Աստղագուշակ․ փետրվարի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2692 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող, արդյունավետ օր է, որը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կաշխատեք անթերի գլուխ հանել այն ամենից, ինչ կստանձնեք: Նման մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել: Ձեր շատ արարքներ դուր կգան շրջապատողներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ և ընկերանալ: Ձեզ հաճելի ու հանգիստ երեկո է սպասվում: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: Չի բացառվում՝ փոխվեն ընտանեկան ծրագրերը, և դուք շատ գոհ կմնաք դրանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ հիմա դուք կկարողանաք իրագործել դրանք, նույնիսկ եթե պայմանները հենց սկզբից հաջող չդասավորվեն: Համառությունն ու վճռականությունը հրաշալի պտուղներ կտան. չի լինի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել: Կարող եք նոր համախոհներ գտնել: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ, ավելի շատ իմանալ ձեր նախասիրությունների, հետաքրքրությունների ու ծրագրերի մասին: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Թեթև ու հաճելի օր է: Այն ձեզանից հերոսություններ ու կարևոր որոշումներ չի պահանջի: Դուք կարող եք ձեզ թույլ տալ լողալ հոսանքով ու վայելել կյանքը. պայմանները ամենալավ ձևով կդասավորվեն: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են աջակցել ձեր գաղափարները, օգնել դրանք իրագործելու հարցում: Հնարավոր են դրամական մուտքեր: Չեն բացառվում և արագ շահույթ խոստացող գործնական առաջարկները: Պարտադիր չէ պատասխանը միանգամից տաք. կարող եք մանրամասն ուսումնասիրել պայմանները, ավելի շատ ինֆորմացիա հավաքել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Արդյունավետ օր է: Այն հարմար է շատ ու շատ, այդ թվում՝ բարդ ու ոչ ստանդարտ առաջադրանքներ լուծելու համար: Հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը շատ շուտով պետք կգա: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Դա կօգնի խուսափել սխալներից: Հնարավորություն կունենաք լավ օգնականներ ու հուսալի համախոհներ գտնել, միավորվել նրանց հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այսօր սկսվող ընկերական հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ: Դուք բարեհամբույր և ուրախ կլինեք, շրջապատողներն ուրախ կլինեն ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը: Օրվա առաջին կեսին կարող է թվալ, որ պետք է միանգամից որոշակիություն մտցնեք դրանցում, բայց իրականում դուք մտածելու համար բավականաչափ ժամանակ կունենաք: Ավելի ուշ լրիվ պարզ կդառնա, թե ինչպես է պետք վարվել: Հին ծանոթը կարող է հրաշալի խորհուրդ տալ: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները, որոշ Առյուծներ հնարավորություն կունենան աշխատել նախագծերի վրա, որոնց մասին շատ են լսել: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից. այստեղ հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք վաղուց ծագած խնդիրները: Տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը: Կարող եք գնել այն, ինչ անհրաժեշտ է աշխատանքի, ուսման կամ ձեր նախասիրության համար. նման իրերը երկար ժամանակ կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար: Քննարկելու թեմաներ կլինեն, կլինեն նաև հետաքրքիր գործեր, որոնցով կարող եք միասին զբաղվել: Երեկոն հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց հնարավոր են ձգձգումներ գործերում: Համբերատար եղեք և աշխատեք չնյարդայնանալ, եթե չհաջողվի միանգամից ստանալ այն, ինչ ուզում եք: Լավ է չշտապեք որոշումների հարցում, որոնք վերաբերում են գումարին, ունեցվածքին կամ բիզնեսին: Դուք կարող եք գերագնահատել ձեր հնարավորությունները, խոստումներ տալ, որոնք պահելը բարդ կլինի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները անսխալ ու ժամանակին կլինեն: Հենց դրանց շնորհիվ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որին վերջին շրջանում չէիք հասկանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ օր է: Հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաջողությունների հասնել, փոխարենը հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում կարևոր են եղել ձեզ համար: Կպարզվեն անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, բոլորը կհասկանան, թե ինչու եք գործել այս և ոչ թե այլ կերպ: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Կարող եք առանց երկար մտածելու համաձայնել, սակայն նկատի ունեցեք, որ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Ստիպված եք լինելու նախքան առաջին հաջողություններին հասնելը շատ բան սովորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ հարցերը լավ է քննարկեք առավոտյան: Այդ հատվածում կկարողանաք ում հետ ասես պայմանավորվել, տարահամոզել նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ ծրագրերի իրագործման հարցում: Ավելի ուշ կգա կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Ձեզ կհաջողվի ոչ մի մանրուք աչքաթող չանել, նույնիսկ փոքրիկ թերացումներ թույլ չտալ: Երեկոն թեթև ու հաճելի կլինի: Հարմար ժամանակ է ռոմանտիկ հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց համակրում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խուսափեք ավելորդ զրույցներից, աշխատեք շուրջը բոլորի հետ չանկեղծանալ: Ինչքան քիչ շրջապատողներն իմանան ձեր գործերի մասին, այնքան լավ: Ինքնուրույն աշխատելով՝ կարող եք հրաշալի արդյունքների հասնել, հատկապես այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման և երևակայության կարիք կլինի: Ամեն անգամ հարթ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյուններն ու լիցքաթափել մթնոլորտը: Այստեղ հաճախ կօգնի փորձը, որի շնորհիվ արագ կգտնեք անհրաժեշտ բառերը, կհասկանաք՝ ինչը կուրախացնի ձեր զրուցակիցներին, իսկ ինչը կարող է վիրավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած որոշակի դժվարություններին, որոնք կարող են ծագել, դուք կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ հավատը: Այն կօգնի հրաշալի արդյունքներ արձանագրել, հասնել վաղուց դրված նպատակներին: Դուք ուշադրություն չեք դարձնի նրան, ինչը ձեզ չի վերաբերում, կխուսափեք ավելորդ վեճերից, ուրիշների կոնֆլիկտներից հեռու կմնաք: Սկզբում դա շրջապատողներին դուր չի գա, բայց հետո նրանք էլ կհետևեն ձեր օրինակին: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անհասկացողությանն ու փոխադարձ դժգոհություններին կփոխարինեն ներդաշնակությունն ու հարգանքը: Անցյալում կմնան տարաձայնությունները, որոնք շատ էին վշտացնում ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է հին ընկերների և ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդկանց հետ շփվելու համար: Կհաջողվի շատ բաների մասին պայմանավորվել, օգտակար կլինի նոր ծրագրերը քննարկելը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի պատահաբար ասված խոսքերը ձեզ հետաքրքիր մտքեր տան, համարձակ ծրագրերի համար մեկնարկային կետ դառնան: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում: Այդ նույն ժամանակ աշխատանքի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Շուտով կյանքի կկոչեք դրանք: Հնարավոր է՝ դրանում օգնեն ազդեցիկ մարդիկ, որոնց հետ ավելի ուշ կընկերանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|