ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2410 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտները չեն ստիպի նահանջել. դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին:

Խուսափեք վեճերից, որոնց ժամանակ ձեզ երբեմն չափազանց դաժան կպահեք, իսկ դա կվշտացնի շրջապատողներին: Շատ հարցեր կկարողանաք խաղաղ ճանապարհով լուծել: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա մեծ մասը բարենպաստ է շփումների, ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կհասկանաք՝ ինչպես պայմանավորվել նրանց հետ, ովքեր վատ բնավորություն ունեն կամ պարզապես ընդհանուր լեզու չեն գտնում շրջապատողների հետ: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկները:

Օրվա երկրորդ կեսին արժե գումարի հետ զգույշ լինել: Դուք հակված կլինեք դրանք չափազանց թեթև ծախսել: Լավ է գնումների հարցում չշտապեք, հատկապես եթե խոսքն իսկապես պիտանի իրերի մասին չէ, այլ պահի ցանկությունների իրագործման:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բաների մասին պիտի մտածեք: Հեշտ չի լինի մտքում այդքան բան պահելը: Ծանրաբեռնվածությունը հատկապես մեծ կլինի օրվա առաջին կեսին, երբ պետք է զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև օգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, բայց դրանից հետո հանգստի կարիք կունենաք:

Ավելի ուշ հնարավորություն կունենաք ձեր ծրագրերը քննարկել այն մարդկանց հետ, որոնցից կախված է դրանց իրագործումը: Կարևոր կլինի ձեզ ճիշտ պահելը: Ինտուիցիան կօգնի ճիշտ տոն ընտրել, կհուշի՝ ինչպես լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ, բայց այն բավական անհանգիստ կանցնի: Ձեզ հաճախ կշեղեն գործերից, բացի այդ, ստիպված եք լինելու մի խնդրից մյուսին անցնել, և դա կարող է սխալների հանգեցնել: Ամեն անգամ չի հաջողվի շրջապատողների հետ արագ ընդհանուր լեզու գտնելը, երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել, և դա կվշտացնի:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հանգստանալու, ուժերը վերականգնելու համար կարևոր կլինի դադարներ վերցնելը: Լավ է գոնե ժամանակավորապես հրաժարվեք վնասակար սովորույթներից, քանի որ այսօր դրանք առավել վատ կանդրադառնան ձեր առողջության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, շատ բան ավելի հեշտությամբ կտրվի, քան սովորաբար: Երբեմն դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Պայմանները բարենպաստ կլինեն, հաճախ հաջողակ կլինեք: Օգտվեք բարեհաջող պահից ու ստանձնեք բարդ առաջադրանքների լուծումը:

Նշանի բոլոր ներկայացուցիչների համար չէ, որ օրը կանցնի առանց տարաձայնությունների: Երբեմն վեճեր կծագեն այնպիսի դատարկ բաներից, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բարեբախտաբար, նրբանկատությունն ու հումորի զգացումը կօգնեն հարթել սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած որոշակի դժվարություններին, որոնք այսօր չեն բացառվում, դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից: Համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան. հենց դրանց շնորհիվ կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնար էր թվում: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև կգտնեք այն մարդկանց համոզելու ձևը, որոնք սովորաբար ոչ ոքի հետ չեն համաձայնում:

Հնարավոր է երկար ու արդյունավետ համագործակցության, ձեզ համար կարևոր նախագծի վրա աշխատանքի սկիզբ: Օրը հարմար է սիրելի մարդու հետ հանդիպելու համար: Ժամադրությունը կարող է անմոռանալի դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգստանալու կարիք չկա: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Դուք ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, այնպես որ՝ սխալվելու հավանականությունը նվազագույն է: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, և շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով՝ հույս ունենալով, որ կհուշեք՝ ինչպես գործել:

Նոր, անսովոր ու համարձակ ծրագրեր կունենաք: Դուք չեք ուզենա հետաձգել մտածածն իրագործելը, հեշտությամբ կդիմեք փորձարկումների, կաշխատեք ոչ մի արժեքավոր հնարավորություն բաց չթողնել: Այս շրջանում ստացված փորձը ձեզ դեռ շատ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է բարդ դասավորվել, բայց դուք անկախ ամեն ինչից լավատեսությունը չեք կորցնի: Ինչքան շատ խոչընդոտներ առաջանան ճանապարհին, այնքան ավելի հնարամիտ կլինեք դրանք հաղթահարելիս: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Հավատացեք ինքներդ ձեզ, և ձեզ մոտ կստացվի այն, ինչի մասին նախկինում երազել էլ չէիք համարձակվում:

Ինչ էլ մտածեք, օգնականներ գտնելը դժվար չի լինի: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, մարդիկ հաճախ դրանք ոտքի վրա կյուրացնեն: Օրվա երկրորդ կեսը կարող է առաջինից լարված լինել, քանի որ այդ հատվածում ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Բայց դուք դրանից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ կկարողանաք պայմանավորվել, մոտեցում կգտնեք նրանց, որոնց հետ սովորաբար ոչ ոք լեզու չի գտնում: Հաճախ ձեր դիվանագիտական տաղանդներն օգտակար կլինեն շրջապատողների համար. դուք կհաշտեցնեք վիճողներին, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա:

Հավանական է առաջընթաց գործերում, չի բացառվում հաջողությամբ լուծվեն վերջին շրջանում անհանգստացնղ խնդիրները: Լավ է զբաղվեք տնային գործերով. դրանք ձեզ չեն հոգնեցնի ու չեն ձանձրացնի: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, այլ օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք հաջողությունների կհասնեք, եթե առանց շտապելու գործեք: Ինքնատիրապետումը պահպանելն այսօր շատ կարևոր կլինի, հատկապես եթե ծրագրել եք զբաղվել լուրջ գործերով ու հանդիպել մարդկանց, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Երբեմն պարզապես ուշադրություն չեք դարձնի, թե ինչ են ասում մյուսները, դրա պատճառով նույնիսկ ամենահասարակ հարցերի քննարկումը տհաճ զբաղմունք կդառնա:

Ուսումը սովորականից դժվար կտրվի: Ինչ-որ բան մտապահելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է: Այն բազում անսովոր իրադարձություններ կբերի, որոնք ձեզ կուրախացնեն, կոգեշնչեն, հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Նկատի ունեցեք, որ այսօր լավ է հետևեք նախապես կազմած ծրագրին: Իմպրովիզները հիմա ձեզ մոտ այնքան փայլուն չեն ստացվի, որքան սովորաբար, իսկ շտապելով ընդունված որոշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Դուք լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Այն հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, հարթել նախկինում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած, գործերով լի, բայց հաճելի ու հետաքրքիր օր է: Դուք հաճույքով կստանձնեք գործերը, որի արդյունքները օգտակար կլինեն ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Հնարավորություն կունենաք ուղղել ձեր մտերիմներին վշտացնող սխալները, հարթել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք նեղացել են ձեզանից:

Մասնագիտական ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն: Դուք կհասկանաք, թե ինչ արժե սովորել կարիերայի սանդուղքով հաջորդ քայլն անելու համար: Օրվա երկրորդ կեսը սիրահարված Ձկներին հաճելի անակնկալներ է խոստանում: Լավագույն ժամանակն է սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2410 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4