Աստղագուշակ․ փետրվարի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2499 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կյանքում ինչ-որ բան փոխելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Եթե դուք վստահ եք ձեր նպատակների վրա և որոշել եք առաջնահերթությունները, ապա ժամանակը զուր մի վատնեք, սկսեք գործել: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Կասկածների դեպքում արժե ամեն ինչ մտածելու համար փոքրիկ դադար վերցնել: Չի բացառվում՝ հին ծանոթները օգտակար մի բան խորհուրդ տան: Ձեզ մոտ հաճախ կստացվեն փորձարկումները: Այսօր արժե նպատակին տանող սեփական ուղին փնտրել, այլ ոչ թե հետևել ուրիշներին: Շատ Խոյեր կսովորեն ուրիշների սխալների վրա, և դա նրանց թույլ կտա խուսափել սեփական սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի տաքացեք: Եթե հանգստություն պահպանեք և պրովոկացիաներին չտրվեք, օրը խաղաղ ու արդյունավետ կանցնի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, հաճելի լուրեր, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Ցուլեր գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հաջող է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ ժամանակահատվածը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը. հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք, որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Զգույշ է պետք լինել, հատկապես՝ նոր ծանոթների հետ, որոնք ոսկե սարեր կխոստանան և կփորձեն շահել ձեր համակրանքը: Այսօր դուք կարող եք հեշտ զոհ թվալ այն մարդկանց համար, ովքեր դեմ չեն շրջապատողներին իրենց հետաքրքրությունների համար օգտագործելուն: Ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգեք և մի շտապեք եզրակացությունների հարցում: Հավանական են մասնագիտական հաջողություններ, դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների տանը հաճելի անակնկալներ կամ մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բարենպաստ օր է աշխատանքի և բիզնեսի տեսանկյունից: Աշխատեք հատկապես ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները. այն կասի, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն կամ կօգնեն նպատակին տանող ճիշտ ճամփա գտնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության համար: Այդ հատվածում դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: Կկարողանաք հմայել նույնիսկ նրանց, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Այդ հատվածում սկսվող հարաբերությունները արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ արդյունավետ օր է: Դուք գլուխ կհանեք ամենատարբեր գործերից՝ և՛ վաղուց ծրագրվածներից, և՛ լրիվ նորերից: Ձեզ փաստացի ամեն ինչ կհաջողվի անել, միայն պետք է ճիշտ ընտրեք, թե որ ուղղությամբ է պետք կենտրոնացնել ջանքերը: Այստեղ օգնության կհասնի ինտուիցիան: Ղեկավարվեք նրա հուշումներով և սպասվածից ավելիին կհասնեք: Օրը բարենպաստ է շփումների համար: Կարող եք և՛ համախոհներ, և՛ նոր ընկերներ գտնել: Ձեր անկեղծությունն ու բարյացակամությունը շատերի սրտով կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել և կուզենան ամեն ինչ ուղղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ և լարված պահեր, բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել կարևոր հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հարմար ժամանակ է այն գաղափարները կյանքի կոչելու համար, որոնք չգիտես ինչու չեն ստացել շրջապատողների աջակցությունը: Արագ կկարողանաք անհրաժեշտ արդյունքների հասնել, իսկ ձեր հաջողությունները շատերին հաճելիորեն կզարմացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնց հետևելով այսօր կարող եք անել ավելին, քան ակնկալում էիք և հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ ամենաբարդ գործերում: Հավանական են օգտակար ծանոթություններ, չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Արժե զգույշ լինել այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերի: Այսօր լավ է մեծ գումար չծախսել այնպիսի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Ավելի ուշ շատ ավելի հաջող գնումներ անելու, ինչ-որ շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն անպայման կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է ձեր կյանքում նոր բան մտցնելու համար: Եթե սեփական գաղափարները չունեք, հոգ չէ: Ուշադիր նայեք ձեր շուրջը և անպայման ինչ-որ հետաքրքիր բանի կհանդիպեք: Սովորականից հաճախ զարմանալի առաջարկներ կստանաք ու կիմանաք, որ արժե դրանք ընդունել: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան ուժեղ կլինի, դուք լավ կիմանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ: Հաճախ կկարողանաք գուշակել, թե ինչ են անելու շրջապատողները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, մտավոր աշխատանքի համար: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի և պրովոկացիաներին չեք տրվի: Գործերին պատասխանատու մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Շատ Աղեղնավորներ այսօր հաջողակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Չեն բացառվում շահավետ գործարքները, անսպասելի աղբյուրներից նշանակալի ֆինանսական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր նպատակի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անսովոր գաղափարների օր է: Երբեմն դրանք ձեզ էլ բավական տարօրինակ կթվան, իսկ շրջապատողներին ընդհանրապես կապշեցնեն: Բայց շուտով կպարզվի, որ մտածածը կյանքի կոչել կարելի է, իսկ արդյունքը խոստանում է պարզապես հրաշալի լինել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դուք ամենտարբեր մարդկանց կհանդիպեք և նրանցից յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, եթե ուզենաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Երբեմն դա ձեզ կստիպի զգուշանալ, բայց դրական հույզերը միևնույն է ավելի շատ կլինեն, քան բացասականները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք: Հիմա արժե զգույշ գործել՝ խուսափելով անտեղի ռիսկից: Ղեկավարվեք առողջ բանականությամբ և շուրջը բոլորին մի վստահեք: Շատ Ջրհոսներ այսօր իրենց սովորականից ավելի ինքնավստահ կզգան, կհասկանան, որ ունակ են հասնել կարևոր նպատակին: Ինչ-որ մեկը կփորձի պրովոկացիայի ենթարկել ձեզ: Շրջապատողները հաճախ ձեզ հետ կկիսվեն չստուգված տեղեկատվությամբ, մոլորության մեջ կգցեն ձեզ: Օրվա առաջին կեսին լավ է զբաղվեք առօրյա գործերով, իսկ ահա երկրորդին կարող եք նոր բանի անցնել. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հագեցած օր է, որը զարմանալի զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով լի կլինի: Տեղի ունեցող իրադարձությունները կօգնեն ձեզ նորովի նայել սովորական բաներին. կարող է փոխվել հին ծանոթների մասին կարծիքը: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերություների սկիզբը, որոնք դրական հույզեր կպարգևեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Որոշ Ձկներ ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: Հնարավոր են նվերներ՝ լրիվ անսպասելի և հենց դրանով է՛լ ավելի հաճելի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|