Աստղագուշակ․ փետրվարի 11, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2610 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է ցանկացած պիտանի գործի համար: Նույնիսկ եթե լրիվ նոր բան ստանձնեք, արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել ու շուտով առաջին հաջողություններին կհասնեք: Եթե օգնության կարիք ունենաք, երկու անգամ խնդրելու կարիք չի լինի: Ընկերներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով ձեռք կմեկնեն: Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար. դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան ու շուտով լուրջ բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի անակնկալներով. հնարավոր են և՛ հաջող զուգադիպություններ, և՛ ձեզ համար կարևոր գործին վերաբերող լավ նորություններ: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար. տրամադրվելը դժվար կլինի, շատ Ցուլեր պարզապես կուզենան հանգստանալ: Այս հատվածը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար, պայմանների փոփոխությունը օգուտ կտա ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք նրանով, ինչը չէիք ծրագրել: Բայց դուք չեք բողոքի, հակառակը՝ նոր գործերը շատ գրավիչ կլինեն, դրանցից հրաշալի գլուխ կհանեք, ստացած արդյունքից էլ գոհ կմնաք: Այսօր ձեզ մոտ առաջ եկած անսովոր գաղափարները շատերին կհետաքրքրեն: Դրանք դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են վերաբերվում ուրիշների մտահղացումներին: Մարդիկ, որոնք նախկինում համարյա չէին նկատում ձեզ, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Ինտուիցիան կհուշի, թե արդյոք արժե նրանց հետ գործ ունենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը լարված կլինի, դատարկ բաների պատճառով կնյարդայնանաք, կկասկածեք ձեր ուժերին, գաղտնի իմաստ կփնտրեք նույնիսկ շրջապատողների ամենաանմեղ նկատողությունների մեջ: Այս հատվածում արժե զբաղվել ձեզ ուրախացնող, ձեր տրամադրությունը բարձրացնող բաներով. դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից: Օրվա երկրորդ կեսը շատ Խեցգետինների կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Դրական փոփոխություններ հավանական են այնտեղ, որտեղ դրանք ամենաշատն էիք սպասում: Հավանական է հաջողությամբ լուծվեն ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է կարևոր գործերի համար. դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանցից գլուխ հանել առանց լուրջ ջանքեր գործադրելու: Հաճույքով կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ մարդիկ, որոնց հետ վերջերս եք ընկերացել: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր խորհուրդներն ու հենց դրա շնորհիվ սխալներ չեն անի: Դժվարություններ չեն առաջանա մանր-մունր կենցաղային խնդիրները լուծելիս: Ճիշտ է, անսպասելի ծախսերի կարիք կլինի, բայց խոսքն աննշան գումարի մասին է լինելու: Որոշ Առյուծներ շատ հաջող գնումներ կանեն, իրեր ձեռք կբերեն, որոնք երկար կուրախացնեն և՛ իրենց, և՛ շրջապատողներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե հասարակ լինի, դուք պիտի մի քանի բարդ առաջադրանք լուծեք, ավարտեք ավելի վաղ սկսած գործերը: Աշխատեք ժամանակը զուր չվատնել, սկսեք հնարավորինս շուտ գործել: Այդպես դուք ձեր ուզածին հասնելու ավելի մեծ շանսեր կունենաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հին ընկերների և ձեզ լավ ճանաչող այլ մարդկանց հետ շփվելու համար: Նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք, պիտանի խորհուրդներ կամ շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Երեկոն հաճելի կանցնի ռոմանտիկ ժամադրության գնացող Կույսերի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է պիտանի գործերի համար: Դրանք սպասվածից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, իսկ ինչ-որ մեկի օգնության կարիքն էլ հազիվ թե լինի: Հաջողությամբ կլուծվեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր ֆինանսական հարցերը: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ ճամփա կգնաք ինչ-որ որոշակի նպատակով, թե պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ, իրադարձություններով հագեցած ու շատ հետաքրքիր օր է սպասվում: Չի բացառվում տեղի ունեցողը օգնի այլ կերպ նայել սովորական բաներին, փոխել վերաբերմունքը նախկինում միակ ճիշտը թվացող բանի հանդեպ: Որոշ Կարիճներ կսկսեն երկարաժամկետ ծրագրեր կառուցել, որոնց իրագործմանը կանցնեն մոտ ժամանակներս: Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար, որոնց հետ արագ լեզու կգտնեք: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, ձեզ համար հաջողությամբ կլուծվեն բարդ հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դրա պատճառով շատ անհանգստանալ չարժե: Շատ շուտով դուք կզգաք, որ դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Իսկ մինչ այդ կարող եք ոչ այնքան կարևոր, բայց հաճելի և տրամադրություն բարձրացնող բանով զբաղվել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բոլորը առանց այդ էլ կհասկանան, որ ձեզ հետ արժե մոտիկից ծանոթանալ ու ավելի հաճախ շփվել: Հավանական են փոփոխություններ անձնական կյանքում, որոշ Աղեղնավորների առաջին հայացքից սեր է սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն արժե սկսել բարդ առաջադրանքները լուծելուց, որոնցից բավական արագ գլուխ կհանեք: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները, նաև այն մարդիկ, որոնց հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել, չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել: Օրվա երկրորդ կեսին կարող եք նոր ու հետաքրքիր բան ստանձնել: Դուք ոչ միայն բազում վառ հույզեր կստանաք, այլև կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Այս հատվածը հարմար կլինի ծանոթ երթուղով ոչ մեծ ուղևորությունների համար, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի ցանկացած լուրջ հարց քննարկելու համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում այն արհամարհել են: Որոշ Ջրհոսներ կկարողանան պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում, կամ էլ թշնամիներին համախոհների կվերածեն: Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, կլուծեք կենցաղային խնդիրները, որոնք կարող են առաջանալ օրվա երկրորդ կեսին: Միակ ոլորտը, որտեղ արժե զգույշ լինել, ֆինանսներն են: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ինչի պատճառով հնարավոր են զուր ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հաճելի ու ոգեշնչող կլինի: Շատ Ձկների անսպասելի նվերներ, անակնկալներ են սպասվելու, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք նրանց հետ կրկին շփվելու համար: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես վատը չի լինի: Կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած գործերը, լուծել կազմակերպչական հարցերը: Ժամանակ կմնա նաև ամենամտերիմներին ուշադրություն հատկացնելու, նրանց ինչ-որ բանով ուրախացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|