Աստղագուշակ․ փետրվարի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4381 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այն հարմար է հին ու նոր գործերի համար, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք ինքնուրույն գործել կամ օգտվել օգնությունից, որը կառաջարկեն ծանոթները. արդյունքը ձեզ չի հիասթափեցնի: Օրվա երկրորդ կեսը տարաձայնություններ ու վեճեր կբերի: Դուք ստիպված եք լինելու զիջումների գնալ՝ մտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Ձեզ ամեն անգամ չեն աջակցի նույնիսկ նրանք, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Բայց լուրջ կոնֆլիկտներից ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բազմաթիվ գործեր ավելի շատ ժամանակ ու ուժեր կխլեն, քան սովորաբար: Տրամադրությունը դրանից չի լավանա, դուք հաճախ կբարկանաք ձեզ ու մյուսների վրա: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, երբ հույզերը թողնեք մի կողմ ու աշխատեք կենտրոնանալ իսկապես կարևորի վրա: Հետաքրքիր գործը կամ առաջադրանքը, որը մտավոր ջանքեր է պահանջում, կօգնի կենտրոնացնել ուշադրությունը: Օրվա երկրորդ կեսը հուսալի համախոհներ գտնելու կամ հաճելի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կտա: Անկեղծությունն ու բարեհամբույր լինելը կօգնեն ձեզ շահել նոր ծանոթների համակրանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Դուք հմայիչ կլինեք, և դա հաճախ կօգնի գործերում: Մարդիկ չեն մերժի ձեր օգնության խնդրանքը, եթե դիմեք այդ հարցով և նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն իրենց բարեհամբույր կպահեն ու առանձնապես չեն խանգարի: Նա, ով ժամանակին վիրավորել է ձեզ, կփորձի քավել իր մեղքը: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ դրանք համեստ կլինեն, բայց բոլոր դեպքերում ձեզ կուրախացնեն ու թույլ կտան հաջող գնումներ անել: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր թանկ են ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է, որը հրաշալի է ամենատարբեր գործերի համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել և ավարտել այն, ինչ սկսել են ուրիշները: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, նրանց աջակցությունը զգալի կլինի օրվա ողջ ընթացքում: Երբեմն բավական կլինի ինչ-որ բան մտածեք և արդեն նպատակի կես ճանապարհին կհայտնվեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև շատ հաճելի անակնկալներ: Կլուծվեն անցյալ տարվա վերջին ծագած խնդիրները, որից հետո ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բավական անհաջող կսկսվի: Առավոտյան կհետաձգվեն նշանակված հանդիպումները, կխախտվեն պայմանավորվածությունները: Չի բացառվում՝ հիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: Բայց մի շտապեք վշտանալ. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Ձեզանից հիմա խելամտություն է պահանջվում: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի, ելք կգտնեք բարդ իրավիճակներից: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հետաքրքիր առաջարկների մասով: Դրանք կարող են կրել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անհանգիստ ու ոչ միանշանակ օր է: Մի կողմից՝ նոր հնարավորություններ կբացվեն և դուք կհասկանաք դա: Պետք է արագ գործեք, այդ հնարավորությունները բաց թողնելը ցավալի կլինի: Բայց կարևոր քայլեր անելու համար ձեզ կպակասի վճռականությունը: Մյուս կողմից էլ՝ հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, լրացնել այն, ինչ ավելի վաղ եք բաց թողել: Եվ հենց այստեղ են պետք զգուշությունն ու հաշվենկատությունը: Շատ Կույսերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չեն անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործերում հավանական է առաջընթաց: Նոր նախաձեռնությունները հաջող կլինեն: Ձեր համարձակ գաղափարների շնորհիվ ավելի արագ կհասնեք հաջողության, քան ակնկալում էիք, բավարար ժամանակ կմնա նաև ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու համար: Օրը հարմար է ստեղծագործ փորձարկումների համար: Հաջող գաղափարներ կհայտնվեն, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Լավ կանցնեն հանդիպումները, հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Չի բացառվում՝ նրանք, ովքեր ժամանակին վիրավորել են ձեզ, ուզենան ներողություն խնդրել, քավել իրենց մեղքը ու վերականգնել հարաբերությունները: Բայց դա, ցավոք, չի նշանակում, որ հետո շփումներն անամպ են լինելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտը հակասական կլինի: Այդ հատվածում դժվար կլինի ճիշտ որոշումներ ընդունելը, քանի որ հույզերը շատ ուժեղ կլինեն և երբեմն կխանգարեն լսել առողջ բանականության ձայնը: Մյուս կողմից էլ՝ հենց այդ ժամանակահատվածը առատաձեռն կլինի հետաքրքիր հնարավորությունների մասով: Եթե դրանք բաց չթողնեք, կհասնեք ավելիին, քան ակնկալում եք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և հարմար է գործնական ու անձնական հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի քննարկել կարևոր հարցերը, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք կփորձեք նրբանկատ լինել, բայց դա ձեզ ամեն անգամ չի հաջողվի: Հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, տհաճ իրադարձություններ, որոնք կշեղեն ձեզ ու կփչացնեն ձեր տրամադրությունը: Ձեր գլխավոր խնդիրը լավատեսությունը պահպանելն է: Առանց դրա հաջողության հասնելը դժվար կլինի: Օգտակար կլինի ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելը: Դա թույլ կտա հաղթահարել հույզերը, էներգիան էլ կառուցողական հունի մեջ դնել: Վատ չեն անցնի ուղևորությունները: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի, եթե առավոտվանից զբաղվեք հետաքրքիր ու կարևոր ինչ-որ բանով: Ժամանակը զուր մի վատնեք, միանգամից անցեք բարդ խնդիրներին: Դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք, եթե դատարկ բաների վրա չշեղվեք: Օգտակար չեն լինի խորհուրդները, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան: Այնպես որ՝ կարևոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, ինչպես նաև նվերներ ու անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին մտերիմները կուրախացնեն լավ նորություններով կամ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Որոշ Այծեղջյուրների հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ: Ինչ-ինչ դժվարություններ հնարավոր են, բայց դրանք այնքան էլ լուրջ չեն լինի ու կարող են հեշտությամբ հաղթահարվել: Չեն բացառվում զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհաջողվի լուծել բարդ կազմակերպչական հարցերը: Ձեզ մոտ հաշալի կստացվի մարդկանց հետ լեզու գտնելը, վիճողներին հաշտեցնելը, համագործակցության մասին պայմանավորվելը: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շատ հաճելի շարունակություն կստանան: Օրը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել: Բայց իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք. համբերությամբ զինվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Ապրումների ու հուզմունքի պատճառներ հազիվ թե լինեն: Շատ բան հաջող կդասավորվի, հաճախ ստիպված չեք լինի ջանքեր գործադրել դրված նպատակին հասնելու կամ վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Կարևոր կլինի հարմար պահը բաց չթողնելը: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք սկսել գործել: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, կամ էլ երկար վեճից հետո կհաշտվեք: Երեկոն հարմար է ոչ ֆորմալ հանդիպումների, իմպրովիզացված երեկույթների ու ընտանեկան տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|