Աստղագուշակ․ փետրվարի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2315 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Կենսական ուժերը մեծ կլինեն, դուք էներգիայով լի կլինեք և ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Հաճախ սկսածը միանգամից ավարտել չի ստացվի, բայց դուք չեք նահանջի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: Կարող եք հույս դնել ընկերների և փորձված համախոհների աջակցության վրա. նրանք ձեր կողմից կլինեն՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին: Այսօրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Դրանք այնքան շատ կլինեն, որ ստիպված եք լինելու փոխել ծրագրերն ու հետաձգել նշանակված հանդիպումները: Վշտանալու կարիք չկա. որքան էլ տարօրինակ է, այդ ամենը միայն օգուտ կտա: Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Այդպես դուք սխալներ չեք անի և ոչինչ վերամշակելու կարիք չի առաջանա: Ավելի ուշ ձեզ կուրախացնեն հաջող զուգադիպությունները, ինչպես նաև նոր հնարավորությունները, որոնցից անպայման կօգտվեք: Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր դուք ավելի շատ հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել ու հուզվել: Արժե հեռու մնալ այն մարդկանցից, որոնց նկատողությունները բազմիցս հանել են ձեզ հավասարակշռությունից: Տհաճ գործերը լավ է հետաձգեք, եթե նման հնարավորություն կա: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ: Հարմար կլինեն հաճելի զբաղմունքներն ու ոչ մեծ, չծրագրված գնումը: Կոգեշնչի ընկերների հետ շփումը: Ուշադրություն դարձրեք ձեր ծանոթների գաղափարներին. չի բացառվում, որ ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը նաև ձեզ օգտակար լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ոգեշնչող օր է: Լավ գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք, իսկ մինչ այդ ամեն ինչ մանրամասն մտածեք: Հիմա դուք շրջահայաց կլինեք ու հեշտությամբ կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու մյուս մարդիկ: Հնարավորություն կունենաք ավարտել հին նախագծերի վրա աշխատանքը, ավարտին հասցնել այն, ինչի համար ժամանակ չէր մնում: Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչը ժամանակին հետաքրքրել է ձեզ: Հին նախասիրությունը կրկին դրական հույզեր կպարգևի, ոգեշնչվածության և էներգիայի աղբյուր կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում և խառնաշփոթ, չարդարացված շտապողականություն չի հանդուրժի: Պետք չէ տրվել պահի ցանկություններին, իսկ ահա առողջ բանականությամբ առաջնորդվելը ցանկացած իրավիճակում օգտակար կլինի: Խորհրդակցեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն ձեզ, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Հիշեք, որ հիմա բոլոր գործերը չէ, որ պետք է միանգամից ստանձնել: Մտածեք, թե ինչից կարող եք գլուխ հանել հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Առաջնահերթությունները ճիշտ դնելով՝ դուք կթեթևացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների կյանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանք կօգնեն հասնել դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել և այնպիսի սխալներ չանել, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ: Օրը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք մանրուքներին ուշադրություն, կարգապահություն և կենտրոնացվածություն են պահանջում: Դուք չեք հոգնի և չեք ձանձրանա, նույնիսկ եթե ստիպված լինեք երկար ժամանակ միևնույն բանով զբաղվել: Հեշտությամբ կմտապահեք տեղեկատվությունը, արագ ամեն ինչ կսովորեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու և ինչ-որ հետաքրքիր, թեկուզ և անօգուտ բանով զբաղվելու գայթակղությունը: Այդպես վարվելուց առաջ մտածեք՝ արդյոք կարևոր ու շտապ առաջադրանքներ չունեք: Կարևոր կլինի հուսախաբ չանել նրանց, ովքեր ձեզ հետ հույսեր են կապում, չփչացնել շրջապատողների հետ հարաբերությունները և պահպանել լավ հեղինակությունը: Հանգստի և զվարճանքների համար ժամանակ կմնա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր առաջարկներ կբերի, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է աշխատանքի և գործնական շփումների համար: Հիմա դուք կկարողանաք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նրանց, ովքեր նախկինում կասկածում էին, ապացուցել քննադատներին, որ ունակ եք հաջողության հասնել: Համարձակ գաղափարները աջակցություն կստանան, իսկ դուք համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա ցանկացած պարագայում կկարողանաք հույս դնել: Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր է զարմանալիորեն հաջողակ լինեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել կապերը, որոնց ավարտի համար ապրումներ էիք տանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը լավ կդասավորվի, եթե զգույշ լինեք ու չշտապեք ո՛չ արարքների, ո՛չ էլ եզրակացությունների մասով: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այն հաճախ ավելի օգտակար կլինի, քան շրջապատողների տված խորհուրդները: Հնարավոր են աշխատանքի և համագործակցության անսովոր առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք. արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս շատ էին անհանգստացնում ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիօչներ կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Դուք մեծ նշանակություն կտաք մանրուքներին, հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Կարևոր կլինի մտերիմ մարդկանց աջակցությունը: Մի վախեցեք նրանց հետ կիսվել ձեր ապրումներով, պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում: Լավ է քննարկեք ընդհանուր ծրագրերը. միասին ավելի հեշտ կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար: Ձեզ դուր կգա բարդ խնդիրները լուծելը և այն հարցերին պատասխաններ գտնելը, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: Այստեղ հաճախ կօգնի սովորական բաներին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը. դրա շնորհիվ դուք կարծրատիպերի թակարդը չեք ընկնի: Կարող եք նախաձեռնող լինել գործերում, կիսվել գաղափարներով. ձեզ շատերը կաջակցեն: Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է շփումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս, կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնք բոլորի հետ զգոն են: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Պարտադիր չէ պատմեք ձեր հաղթանակների և ձեռքբերումների մասին. շրջապատողները բոլոր դեպքերում կիմանան դրանց մասին: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն տան համար օգտակար իրեր գնելու կամ մտերիմներին օգնելու հետ: Չարժե շտապել ընտրության հարցում. վերջնական որոշում ընդունելուց առաջ համեմատեք մի քանի տարբերակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|