Աստղագուշակ․ սեպտեմբերի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2597 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Օրվա սկզբին տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, հակված կլինեք կտրուկ արտահայտությունների, երբեմն չեք կարողանա խուսափել սուր նկատողություններից ու ինքներդ վեճեր կհրահրեք: Երբեմն մտերիմները կվիրավորվեն ձեր խոսքերից, նույնիսկ երբ ոչ մի տհաճ բան չուզենաք ասել: Ավելի ուշ կգա այն նախագծերի վրա աշխատելու ժամանակը, որոնք ստեղծագործ մոտեցում, երևակայություն, իրերի հանդեպ անսովոր հայացք են պահանջում: Ձեզ դուր կգա նոր բան հորինելը: Շատ գաղափարներ, որոնք այս շրջանում կունենաք, իսկապես լավը կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և այսօր դուք բոլոր հարցերում կզգաք նրանց աջակցությունը: Բազում լավ գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Ծանոթները հրաշալի գաղափարներ կունենան, և դուք դրանք առանց ուշադրության չեք թողնի: Հավանական է, հենց այսօր գտնեք վերջին շրջանում ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու ձևը: Նախաձեռնություն ցուցաբերելով՝ դուք կկարողանաք կյանքի շատ ոլորտներում փոփոխությունների հասնել: Սակայն համառ է պետք լինել. խոչընդոտների առաջ մի ընկրկեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Դուք անհամբեր կլինեք, հաճախ կուզենաք, որ ձեզ կես խոսքից հասկանան, բայց առանց երկար-բարակ բացատրությունների չի ստացվի: Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով, բայց այստեղ համառության ու նպատակասլացության կարիք կլինի: Օրվա երկրորդ կեսին բազում նոր ծրագրեր կունենաք, որոնք շուտով կկարողանաք իրագործել: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Չափազանց վստահող մի եղեք. առողջ քննադատությունը թույլ կտա շատ խնդիրներից խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Այն շատ լավն է կարևոր բանի մասին մտածելու և երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Պարզ ու հասկանալի կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Շատ Խեցգետիններ հենց այսօր որոշակիություն կմտցնեն ապագայի ծրագրերում, կհասկանան՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք ամենից, ինչը նախկինում բարդ էր թվում, իսկ ամեն նոր ու օգտակար բան միանգամից կմտապահեք: Այսօր ստացած գիտելիքները պետք կգան արդեն մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը անակնկալներով լի կլինի, որոնց մեծ մասը շատ հաճելի կլինի: Լավ ժամանակ է շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի շտապողականություն չպահանջող գործերի համար: Հնարավորություն կունենաք ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել, և դուք գոհ կմնաք ստացված արդյունքից: Հավանական են դրամական մուտքեր: Հաճախ խոսքը հին պարտքերի վերադարձի կամ ավելի վաղ կատարած աշխատանքի համար վճարելու մասին կլինի: Հաջող զուգադիպությունը կօգնի պատասխան ստանալ այն հարցին, որի շուրջ երկար մտորել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է նրանց համար, որոնք կարևոր հարցերին պատասխաններ են փնտրում, չեն բավարարվում մակերեսային տեղեկատվությամբ, հաճույքով նոր բան են հետազոտում: Հաջող փորձարկումներ կանեք, իսկ որոշումները, որոնք կընդունեք, ճիշտ կլինեն: Ամեն անգամ հեշտությամբ լեզու չեք գտնի շրջապատողների հետ, քանի որ բոլորին հասկանալի չեն լինի ձեր մտահանգումները: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Դուք գիտեք՝ երբ է պետք ամուր լինել, իսկ երբ է խելամիտ զիջումների գնալը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Հավանական է կարգավորվեն կոնֆլիկտային իրավիճակները: Չեն բացառվում առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Մտերիմների հետ շփումներում տհաճ պահերից խուսափել հազիվ թե կարողանաք: Հաճախ տարաձայնությունները կվերաբերեն ընդհանուր գումարին կամ ունեցվածքին: Հիշեք, որ կարող եք հանգիստ պայմանավորվել ամեն ինչի մասին, բայց դրա համար պետք է ուշադիր լսեք ուրիշներին: Արժե համբերությամբ զինվել, ուզածին միանգամից հասնել չի ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսի համար կարևոր ոչ մի բան մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար է մտորելու, իրավիճակը վերլուծելու, իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները համեմատելու համար: Վճռական գործողությունների անցնել ու մտածածը կյանքի կոչել կարելի է ավելի ուշ: Մինչև օրվա վերջ կհաջողվի լուծել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր բարդ հարցը: Երեկոն հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ շփվելու համար: Օգտակար կլինի վերջին շրջանում երկուսիդ անհանգստացնող հարցերի մասին զրուցելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ, բայց շատ հագեցած ու արդյունավետ օր է: Խնդիրներ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել ու հրաժարվել մտածածն իրագործելուց: Հակառակը՝ ինչքան բարդ լինի խնդիրը, այնքան մեծ ոգևորությամբ կստանձնեք այն: Երբեմն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, բայց դուք չեք նահանջի: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս հաշտ չէիք: Այսօր շատերը կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով և նույնիսկ կհետևեն դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստիպված եք լինելու մտքում հազարավոր բաներ պահել, մտածել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերի մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ պետք է լարված բանակցություններ վարեն, որոնցում սեփական տեսակետը պաշտպանելը բարդ կլինի: Հանգստություն պահպանեք, բարեհամբույր եղեք, և այդպես ավելի հեշտ հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսն ավելի թեթև կանցնի: Դուք արագ հաջողության կհասնեք այն ամենում, ինչ կստանձնեք: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, ինչպես նաև լուծել ընտանեկան խնդիրները: Չեն բացառվում սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, հավանական են վեճեր մտերիմների և պարզապես լավ ծանոթների հետ, որոնք նախկինում ամեն հարցում համաձայն էին ձեզ հետ: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, դրա պատճառով պետք է հետաձգեք որոշ ծրագրերի իրագործումը: Բայց վշտանալ պետք չէ. շուտով կարող եք վերադառնալ ձեր մտահղացումներին: Օրը բարենպաստ է ուսման և ստեղծագործելու համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելը, ստուգելն ու վերլուծելը, եզրակացությունների հանգելը: Ձեր դիտումներըհաճախ հստակ կլինեն, ավելի ուշ շրջապատողները կհամոզվեն դրանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը հագեցած կլինի տրամադրությունը բարձրացնող հետաքրքիր գործերով ու հանդիպումներով: Դուք կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն արագ ոչ ֆորմալ բնույթ կստանան: Նշանի ամենաուշադիր ներկայացուցիչները պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Օրը հաջող է ֆինանսների տեսանկյունից. հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում գործարքները, որոնք արագ եկամուտ կխոստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|