Աստղագուշակ․ փետրվարի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2448 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Շատ Խոյերի հմայքը կօգնի գործերում: Հենց դրա շնորհիվ նրանք ազդեցիկ համախոհներ կգտնեն: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, պայմանավորվել մեկի հետ, որի հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: Չեն բացառվում աշխատանքի անսովոր առաջարկները. դուք ամենայն հավանականությամբ կուզենաք ընդունել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բազում օգտակար բաներ կկարողանաք իմանալ: Դուք վատ չեք զգա հարցեր տալ, կսովորեք այն մարդկանցից, որոնց փորձը հարգանքի է արժանի: Պիտանի գործնական կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումների շնորհիվ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Ընկերները կուրախացնեն անսպասելի նվերներով ու լավ նորություններով: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Օրվա երկրորդ կեսը բազում հրաշալի գաղափարներ կբերի, որոնք հաճույքով կիրագործեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անհանգիստ օր է: Ամենատպավորվող Երկվորյակներին այն ապրումների բազում առիթներ կբերի: Վերահսկեք հույզերը, և ամեն ինչ հաջող կդասավորվի, դուք էլ կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը. այն օգտակար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն, բայց դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը: Երբեմն տարաձայնություններից ու վեճերից խուսափելու համար համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Բայց դուք չեք ուզենա ոչ մեկի հետ վիճել: Այդ իսկ պատճառով ձեզ բարեհամբույր կպահեք, շրջապատողներն էլ նույն ձևով կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի խուսափել շրջապատողների հետ տարաձայնություններից: Երբեմն թեժ վեճեր կլինեն: Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, և շուտով կկարողանաք որոշումներ ընդունել, որոնք բոլորին դուր կգան: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ: Հնարավոր են և անսպասելի զուգադիպություններ, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք: Հարմար ժամանակ է մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք աջակցություն կստանաք, որը շատ տեղին կլինի: Հավանական են անսպասելի հանդիպումներ հին ընկերների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արդյունավետ օր է: Ինչքան կարևոր ու լուրջ լինի այն գործը, որը կստանձնեք, այնքան մեծ կլինեն դրանից լավ գլուխ հանելու շանսերը: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, դատարկ բաների վրա չեք շեղվի: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից ու կասկածներից: Օգտակար կլինի հին նպատակների մասին հիշելը. դուք դրանց հասնելու հասարակ և արդյունավետ եղանակ կգտնեք: Օրը հարմար է աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն: Որոշ Առյուծների հին ծանոթների հետ զրույցը հետաքրքիր մտքեր կտա: Դուք ստանձնած ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, և դա արագ հաջողության հասնելու շանս կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նույնիսկ առօրյա գործերն այսօր սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը, նոր առաջադրանքներ կհայտնվեն, տարաբնույթ գործեր անընդհատ ուշադրություն կպահանջեն, և դա ձեզ կստիպի հուզվել: Աշխատեք հանգստություն պահպանել: Ձեր ուժերի սահմաններում կլինի ոչ միայն իրավիճակից գլուխ հանելը, այլև այն ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելը: Ցանկացած կարևոր զրույց լավ է վարեք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի և՛ մտքերը հավաքելը, և՛ կասկածողներին համոզելը, և՛ սեփական ճշմարտացիությունը հանգիստ ապացուցելը: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողների հետ շփումները օրվա առաջին կեսին սովորականից մեծ ինքնատիրապետում կպահանջեն: Կթվա, թե ձեզ հատուկ են հանում հավասարակշռությունից: Մտերիմները իրենց սպասվածի նման չեն պահի: Հանգստություն պահպանեք. ամեն ինչ հարթելու, ծագած խնդիրները լուծելու և ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձև անպայման կգտնվի: Երեկոյի համար հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար է հանգստի, անշտապ զբոսանքների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց համակրում եք և որոնք կարողանում են բարձրացնել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգիստ օր է, որը հարմար է հին գործերն ավարտելու, վաղուց ծնված գաղափարները կյանքի կոչելու համար: Հաճախ կօգնեն հին ծանոթները. նրանցից շատերը դա լրիվ անշահախնդիր կանեն: Այսօր սկսվող համագործակցությունը ոչ միայն արդյունավետ, այլև շատ հաճելի կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իսկական ընկերներ կգտնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դուք հազիվ թե դրան դեմ լինեք: Հնարավոր են հեռվից լավ նորություններ, հաճելի լուրեր ընկերներից, որոնց վաղուց չեք հանդիպել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անտեղի զրույցներ մի վարեք և մի անկեղծացեք: Լավ կլինի շրջապատողները քիչ բան իմանան ձեր գործերի մասին: Ինքնուրույն աշխատեք, քանի որ այդպես կկարողանաք ավելի լավ արդյունքների հասնել: Քիչ ավելի ուշ ճանապարհին աննշան, բայց ցավալի խոչընդոտներ առաջ կգան: Պահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Դուք կմտածեք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել, իսկ եթե չմտածեք էլ, ապա մտերիմները կհուշեն՝ ինչպես կարելի է դա անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պատրաստ եղեք բարդ զրույցների: Կարևոր կլինի լավատեսությունն ու ինքնատիրապետումը պահպանելը: Եթե դա ձեզ հաջողվի անել, ապա զրույցներն արդյունավետ կանցնեն: Կարող եք հաջողության հասնել կարևոր գործում, բայց բանն այստեղ ոչ այնքան ձեր գիտելիքների ու կարողությունների, որքան հաջողակ լինելու մեջ կլինի. դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումները ժամանակին, օգտակար ու հստակ կլինեն: Դրանց հետևելով՝ կկարողանաք նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Շատ Այծեղջյուրներ կկարողանան հասնել նրան, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտը հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ է խոստանում: Հենց այդ հատվածում տեղի կունենան իրադարձություններ, որոնց վաղուց էիք սպասում: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք: Նրանց աջակցության շնորհիվ ձեր կյանքը կհեշտանա: Որոշ Ջրհոսներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում բազում լավ բաներ են լսել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար: Այդ հատվածում կարող եք լուրջ ֆինանսական հարցեր լուծել, բայց վերջնական որոշումներ լավ է դեռ չընդունեք: Մոտ ժամանակներս դուք ինֆորմացիա կստանաք, որը կհուշի, թե ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից լավ է հետ կանգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վատ օր չէ: Ճիշտ է, երբեմն դժգոհ կլինեք, քանի որ ավելի շատի հույս ունեիք, բայց դա արագ կանցնի: Լավ է զբաղվեք գործերով, որոնք ոգեշնչում ու գրավում են ձեզ, օգնում են մի կողմ վանել տհաճ մտքերը: Դուք նորովի կնայեք անցյալի իրադարձություններին՝ զրուցելով մի մարդու հետ, որը նախկինում բազմիցս ձեզ հրաշալի խորհուրդներ է տվել: Լավ օր է տնային գործերի, օգտակար իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար: Երեկոյան կարող են հյուր գալ հին ծանոթները: Դուք շատ ուրախ կլինեք տեսնել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|