ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2554 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դրված նպատակներին արագ հասնել հազիվ թե ստացվի: Համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք, որ իրադարձությունները ուզածից դանդաղ են զարգանալու: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, վեճեր մարդկանց հետ, որոնք նախկինում աջակցում էին ձեզ: Բայց հոգ չէ: Շուտով կհաջողվի ընդհանուր լեզու գտնել և հարաբերությունները կհարթվեն:

Լավ է գումարը վտանգի չենթարկեք: Օրը հարմար չէ խոշոր գնումների համար, բացառություն կլինեն ավելի վաղ ծրագրված գնումները: Դուք թեթևամիտ կլինեք և ռիսկի եք դիմում մեծ գումար ծախսել այնպիսի բանի վրա, որը ձեզ պետք չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած օր է: Դու ձեզ ու մյուսների համար օգտակար բաներ անելու շանս կունենաք: Հաճախ կփոխեք սեփական ծրագրերը, որպեսզի օգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին, լուծեք ուրիշների խնդիրները: Աշխատեք բոլոր ուժերը չվատնել, վտանգ կա՝ ուժասպառ լինեք: Լավ է հանգստի համար դադարներ վերցնեք, ուրախացնեք ինքներդ ձեզ, եթե նման հնարավորություն ընձեռվի:

Վատ օր չէ սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործելու համար: Նոր գիտելիքները կոգեշնչեն: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, հանդիպումները ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի է նոր գործեր ստանձնելու համար, անկախ նրանից, թե որքան բարդ կլինեն դրանք: Դուք լավ գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից, հեշտությամբ կմտապահեք այն, ինչ կարող է օգտակար լինել, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում կօգնեն ընկերները:

Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Կկարողանաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ավելի լավ է գործերը չհետաձգեք: Օրվա առաջին կեսը խոստանում է շատ բարենպաստ լինել, և արժե այն օգտավետ անցկացնել: Այդ հատվածում կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Եթե նախընտրեք նոր բան ստանձնել, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Այստեղ կարևոր կլինի միայն սեփական ուժերի վրա հույս դնելը, քանի որ ձեզ շատ չեն օգնելու:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել, շփվել համակրելի մարդկանց հետ: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը, ապառիկով գնումներ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների, ամենատարբեր բաների մասին զրուցելու համար: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, հաճախ կկռահեք նրանց իրական մտքերն ու ցանկությունները: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Ձեզ կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնված հարազատին:

Հավանական են փոքրիկ ձգձգումներ գործերում, թյուրիմացություններ, որոնց պատճառով չեք կարողանա ժամանակին գլուխ հանել բոլոր խնդիրներից: Բայց դուք դժվարություններից չեք վախենա ու մտածածից չեք հրաժարվի: Հաջողության հասնելու շանսերը մեծ են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է բարդ ու կարևոր գործեր ստանձնելու համար: Սկզբում կկասկածեք, որ կարողանալու եք դրանցից գլուխ հանել, բայց շուտով պարզ կդառնա, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եթե ուզում եք վերականգնել հին գործնական կապերը, հիշեցրեք ձեզ այն մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Չի բացառվում՝ նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու և սիրային ժամադրությունների համար: Չեն բացառվում հաճելի անակնկալները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ դա ձեզ ընդհանրապես դուր չի գա: Հաճախ կվշտացնեն շրջապատողների արարքները: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիասթափվեն այն մարդկանցից, որոնց մասին նախկինում բարձր կարծիք ունեին: Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը ընկերների հետ: Ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը, բայց դրա համար անհրաժեշտ կլինի ջանքեր գործադրել:

Գործեր սովորականից շատ կլինեն, դրանցից բոլորից չեք կարողանա ժամանակին գլուխ հանել: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, օրը ամենաշտապ գործերից սկսելն ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի սեփական հնարավորություններն ու ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը: Այսօր ամենից վտանգավորը չափազանցված լավատեսությունն ու սեփական ամենազորության մասին պատկերացումները կլինեն: Չարժե սրտին մոտ ընդունել հաճելի խոսքերը, որոնց հարցում շրջապատողներն առատաձեռն կլինեն: Ցավոք, շատերը դրանց կդիմեն միայն ձեր վստահությունը շահելու համար:

Կարող եք նոր գործեր ստանձնել, սակայն նկատի ունեցեք, որ հազիվ թե կարողանաք արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Համբերությամբ զինվեք, համառ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Օգնականներ գտնելը դժվար չի լինի. ձեր ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը բոլորին կոգեշնչեն: Հավանական են հիշարժան հանդիպումներ, անսովոր ծանոթություններ, որոնք ընկերական հարաբերությունների ու սիրային պատմության սկիզբ կդնեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ընտանեկան գործերի համար: Ձեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեր հարազատներին ստիպում էին հուզվել: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր ավելի մեծ ու ավելի փորձառու են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր բոլոր գործերն ավելի շատ ժամանակ կխլեն, քան սովորաբար: Անսպասելի ձգձգումներ կառաջանան ինչ-որ մեկի սխալների կամ անբարենպաստ պայմանների պատճառով: Բայց դուք հաճախ դրանցում ձեզ կմեղադրեք ու տրամադրությունը դրանից, իհարկե, չի լավանա: Աշխատեք ավելի շատ մտածել լավի մասին, շփվել մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավատեսորեն տրամադրվել:

Հավանական են թյուրիմացություններ՝ կապված գումարի հետ: Խոշոր գնումներ անելուց առաջ արժե երկար մտածել: Վտանգ կա ավելի մեծ գումար ծախսեք, քան կարող եք ձեզ թույլ տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համբերատար եղեք: Սա այն օրերից է, երբ ամեն ինչ միանգամից չի ստացվի: Լրիվ հակառակը. հնարավոր են ձգձգումներ գործերում, թյուրիմացություններ, որոնց պատճառով չեք կարողանա սկսածը ժամանակին ավարտին հասցնել: Շատ անհանգստանալ չարժե. դուք կհասնեք ձեր ուզածին, թեկուզ՝ մի փոքր ուշ:

Օրը բարենպաստ է շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր սիրային հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր, հագեցած օր է: Այն հնարավորություն կտա բազում գործեր անել, որոնք օգտակար կլինեն և՛ ձեզ, և՛ շրջապատողներին: Շատերը հաճույքով կօգնեն ձեզ, իսկ համատեղ գործունեությունը ընկերական հարաբերությունների սկիզբ կարող է դնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք չեք շտապի ծախսել ստացածը և ճիշտ կվարվեք. Շուտով գումարը ձեզ կարևոր բանի համար է պետք գալու:

Օրը բարենպաստ է հին ծանոթներին հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Դուք կգտնեք բոլորին ուրախացնելու և այն մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ձևը, որոնք վերջին շրջանում հուսահատվել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2554 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4