ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2583 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգիստ օրվա վրա հույս չդնեք. բազում գործեր են սպասվում, որոնց մի մասը ձեզ հետաքրքիր չի լինի: Ամեն ինչից կարող եք գլուխ հանել, բայց ինքներդ ձեզ վրա պիտի ջանքեր գործադրեք, որպեսզի գոնե սկսեք առաջ շարժվել: Մի տրվեք սկսածը կիսատ թողնելու կամ այն ամենը հետաձգելու գայթակղությանը, ինչում չեք կարողացել արագ հաջողության հասնել:

Նպատակասլացությունը ձեզ հնարավորություն կտա իրավիճակը դեպի լավը փոխել, հասնել հին ցանկությունների իրագործմանը: Մտերիմները կարող են ձեր ուշադրության կարիքը սովորականից շատ ունենալ: Աշխատեք չմերժել այն մարդկանց աջակցության խնդրանքը, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածում շատ բան սրտին մոտ կընդունեք, ցանկացած դատարկ բան կարող է փչացնել տրամադրությունը: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքին ավելի լավատեսորեն նայելու հիմքեր կստեղծվեն:

Հնարավորություն կունենաք լուծել այն տնային խնդիրները, որոնք վերջին շրջանում քննարկում էիք մտերիմների հետ: Երեկոն հարմար է ընկերների հետ շփվելու, ընտանեկան տոների ու իմպրովիզացված միջոցառումների համար: Ոչ միայն ուրախ, այլև հետաքրքիր կլինի. կգտնվի մի գործ, որը բոլորին կգրավի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ընդհանուր լեզու գտնելն ու ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինի: Բայց այսօր դուք առանց օգնության էլ կարող եք. շատ բան լավ կստացվի, կկարողանաք գլուխ հանել բարդ խնդիրներից: Օգտակար կլինի վաղուց ստացված փորձը. հենց դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի և նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեք:

Հավանական են անսպասելի ուղևորություններ: Որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու ճամփա գնալ մտերիմ մարդուն օգնելու կամ ընտանեկան խնդիրը լուծելու համար: Դա որոշակի ջանքեր կպահանջի, բայց դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ օր է. կարող եք հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Ճիշտ է, դրա համար սեփական ջանքերը երբեմն անբավարար կլինեն, այնպես որ՝ արժե մտածել, թե ով կարող է ձեզ օգնել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Օրը հարմար է սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, փորձառու մարդկանց հետ շփվելու համար: Անձնական հարաբերություններում հազիվ թե խնդիրներ առաջանան: Դուք մտերիմներին կես խոսքից կհասկանաք ու հոգ կտանեք, որպեսզի շուրջը բոլորն իրենց լավ զգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, բայց դա համառություն, նպատակասլացություն ու կամքի ուժ կպահանջի: Չարժե հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Հակառակը, բոլոր գործերը ձեր ակտիվ մասնակցությունը կպահանջեն, շրջապատողներն էլ հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Նկատի ունեցեք, որ ծրագրի համաձայն գործելը հիմա ավելի լավ կստացվի, քան իմպրովիզներ անելը:

Շտապելով ընդունված որոշումները կարող են անհաջող լինել: Ինքներդ ձեզ ավելի շատ ժամանակ տվեք ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Մի փորձեք անհնարինն անել: Շատ գործերում աջակցության կարիք կզգաք: Համախոհներին ուշադիր է պետք ընտրել: Լավ է օգնության չդիմեք մեկին, որը նախկինում հուսախաբ է արել ձեզ, սխալներ է գործել, որոնք խնդիրների են հանգեցրել: Արժե լսել խորհուրդները. այսօր դրանք կտան մարդիկ, որոնց շատ բան է հայտնի:

Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Հիմա հոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա: Հոգ տարեք ձեր մասին ու հանգստացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Նշանի շատ ներկայացուցիչներ նյարդային կլինեն, դատարկ բաների պատճառով կհուզվեն ու երբեմն մանրուքների պատճառով կվիճեն մտերիմների հետ: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև հաջող գնումներն ու գործարքները: Այդ հատվածում կարող եք մտերիմների հետ քննարկել ընդհանուր ծրագրերը, պայմանավորվել նրա մասին, ինչով զբաղվելու եք մոտակա օրերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական հոգնեցնող կլինի: Դուք պետք է գլուխ հանեք բազմաթիվ գործերից, և հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Ձեզ հաճախ կքննադատեն, իսկ ահա ձեր հաջողությունների մասին, չգիտես ինչու, բոլորը կլռեն: Պահպանեք ինքնատիրապետումը, քանի որ հենց դրանից կախված կլինի՝ ինչպես կդասավորվի օրը:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ուղղել նախկին սխալները: Այստեղ կարևոր կլինի ժամանակ չկորցնելը: Ինչքան արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարող է անհաջող սկսվել: Առավոտյան չնյարդայնանալը հեշտ չի լինի: Բայց եթե ձեզ հաջողվի պահպանել հավասարակշռությունը, շուտով կհասկանաք, թե ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Շփումների ժամանակ զգույշ եղեք: Շատ պետք կգա ժամանակին լեզուն կծելու, սուր անկյունները հարթելու, բոլորի համար հաճելի բառեր գտնելու ունակությունը:

Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Դուք լավ գլուխ կհանեք դրանցից, ավելի լավ արդյունքների կհասնեք, քան ակնկալում էիք: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզվելու կարիք առանձնապես չկա, բայց դուք հաճախ մանրուքները սրտին մոտ կընդունեք, կվշտանաք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Շատ օգտակար կլինի հին ծանոթների աջակցությունը, որոնք շատ բան գիտեն ձեր ու այն խնդիրների մասին, որոնց լուծմամբ հիմա զբաղված եք: Սակայն պատրաստ եղեք նրան, որ նույնիսկ հասարակ բաները մի քանի անգամ պիտի բացատրեք, փոխհասկացողության հասնել էլ միանգամից չի ստացվի:

Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարին վերաբերող հարցերում ավելորդ չի լինի ևս մեկ անգամ մտածելն ու ամեն ինչ ստուգելը, և միայն դրանից հետո ինչ-որ բան նախաձեռնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տարաձայնություններ հաճախ կառաջանան: Հիշեք, որ հիմա կարևոր է լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը: Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք զիջումների գնալ ու ճկուն լինել. դուք չեք զղջա, որ այդպես եք վարվել: Աշխատեք հետևել օրացուցակին, հնարավորինս չխախտել իրադարձությունների սովորական ընթացքը:

Լավ է չշտապեք գումարին ու աշխատանքին վերաբերող որոշումների հարցում: Այստեղ սխալվելը, ցանկալին իրականության տեղ ընդունելը հեշտ կլինի: Ձեզ ժամանակ է պետք ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու համար: Երեկոն հարմար է մտերիմների շրջանում պասիվ հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չի կարելի ասել, որ օրը լրիվ անամպ է լինելու: Բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Նոր գործեր սկսեք, ստանձնեք այն, ինչ վաղուց եք մտածել: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, որոնց աջակցությունը թույլ կտա խուսափել շատ խնդիրներից: Օրը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ և դրանց վրա կծախսեք այնքան, որքան պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2583 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7