ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2473 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի, նույնիսկ եթե շատ փորձեք: Հուզական դաշտն անկայուն կլինի, դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, հաճախ մանրուքները սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք դատարկ բաներին: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի լավ հարաբերություններ պահպանել շրջապատողների հետ: Մարդիկ, որոնց հետ գործ կունենաք, շատ հարցերում կզիջեն, կփորձեն հարթել սուր անկյունները:

Օրը հրաշալի կլինի բարդ գործեր ստանձնելու, դժվար առաջադրանքները լուծելու համար: Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք ու կզարմանաք, թե ինչքան շատ օգտակար բաներ կհասցնեք անել մինչև երեկո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համարձակ ծրագրերի օր է: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Զարմանալի չէ, որ որոշ ծանոթներ ձեզ նախանձով կնայեն: Բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք անկեղծորեն կհետաքրքրվեն և ուրախությամբ օգնություն կառաջարկեն ձեզ մտածածն իրագործելու հարցում:

Հնարավոր են զարմանալի և ճակատագրական զուգադիպություններ: Օրինակ՝ կհանդիպեք մի մարդու, որին վերջերս շատ էիք կարոտում, բայց ինքներդ էլ չէիք համարձակվում դա խոստովանել: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու համար: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Կարող եք չշտապել, քանի որ միևնույնն է կհասցնեք ավելին, քան ծրագրել էիք: Բարդ թվացող գործերից կկարողանաք արագ գլուխ հանել: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Դուք կհասկանաք, որ հաջողության հասնելու համար պիտի նոր մեթոդից օգտվեք: Դուք դրա համար բավականաչափ վճռականություն և ինքնավստահություն կունենաք:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանք հաճելի լուրեր կբերեն, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հնարավոր են անսպասելի նվերներ: Սովորաբար խոսքը ոչ շատ թանկարժեք, բայց սիրով ընտրված իրերի մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, օրն անակնկալներ կբերի: Մեկ ուրիշ ժամանակ դրանք ձեզ կստիպեին անհանգստանալ և հուզվել, բայց այսօր կուրախացնեն: Ձեզ դուր կգա փորձարկումներ անելը և նույնիսկ շտապելով կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը չի ստիպի ապրումներ ունենալ:

Բարենպաստ օր է հին ընկերների, հարազատների, մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կհայտնվեն: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ դրանք իրագործելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, երբեմն մտածածն իրագործելու համար պիտի լուրջ ջանքեր գործադրեք: Դա ձեզ չի վշտացնի, քանի որ պատրաստ կլինեք աշխատել: Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ խնդիրներից արագ գլուխ կհանեք: Կուրախացնի հին ծանոթների աջակցությունը: Նրանց շնորհիվ կզգաք, որ ամեն ինչ ճիշտ եք անում:

Բարենպաստ օր է սիրահարվածների համար: Այն հարմար կլինի զգացմունքները խոստովանելու, ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Եթե ուզենաք յուրահատուկ ժամադրություն կազմակերպել, չվախենաք զարկ տալ երևակայությանը: Դա անջնջելի տպավորություն կթողնի սիրելիի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, պատրաստ եղեք փոխել դրանք: Օրվա առաջին կեսը անակնկալներով, անսպասելի իրադարձություններով ու լուրերով լի կլինի, որոնց պատճառով ստիպված եք լինելու որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ մյուսների վրա: Չի կարելի ասել, որ դա ձեզ կհիացնի, բայց բողոքելու բան էլ չի լինի, քանի որ իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի:

Հրաշալի օր է շփումների համար: Ծիծաղելու առիթներ կլինեն, դուք կբարձրացնեք բոլորի տրամադրությունը: Շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ, իսկ ինչ-որ մեկը նույնիսկ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք դրա համար ուրախ կլինեք: Օրը բազում նոր հնարավորություններ կբացի, չեք ուզենա դրանցից և ոչ մեկը բաց թողնել: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ: Հաճախ դրանց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես լուծել այն հարցերը, որոնց երկար ժամանակ պատասխան գտնել չէիք կարողանում:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Որոշ Կշեռքներ պատահաբար կհանդիպեն մարդկանց, որոնց գաղտնի երազում էին տեսնել: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները: Բայց շատ շտապելու կարիք չկա: Նախ հասկացեք, թե ինչ եք ուզում իրականում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ցավալի դժվարություններ կլինեն: Թյուրիմացությունները կարող են փչացնել ամենատպավորվող Կարիճների տրամադրությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Օրվա կեսը հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ կբերի, հնարավորություն կտա լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրը:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Հաճախ դուք կես խոսքից կհասկանաք այն մարդկանց, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել էլ չէիք կարողանում: Եթե վաղուց էիք ուզում հաշտվել մեկի հետ, որի հետ վիճել էիք, կարող եք դա հենց այսօր անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է շատ վաղ չարթնանաք, քանի որ առավոտյան սովորականից ավելի բռնկուն ու նյարդային կլինեք: Կարևոր հարցերն էլ արժե քննարկել կեսօրից հետո: Այդպես կկարողանաք խուսափել երկար վեճերից, բոլորին դուր եկող որոշում էլ այդ հատվածում ավելի հեշտությամբ կընդունեք:

Միապաղաղ գործերը, որոնք մեկ ուրիշ ժամանակ կարող էին արագ հոգնեցնել ձեզ, օրվա երկրորդ կեսին հեշտությամբ կտրվեն և չափազանց ձանձրալի չեն թվա: Դուք կկարողանաք դրանց ստեղծագործաբար մոտենալ, ուստի օգնել ցանկացողներ էլ քիչ չեն լինի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Աղեղնավորներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է այն հարցերը լուծելու համար, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Եթե նախկինում պիտի մի քանի տարբերակ համեմատեիք ու երկընտրանքի մեջ լինեիք, թե որն է ավելի լավը, ապա հիմա լրիվ պարզ կլինի՝ ինչպես է պետք գործել: Դա ձեզ կոգեշնչի, դուք կգտնեք շրջապատողներին ոգևորելու ձևը, եթե նրանք կասկածեն իրենց հաջողությանը:

Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու համար: Կարող եք նրանց հյուր գնալ կամ ձեր տանը երեկույթ կազմակերպել, համատեղ ուղևորությունն էլ ամենալավ տպավորությունը կթողնի: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից, հարմար կլինի գնումների և գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է: Հազիվ թե այսօր հուզվելու առիթներ լինեն: Աստղերի աջակցությունը առավոտվանից մինչև երեկո կզգաք: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը հաճախ կօգնի հաջողության հասնել: Նույնիսկ դժվարությունների բախվելիս չեք նահանջի, կշարունակեք շարժվել ընտրված ուղղությամբ ու կհասնեք նպատակին:

Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը լավ նորություններ կամ առաջարկներ կբերեն, որոնք մերժել չեք ուզենա: Աշխատանքի կամ բիզնեսի զարգացման հետ կապված հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Ավելի ուշ անպայման կյանքի կկոչեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կդասավորվի, եթե շատ չտագնապեք: Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ապագային լավատեսությամբ նայեք: Հիմա շատ բան կախված կլինի ձեր ինքնավստահությունից: Աշխատեք այն ոչ մի րոպե չկորցնել:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք հետաքրքիր մի բան կառաջարկեն, ձեզ ուրախացնելու հազար ու մի միջոց կգտնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Որոշ Ձկներ իրենց մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2473 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0