Աստղագուշակ․ օգոստոսի 6
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Գործեք: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան վճռականորեն տրամադրված կլինեք ու որքան ջանքեր պատրաստ կլինեք ներդնել նպատակին հասնելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք չպիտի հանձնվեք, չպիտի նահանջեք խոչընդոտների առաջ: Ձեր ուժերի սահմաններում կլինի անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում:
Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն ձեր չմտածված խոսքերը վեճերի կհանգեցնեն: Բայց շատ սուր անկյուններ կհաջողվի հարթել: Դուք լավ կհասկանաք՝ հիմա կարևոր է լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը, չպիտի թողնեք, որ հին խնդիրները վերադառնան: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք վարվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շատ բան հեշտությամբ կտրվի: Երբեմն բավական կլինի ինչ-որ բանի մասին մտածելը, և անմիջապես մտածածն իրագործելու, ուզածը ստանալու հնարավորություն կստեղծվի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դուք ամենայն հավանականությամբ կօգտվեք դրանցից վաղուց դրված նպատակներին հասնելու համար:
Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Նրանք լավ նորություններ կբերեն կամ կպատմեն հետաքրքիր իրադարձությունների մասին, որոնցից տեղյակ չէիք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք միշտ կիմանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Լսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումներն այսօր օգտակար կլինեն: Լավ է վստահել դրանց, քան կողքից խորհուրդներին: Շրջապատողների խորհուրդներն այսօր միայն կշեղեն: Հավանական են ձգձգումներ գործերում, ամեն անգամ չի հաջողվի ժամանակին ստանալ կարևոր տեղեկատվությունը: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, կգտնեք իրավիճակից գլուխ հանելու ձևը:
Օրվա երկրորդ կեսին կարևոր կդառնա իրատեսությունը: Ֆանտազիաներով մի տարվեք ու պատրանքներ մի կառուցեք. երկուսն էլ կարող են վտանգավոր լինել, խանգարել ձեր ծրագրերը կյանքի կոչելուն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է շատ հարցեր լուծելու համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ խնդիրներից, հաջողության հասնել այն գործերում, որոնց վրա ժամանակ եք ծախսել: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի դրամական մուտքերը: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա. դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, որոնք նախկինում շատ հեռու էին կոմերցիոն գործունեությունից:
Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, իսկ ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Եթե ինչ-որ տարօրինակ պատճառով դեռ ղեկավար չեք դարձել, այսօր կարող եք ուղղել ձեր սխալը: Դուք ունակ եք միավորել ամենատարբեր մարդկանց ու ոգեշնչել նրանց, որոնք պարզապես տանել չեն կարողանում ջանքեր գործադրելը:
Այսօր հեշտությամբ հաստատվող ծանոթություններն ավելի ուշ օգտակար կլինեն: Չի բացառվում նաև սիրային պատմության սկիզբը: Նկատի ունեցեք, որ օրը հարմար չէ առաջին հայացքից սիրահարվելու ու գլուխը կորցնելու համար: Պահպանեք խելամտությունը, որը օգուտ կտա և՛ սկսվող հարաբերություններին, և՛ կոնկրետ ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն սկսեք կարևոր խնդիրները լուծելուց: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք, եթե իրադարձությունների բարենպաստ զարգացմանը չսպասեք: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, գլուխ հանել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդրից:
Ավելի ուշ կգա մի շրջան, որը հարմար կլինի միապաղաղ գործերով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու համար: Մտերիմները հաճույքով օգնություն կառաջարկեն, և դուք միասին ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Երեկոն հարմար է հարազատների հետ հանդիպելու, փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց կկարողանաք մոտեցում գտնել, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ կյանքի կոչել համարձակ ծրագրերը, և դա իսկական ընկերության սկիզբ կարող է դառնալ:
Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի և հարմար է ամենատարբեր գործերի համար: Հավանական են լավ նորություններ՝ կապված գումարի, շահավետ գործարքների ու գնումների հետ: Հնարավորություն կունենաք լուծել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցը: Այն, ինչ կանեք ուրիշների համար, այսօր ձեզ նույնպես օգուտ կտա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Դուք հնարավորություն կունենաք լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող կարևոր հարցերը: Լրիվ պարզ կդառնա, որ հիմա կարող եք առաջ շարժվել՝ առանց վախենալու տհաճ անակնկալներից:
Ընկերների ու համախոհների հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք նրանց, և դուք կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար. դուք դրանցից արագ գլուխ կհանեք ու գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Գործերի վրա կենտրոնանալն այսօր ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Դուք հակված կլինեք նորից ու նորից ամեն ինչ հետաձգել, կիսատ թողնել այն, ինչ սկսել եք՝ բախվելով նույնիսկ աննշան արգելքի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը պատրաստ կլինի աջակցել ձեզ, ոգեշնչել ու օգնել դրական տրամադրվել:
Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք կփորձեք հոգատարությամբ պարուրել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, և դա ձեզ կհաջողվի: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, որոնք երկար ժամանակ կհիշեք դուք ու ձեր սիրելին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ պատահարներ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Մի հրաժարվեք ձեր ծրագրերից, նույնիսկ եթե դրանք ձեզ անիրագործելի են թվում: Մի փոքր ժամանակ կանցնի, և դուք կհասնեք ձեր ուզածին, բայց կարևոր կլինի առաջին քայլերն այսօր անելը:
Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը, գործարքներ կնքել, որոնք շուտով եկամուտ կբերեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես տնօրինել ունեցած միջոցները: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Զգույշ եղեք: Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, պատրաստ կլինեք ռիսկի դիմել, բայց ամեն անգամ չեք մտածի, թե ինչ հետևանքներ կունենան ձեր արարքները: Լավ է, եթե կողքին լինի մանրուքներին ուշադիր մեկը, որը ունակ կլինի ձեզ հեռու պահել չմտածված արարքներից:
Դուք արագ կսովորեք նորը, մաս-մաս կհավաքեք ինֆորմացիան, որն ավելի ուշ պետք կգա, դրա հետ միասին ոչինչ չեք մոռանա ու ոչինչ աչքից չի վրիպի: Օրվա երկրորդ կեսին մտերիմ մարդիկ կկիսվեն կարևոր նորություններով: Այդ հատվածում հավանական են առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կանցնի: Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ նվազելու է, իսկ ճանապարհին նորանոր խոչընդոտներ են առաջանալու: Հենց օրվա առաջին կեսն է հարմար բանակցությունների, փաստաթղթեր ձևակերպելու, պաշտոնական հարցումներ անելու համար:
Ավելի ուշ հանգստի, զվարճանքների, մտերիմների հետ շփվելու բարենպաստ շրջան կգա: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Հնարավոր է, ինչ-որ արժեքավոր տեղեկատվություն չստանաք, բայց մտորելու համար նոր թեմաներ կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: