Փոքրիկ դժվարություններ կարող են ծագել օրվա սկզբին, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, հոգ չէ: Դուք ոգեշնչված փորձարկումներ կանեք, չեք վախենա արագ որոշումներ ընդունելուց և ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց: Շատ Առյուծներ այսօր նպատակասլացություն կդրսևորեն, որին միայն նախանձել կարելի է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն, սիրելին կզարմացնի հաճելի անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բազում նոր գաղափարներ կբերի: Դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Դուք հեշտությամբ կգործեք առանց աջակցության, բայց եթե ձեզ օգնություն առաջարկեն, հրաժարվել չարժե: Ընդհանուր գործերը օգուտ կտան հարաբերություններին, տրամադրությունն էլ կլավանա, եթե կողքին լինեն ձեր նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդիկ: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Դուք պատրաստ չեք լինի հրաժարվել ձեր ծրագրերից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Եվ ամեն ինչ կստացվի հենց այնպես, ինչպես դուք էիք մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն ավելի հարմար կլինի հանգստի, քան կարևոր գործերի համար: Այսօր դժվարությամբ կկենտրոնանաք: Դուք հաճախ կշեղվեք, սխալներ կանեք, կարևոր մանրուք աչքաթող կանեք: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով: Հրաշալի կանցնեն ընտանեկան միջոցառումները: Հարազատների, ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Զրույցներ շատ կլինեն, դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մոտ ժամանակներս դուք ոգևորությամբ կանցնեք դրանք կյանքի կոչելու գործին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար չէ կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, իսկ ահա նույնը չի կարելի ասել շրջապատողների մասին, այնպես որ՝ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Փոխարենը կարող եք խոսել դատարկ բաների մասին, զվարճալի պատմություններ պատմել, կատակել և ուրախանալ: Ի դեպ, ձեր հումորի զգացումն անջնջելի տպավորություն կթողնի շատերի վրա: Լավ կանցնեն ուղևորությունները: Առաջին հերթին՝ դրանք վառ տպավորություններ կպարգևեն, երկրորդ հերթին՝ թույլ կտան հաճելի ծանոթություններ հաստատել կամ հետաքրքիր մի բան իմանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հիշարժան հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ է խոստանում: Որոշ Աղեղնավորներ ոչ միայն կկարողանան զրուցել այն մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ են լսել, այլև ընկերանալ նրանց հետ: Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կվերաբերեն ֆինանսական գործերին կամ ձեզ համար բարդ ու կարևոր ունեցվածքի հետ կապված հարցերին: Երեկոյան լավ գաղափարներ շատ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք հստակ կիմանաք, որ ավելի ուշ անպայման վերադառնալու եք մտածածին: Հնարավոր են լուրեր մարդկանցից, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք էներգիայով լի կլինեք, վճռական տրամադրված ու չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Կարող եք վերադառնալ այն գործին, որից երկար ժամանակ գլուխ հանել չէր ստացվում: Հիմա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի և դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Օրը հրաշալի է ծրագրեր կառուցելու համար: Դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, կկռահեք, թե ինչ կնախաձեռնեն շրջապատողները և ինչպես կզարգանան իրադարձությունները: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք հեշտությամբ կվերականգնեք այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն կարելի է հաջող անվանել: Ամեն անգամ չի հաջողվի մտածածը կյանքի կոչել: Ձգձգումները ձեր մեղքով չեն լինի, հնարավոր են անհաջող զուգադիպություններ, խախտված պայմանավորվածություններ, մանր-մունր պատահարներ, որոնք չէիք սպասում: Բայց ամենակարևոր ու բարդ գործերից գլուխ կհանեք: Մնացածները կարելի է պարզապես հետաձգել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան տոներ ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեք ձեզ համար թանկ մարդկանց համար: Դուք ինքներդ լավ ժամանակ կանցկացնեք, շրջապատողների տրամադրությունն էլ կբարձրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ ու ապրումներ չունենալ: Դա շփումների համար ամենահասարակ ժամանակը չի լինելու: Դուք կարող եք նեղանալ դատարկ բաներից, վշտանալ, եթե շրջապատողները ձեզ միանգամից ճիշտ չհասկանան: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսին ձեր աջակցությունը պետք կգա մտերիմներից մեկին: Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդկանց: Դա օգուտ կտա հարաբերություններին, ինքներդ էլ ձեզ ավելի լավ կզգաք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|