ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2463 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք նոր ծանոթներին դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Նրանք միանգամից կնկատեն ձեր անհատականությունն ու հարուստ ներաշխարհը: Աննկատ չեն մնա և այն տաղանդները, որոնք կդրսևորեք: Կգտնվեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ցանկացողներ: Որոշ Խոյերի հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր գործերի մասին մտորելու համար: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Շուտով մտածածը կյանքի կոչելու շանս կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական և անձնական բնույթի կարևոր հարցերը լուծելու համար: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշումներն արագ պիտի ընդունեք. ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, ուժերը նոր բանում փորձելու կամ ձեզ վաղուց հետաքրքրող բաները սովորելու համար: Կարևոր կլինի ժամանակը դատարկ տեղը չվատնելը, մի հետաձգեք այն, ինչ կարելի է անհապաղ անել: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել և ամեն հարցում աջակցել ձեզ: Համատեղ աշխատանքը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կարող է դնել:

Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ապագայում կարող է կարևոր դեր խաղալ: Մտապահեք, թե ինչ են խոսում շրջապատողները: Շանս կա՝ լրիվ պատահաբար կարևոր տեղեկատվություն ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, դժվարություններից չեք վախենա և պատրաստ կլինեք վճռական գործողությունների: Դա կօգնի հաջողության հասնել, անել այն, ինչ վաղուց եք մտածել: Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա կանգնել ձեր ճանապարհին, իսկ եթե նման մարդիկ գտնվեն, արագ կզղջան դրա համար:

Օրվա առաջին կեսը հազիվ թե ինչ-որ բանով զարմացնի, իսկ ահա երկրորդը նորություններ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ այդ հատվածում անսովոր առաջարկներ ստանաք կամ լրիվ նոր գործ ստանձնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ որոշումներ կընդունեն, որոնք իրենց կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական տրամադրվեք: Դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, եթե խոչընդոտների առաջ չընկրկեք: Ինչ-որ բան հաստատ ծրագրի համաձայն չի ընթանալու, բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն: Դուք կկարողանաք կիրառում գտնել ձեր տաղանդներին, ցույց տալ, թե ինչի եք ունակ:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, արագ համակրանք կշահեք, կընկերանաք նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շուտով կսկսի կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Այն, ինչ կարող է պետք գալ, ոտքի վրա կսովորեք, իսկ ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ աջակցության խնդրանքով: Հաճախ ձեզ կօգնեն նրանք, ովքեր նախկինում չէին հետաքրքրվում ուրիշների գործերով: Դուք շատերի մոտ համակրանք կառաջացնեք:

Օրը հարմար է գնումների համար: Հատուկ ուշադրություն դարձրեք աշխատանքի կամ ուսման համար պիտանի իրերին: Լավ է զբաղվեք տան կահավորմամբ, կահույք կամ կենցաղային տեխնիկա ընտրեք: Կարող եք դա մտերիմների հետ միասին անել. այդպես ավելի ուրախ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի տեղ մի շտապեք և ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչ այսօր աննշան կթվա, ավելի ուշ կարևոր է լինելու, դուք ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ դիտողունակ եք եղել:

Օրը հարմար է ստեղծագործելու և երևակայություն, իրերի հանդեպ անսովոր հայացք պահանջող ցանկացած գործի համար: Ձեզ դուր կգա ավանդույթները խախտելը, իմպրովիզներ անելը, նպատակին տանող սեփական ուղին գտնելը, իսկ այսօր աստղերը հավանության կարժանացնեն դա: Չեն բացառվում ծանոթություններն անսովոր մարդկանց հետ, որոնք ձեզ կոգեշնչեն անսովոր արարքների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Կարող եք զրուցել բոլորի համար կարևոր բաներից. կհաջողվի ամենից առանց տարաձայնությունների, վեճերի ու փոխադարձ վիրավորանքների գլուխ հանել: Հիմա կարող եք դրանցում նկատելի առաջընթաց արձանագրել: Չի բացառվում՝ դրանում օգնեն նոր ծանոթները:

Բարենպաստ օր է ուսման համար: Դուք շատ բաներ արագ կմտապահեք, հաճախ օգտակար տեղեկատվություն կստանաք անսովոր աղբյուրներից: Հնարավորություն կունենաք շփվել մի մարդու հետ, որը հրաշալի խորհուրդներ կտա, կհուշի՝ դեպի ուր շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է խուսափեք վեճերից: Երբեմն շատ կուզենաք անմիջապես ապացուցել շրջապատողներին ձեր ճշմարտացի լինելը, բայց լավ է մի փոքր սպասեք. շուտով նրանք իրենք ամեն ինչ կհասկանան: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հաճախ լավ տպավորություն կթողնեք շատ պահանջկոտ մարդկանց վրա, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված:

Օրվա առաջին կեսին արագ հաջողության կհասնեք գործերում, իսկ ահա երկրորդը համբերատարություն ու համառություն կպահանջի: Այդ հատվածում լավ է խուսափեք ռիսկից և շատ զգույշ գործեք, հատկապես եթե ինչ-որ իսկապես կարևոր բանով եք զբաղված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ուսման համար: Այն, ինչ կիմանաք այսօր, շուտով պետք կգա: Դուք ոչ միայն կմտապահեք նոր տեղեկատվությունը, այլև ճիշտ եզրակացություններ կանեք դրանից: Բայց դրանով ինչ-որ մեկի հետ կիսվելը դեռ վաղ է: Լավ է չանկեղծանաք քիչ ծանոթ մարդկանց հետ ու ընդհանրապես նրանց հետ բացառապես աշխարհիկ զրույցներ վարեք: Չմտածված բառերը կարող են տհաճությունների պատճառ դառնալ:

Գործերում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր առաջին անհաջողությունից հետո սկսածը կիսատ չեն թողնի: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց եթե համառ լինեք, կհասնեք ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ և արդյունավետ օր է: Այն հարմար է և՛ առօրյա գործերի, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Բոլոր դեպքերում դուք հրաշալի գլուխ կհանեք. պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները, ցանկացած առաջադրանքի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի լուծում տալու ունակությունը: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Դժվար չի լինի նույնիսկ այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, որոնք սովորաբար ոչ ոքի դուր չեն գալիս:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը: Շուտով դուք կհասկանաք, թե ինչպես է լավ տնօրինել միջոցները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր որոշումների օր է: Դրանք ընդունելը անսպասելի հեշտ կլինի. դուք կլսեք ինտուիցիայի ձայնին, կհետևեք նրա հուշումներին: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նոր նախաձեռնություններին, օգնել համարձակ ծրագրի իրագործմանը: Այսօր ընդունած որոշումները որոշ Ձկների կօգնեն մեծացնել եկամուտները:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ շուտով գրավիչ հեռանկարներ կբացվեն: Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կգտնեք նաև մտերիմների հետ շփվելու համար. նրանք շատ ուրախ կլինեն: Տնային գործերը հաճախ ուրախություն կբերեն: Տրամադրությունը կլավանա, եթե կարգուկանոն հաստատեք, ձեր բնակարանն ավելի հարմարավետ դարձնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2463 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3