ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 2, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3055 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շտապողական որոշումներ մի ընդունեք ու առաջին տպավորությանը մի վստահեք, քանի որ այն խաբուսիկ է լինելու: Արժե նախ ամեն ինչից գլուխ հանել ու լավ մտածել: Որոշ առաջադրանքներ ավելի բարդ կլինեն, քան սկզբում էին թվում, իսկ մի քանիսն էլ, հակառակը, մեծ ջանքեր չեն պահանջի: Համբերությամբ զինվեք, ուշադրություն դարձրեք մանրուքներին: Շատ կարևոր կլինի մանրուքները նկատելն ու ճիշտ եզրահանգումներ անելը:

Շատ Խոյերի չի խանգարի մտերիմների աջակցությունը, հատկապես օրվա երկրորդ կեսին: Նրանց հետ քննարկեք ձեր խնդիրները: Ձեզ կարող են հրաշալի գաղափար տալ կամ կիսվել պիտանի տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը անակնկալներ կբերի, որոնցից ոչ բոլորը հաճելի կլինեն: Բայց դուք կկարողանաք արագ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները, քանի դեռ մյուսները մտորումների մեջ կլինեն ու ապրումներ կունենան: Ձեզ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ ցանկացած դժվարություն կհաղթահարեք ու կհասնեք ցանկալի արդյունքներին:

Շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան: Դուք մյուսների համար կարևոր բան սկսելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ դա ձեզ էլ օգուտ կտա: Պատասխան երախտագիտությունը չի ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է լուրջ գործնական կամ ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք խելամիտ ու զուսպ կլինեք, ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի, ուստի սխալներ չեք անի: Բիզնեսով զբաղվող Երկվորյակները եկամուտները մեծացնելու ուղիներ կտեսնեն ու անմիջապես կսկսեն իրենց գաղափարները կյանքի կոչել:

Օրվա երկրորդ կեսի համար պատասխանատու առաջադրանքներ մի ծրագրեք: Լավ կլինի թուլանաք, հանդիպեք ընկերներին ու հին ծանոթներին: Չեն բացառվում նոր ծանոթությունները հետաքրքիր մարդկանց հետ: Դուք հեշտությամբ ընդհանուր թեմաներ կգտնեք ու լավ տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի և՛ կուտակված խնդիրները լուծելու, և՛ նոր գործեր սկսելու համար: Պայմանները ձեր օգտին կդասավորվեն, ուստի դուք հեշտությամբ ամեն ինչից գլուխ կհանեք: Կհաջողվի լուծել նույնիսկ այն հարցերը, որոնք երկար ժամանակ բոլորին փակուղու առաջ էին կանգնեցրել: Շատ Խեցգետինների շրջապատողներն իրենք աջակցություն կառաջարկեն: Ընդ որում՝ նրանց թվում կլինեն նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ լեզու գտնելը միշտ բարդ է եղել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր գիտելիքներ յուրացնելու և ճշգրտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Կարող եք ինֆորմացիա հավաքել, վերլուծել տվյալներն ու եզրահանգումներ անել: Իսկ ահա շփումների համար այնքան էլ հաջող ժամանակ չէ, քանի որ իրար հասկանալը դժվար է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին ինքնատիպ գաղափարներ կունենաք: Շրջապատողներին դրանք չափազանց համարձակ կթվան: Ոչ բոլորը կգնահատեն ձեր երևակայության թռիչքը: Բայց դուք ճիշտ կլինեք և շուտով կկարողանաք մտածածը կյանքի կոչել: Միանգամից, առաջին փորձից ու շատ արագ չի ստացվի, բայց արդյունքը բոլոր ակնկալիքները կգերազանցի:

Հավաքեք ուժերը, քանի որ լարված օր է լինելու: Պիտի կարողանաք արագ մի գործից մյուսին անցնել, միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Երեկոյան հոգնածություն կզգաք: Ուժերը վերականգնելուն և թուլանալուն կօգնի մտերիմ ընկերների կամ սիրելիի հետ շփումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ ու հավասարակշռված օր է սպասվում: Կոլեգաները ձեզ չեն շեղի, ուստի արժե զբաղվել ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերով: Հաջող կլինի թվերի կամ ինֆորմացիայի մեծ ծավալի հետ աշխատանքը: Կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել ու ոչ մի սխալ չգործել: Շատ Կույսերի համար հեշտ կլինի կազմակերպչական հարցերը լուծելը:

