Աստղագուշակ․ օգոստոսի 8, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2917 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հենց առավոտվանից անցեք կարևոր գործերին. այդ հատվածում մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Դուք կկարողանաք ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնել, և դա թույլ կտա գործերում հաջողության հասնել: Գաղափարները, որոնցով այսօր կկիսվեք, դուր կգան կոլեգաներին և ղեկավարությանը: Շատերը կուզենան օգնել ձեզ ձեր նախագծերի իրագործման հարցում: Օրվա երկրորդ կեսին ձեր ստեղծագործ ունակություններին կիրառում կգտնվի: Դրանք կյանքի ամենատարբեր ոլորտներում կդրսևորվեն: Որոշ Խոյերի հետաքրքիր նոր ծանոթություն է սպասվելու, որը կարող է երկարատև ընկերության սկիզբ դառնալ: Երեկոն հրաշալի կլինի ընկերների կամ ընտանիքի անդամների շրջանում հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է շփումների և նոր հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքը կուժեղանա, այնպես որ շրջապատողների համակրանքը շահելը սովորականից հեշտ կլինի: Արագ կհասնեք ձեր նպատակներին, փոխհասկացողության կհասնեք նույնիսկ հին ընդդիմախոսների հետ: Շատ Ցուլեր կկարողանան վերջ տալ կարևոր մարդկանց հետ հին կոնֆլիկտներին: Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Բիզնեսմենները շահավետ գործարք կնքելու հնարավորություն կունենան: Մնացած բոլորը խելամիտ կվերաբերվեն գումարին, դատարկ բաների վրա չեն ծախսի: Գնումները պիտանի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կենտրոնացեք աշխատանքի վրա, դրանում մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Հեշտությամբ կտրվեն և՛ լավ ծանոթ գործերը, և՛ լրիվ նորերը: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք կկարողանաք խնդիրների լուծման անսովոր ուղիներ գտնել: Միայն թե մի շտապեք, հանգիստ գործեք, դուք բոլոր դեպքերում ամեն ինչ հասցնելու եք: Մտերիմների հետ հարաբերություններում ներդաշնակություն ու փոխհասկացողություն կիշխի: Հավանական են հաճելի անակնկալներ ու մտերմիկ զրույցներ: Արժե, որ սիրելիին ռոմանտիկ ժամադրության հրավիրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն առանց հուզումների չի անցնի: Շատ բան պիտի անեք, և նշանի ներկայացուցիչներից շատերը կանհանգստանան՝ արդյոք հաջողվելու է ամեն ինչ հասցնել: Չի բացառվում պետք լինի վերադառնալ հին առաջադրանքներին, պետք է լինելու ինչ-որ բան ուղղել կամ նորից անել: Չնայած որոշակի դժվարություններին, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Համբերատար ու համառ եղեք, և դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Դուք խորաթափանց կլինեք, ինչն էլ թույլ կտա կռահել շրջապատողների զգացմունքներն ու ապրումները: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանց աջակցությունը կուրախացնի: Երեկոն լավը կլինի ռոմանտիկ ժամադրության կամ հին ընկերների հետ հանդիպման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետևեք ձեզ հուզական վիճակին. հենց դրանից է կախված լինելու, թե ինչպես կդասավորվի օրը: Աշխատեք մանրուքները սրտին մոտ չընդունել: Դուք զգայուն, նեղացկոտ ու կասկածամիտ կդառնաք: Չարժե այդպիսի տրամադրությունների զոհ դառնալ: Հետաքրքիր զբաղմունք գտնեք ու միանգամից կտեսնեք, թե ինչպես եք թեթևանում: Լավ կստացվի ստեղծագործ մոտեցում պահանջող բարդ առաջադրանքները լուծելը: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Շատ Առյուծներ հաճելի ու երկար սպասված լուր կլսեն: Սիրելիի հետ հարաբերությունները կօգնեն շեղվել տհաճություններից ու վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն այնքան էլ հեշտ չի սկսվի: Հավանական են տարաձայնություններ որոշ կարևոր մարդկանց հետ, բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, դուք ժամանակին կհասկանաք՝ ինչպես հարթել սուր անկյունները: Որոշ Կույսեր հեռանկարային գործնական առաջարկներ կստանան: Արժե լսել ինտուիցիային, որը կհուշի՝ պետք է հնարավորինս արագ համաձայնել: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների համար: Սիրահարվածներին հիշարժան ժամադրություն է սպասվելու: Ընտանիքում արժե քննարկել համատեղ ապագան ու կարևոր որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեր ոչ բոլոր գաղափարներն եք կարողանալու անհապաղ կյանքի կոչել: Բայց դա նույնիսկ լավ է: Ինչ-որ բան արժե հետաձգել, սպասել, մինչև ավելի բարենպաստ պահ գա: Դուք շատ բան կհասցնեք ու կուրախանաք արդյունքներից: Որոշում ընդունեք՝ ելնելով ձեր նախկին փորձից, այդպես կկարողանաք խուսափել սխալներից, սխալ հաշվարկներից: Դժվարությունների դեպքում վատ մի զգացեք դիմել նրանց, ում վստահում եք, ձեզ հաճույքով կօգնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի համարձակ գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Որոշ Կշեռքներ կկարողանան մտերիմ մարդուն պիտանի խորհուրդ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համբերությամբ զինվեք, այն ձեզ պետք է գալու օրվա առաջին կեսին: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Աշխատեք կենտրոնանալ, որպեսզի սխալներ չանեք: Օգնության դիմեք մարդկանց, որոնց վստահում եք: Ձեզ ժամանակին կմատնանշեն թերությունները կամ պիտանի խորհուրդ կտան, որին արժե հետևել: Օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կհեշտանա: Հաջողությամբ կավարտեք բարդ գործերը, որոնք երկար ժամանակ է ձգվում էին: Շատ Կարիճներ գլուխ կհանեն բոլորին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մանրուքներին ուշադիր եղեք: Մեծ է ինչ-որ կարևոր բան՝ հեռախոսը, փաստաթղթերը, դրամապանակը, կորցնելու կամ մոռանալու հավանականությունը: Եթե շրջահայաց լինեք, ապա մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Կկարողանաք հասնել դրված բոլոր նպատակներին, նույնիսկ շատ ամբիցիոզ նպատակներին: Ձեր գաղափարներով կիսվեք նրանց հետ, ում վստահում եք, այդպես դուք հուսալի օգնականներ կգտնեք: Հեշտությամբ կշփվեք ընկերների և ծանոթների հետ: Նոր հարաբերությունների պատրաստ Աղեղնավորները հետաքրքիր մեկին կհանդիպեն ու գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հենց առավոտվանից անցեք կարևոր գործերին և օգտակար շատ բան կհասցնեք անել: Հեշտությամբ գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք բծախնդրություն են պահանջում: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան գտնել և ուղղել նախկինում գործած սխալները: Նույնիսկ միապաղաղ աշխատանքը չի ստիպի ձեզ ձանձրանալ: Իսկ կենտրոնանալու ձեր ունակությունը նախանձելի կլինի: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ուշադրության նշաններ ցույց տալ ձեզ համար թանկ մարդկանց: Ռոմանտիկ հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն արդյունավետ կլինի, բայց իրարանցման մեջ կանցնի: Ձեզ համար դժվար կլինի մեկ խնդրի վրա կենտրոնանալը: Շրջապատողները անընդհատ կշեղեն ձեզ աննշան առիթներով: Հավանական է նյարդային լինեք, բայց դա վեճերի չի հանգեցնի: Մի անհանգստացեք, դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու սխալներ թույլ չեք տա: Շատ Ջրհոսներ հեռվում ապրող ընկերներից կամ հարազատներից լավ լուրեր կստանան: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան տոների և ընկերական հանդիպումների համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Զբաղվեք այն գործերով, որոնց արդյունքն ամբողջությամբ ձեզանից է կախված: Այդպես դուք ձեզ ավելի վստահ կզգաք: Հեշտ չի լինի փոխզիջման հասնելն ու մյուսներին ձեր ճշմարտացիությունն ապացուցելը: Մանրուքների վրա մի շեղվեք, որպեսզի տրամադրվածությունը չկորցնեք: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք ձեզ ճիշտ ուղու վրա կդնեն: Որոշ Ձկներ հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց արժե համաձայնությամբ պատասխանել: Օրվա վերջին մտերիմների հետ լինելու, մտերմիկ զրուցելու կամ ինչպես հարկն է ուրախանալու, դրական հույզերով լիցքավորվելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|