Երեկոյան չարժե բազմամարդ միջոցառումներ ու աղմկոտ երեկույթներ ծրագրել: Դուք ձեզ ձեր ափսեի մեջ չեք զգա: Փոխարենը ամենամտերիմների հետ շփումները ուրախություն կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե ստանձնել անծանոթ գործերը: Իսկ ահա առօրյա առաջադրանքների համար օրը հաջող կլինի: Դուք դժվարություններ չեք ունենա, գլուխ կհանեք աշխատանքի մեծ ծավալից ու կուղղեք ավելի վաղ գործած սխալները: Հարմար պահ է այն հարցերին վերադառնալու համար, որոնք ժամանակին չեք կարողացել լուծել: Իրավիճակին թարմ հայացքը կօգնի ամեն ինչից գլուխ հանել:

Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել կոլեգաների հետ: Օրվա երկրորդ կեսը լավը կլինի ղեկավարների հետ զրուցելու համար, դուք արագ կստանաք ցանկալի արդյունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեր զգայունակությունը մինչև սահմանը կսրվի: Ուստի ցանկացած մանրուք սրտին չափազանց մոտ եք ընդունելու: Նույնիսկ աննշան առիթը կարող է լուրջ խնդիր թվալ: Աշխատեք վերահսկել ձեզ: Աջակցություն փնտրեք մտերիմների մոտ, նրանք կօգնեն ձեզ դրական տրամադրվել:

Որոշ Կարիճներ կբախվեն մանր կենցաղային խնդիրների հետ: Դրանցից արագ գլուխ կհանեք: Երեկոյան հարազատներից կամ լավ ծանոթներից մեկից հաճելի լուրեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առանց շտապելու գործեք ու կկարողանաք ամեն ինչից ճիշտ ժամանակին գլուխ հանել: Խուսափեք հակասական որոշումներից, որոնք սխալ կլինեն: Նախապես կազմած ծրագրերը պիտի ոտքի վրա վերանայեք, բայց դա ձեզ չի վշտացնի: Ճկունությունն ու իրավիճակն արագ վերլուծելու ունակությունը կօգնեն անել այն, ինչ ուզում էիք:

Շրջապատողները կփորձեն խառնվել ձեր գործերին: Շատ Աղեղնավորների դա կնյարդայնացնի: Բայց որոշ դեպքերում այդ հանգամանքը կարող եք ձեր օգտին ծառայեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատողների կարծիքի վրա մի հենվեք ու նրանցից խորհուրդներ մի հարցրեք: Դրանք անօգուտ կլինեն, քանի որ մարդիկ չեն կարողանա իրավիճակից ճիշտ գլուխ հանել ու ճիշտ գնահատել բոլոր պայմանները: Օրը հարմար կլինի լուրջ հարցերի շուրջ մտածելու և կարևոր որոշումներ ընդունելու համար, բայց պիտի սեփական գիտելիքներին ու փորձին ապավինեք:

Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ կլուծեք բոլոր առաջադրանքները: Կուրախացնեն մտերիմ մարդկանց հետ շփումները: Կհաջողվի պայմանավորվել նույնիսկ բարդ ու վիճելի հարցերի շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, այնպես որ պիտի ոտքի վրա փոփոխություններ անեք: Բայց դուք կկարողանաք ճկուն լինել, ինչը տեղին կլինի: Որոշ Ջրհոսներ կարևոր ինֆորմացիա կստանան, որը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Հավանական է ծանոթանաք մեկի հետ, ում մասին հետաքրքիր բաներ շատ եք լսել:

Սպոնտան գնումները հաճելի կլինեն և կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Այնպես որ չծրագրված ծախսերի պատճառով վշտանալու կարիք չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեր զգոնությունն ու մանրուքներին ուշադրությունը բարձր մակարդակի վրա կլինեն: Թշնամիները չեն կարողանա ձեզ մատի շուրջ պտտեցնել: Բայց ավելորդ կասկածամտությունը կարող է երբեմն վնասել: Վտանգ կա հետաքրքիր հնարավորություններ բաց թողնեք, եթե չափազանց երկար մտածեք ու տատանվեք: Լսեք ինտուիցիային, որը լավագույն լուծումները կհուշի, որոնք շահեկան են ձեզ համար:

Որոշ Ձկներ նվեր կստանան մի բան, ինչի մասին վաղուց էին երազում: Հաջող օր է հին կապերը վերականգնելու համար, եթե հետաքրքրված եք դրանցով: Բայց հին ընկերների հետ շփումներն էլ հաճույք կպատճառեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3055 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.0/1