Աստղագուշակ․ օգոստոսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2672 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք էներգիայով լի կլինեք, պատրաստ կլինեք հերոսությունների: Դրանց կարիքը, իհարկե, այսօր չի լինի: Բայց հաստատ չեք ձանձրանալու. անսպասելի իրադարձություններ, զարմանալի ու հաջող զուգադիպություններ կլինեն: Հնարավոր են հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, բազում հույզեր կպարգևեն ու կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Շատ բան հեշտությամբ կտրվի: Երբեմն բավական է ցանկություն պահեք ու դրա իրագործումից մեկ քայլի վրա կհայտնվեք: Պետք է միայն խուճապի չմատնվեք, իսկ ձեզ հետ հաստատ նման բան չի պատահի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հանգստացեք. դա այսօր ձեզ չի խանգարի: Չարժե անմիջապես անցնել գործերին: Հաճախ իրավիճակներ կստեղծվեն, երբ նախ ամեն ինչ պիտի մտածեք, ծրագիր կազմեք, իսկ հետո նոր միայն ինչ-որ բան նախաձեռնեք: Լավ կլինի, եթե կողքին լինեն մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել: Ե՛վ հին ծանոթները, և՛ նոր ընկերները պատրաստ կլինեն և՛ ինչ-որ բան հուշել, և՛ օգնել, եթե դրա կարիքը լինի: Օրը հարմար է և՛ ընկերական հանդիպումների, և՛ սիրային ժամադրությունների համար: Դուք լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք այդ մարդկանց, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է կարևոր բաների մասին մտածելու համար: Լավ է, եթե ոչ ոք ձեզ չշեղի, հարցեր չտա, որոնց դեռ պատրաստ չեք պատասխանել: Ամեն անգամ չեք ուզենա կիսվել զգացմունքներով, պատմել ձեր տխրության ու տագնապների մասին: Հոգ չէ, քանի որ առանց այդ էլ մտերիմների հետ զրուցելու ուրիշ բաներ կլինեն: Օրինակ՝ կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, ինչը շատ օգտակար կլինի: Բարենպաստ օր է ստեղծագործ զբաղմունքների և երևակայությանը զարկ տալուն օգնող ցանկացած գործի համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի և հաճախ շրջապատողներին կզարմացնեք ձեր ինքնատիպ որոշումներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք ծախսել գումարը: Սա լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար. դրանք հազիվ թե հաջող լինեն: Ծրագրված գնումները չեն հիասթափեցնի, և հենց դրանցով էլ արժե սահմանափակվել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է հին խնդիրները լուծելու համար, բայց կարող եք նաև նոր գործեր ստանձնել, որոնցում նույնպես հաջողության կհասնեք: Հնարավոր են հաճելի զրույցներ: Մարդիկ, որոնք ձեզանից հեռու են ապրում, կարող են լավ լուրերով կիսվել ու հրաշալի խորհուրդներ տալ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Սիրելիի հետ հանդիպումը դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է ծանոթությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց նախկինում չեք տեսել: Կկարողանաք լավ տպավորություն թողնել և դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, հետևել ձեր խորհուրդներին, օգնել այն գաղափարներն իրագործելու հարցում, որոնք ձեզ շատ համարձակ են թվում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ խոշոր գնումներ. դուք լավ իրեր կընտրեք ու դրանց վրա շատ չեք ծախսի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը կարող է անհանգիստ լինել: Այդ հատվածում շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ դատարկ բաների պատճառով կանհանգստանաք: Հեշտ չի լինի տհաճ մտքերը մի կողմ վանելը: Այստեղ կօգնեն հետաքրքիր գործերը: Հիշեք նրա մասին, ինչով վաղուց էիք մտադիր զբաղվել, վերադարձեք հարցերին, որոնք չլուծված են մնացել: Օրվա երկրորդ կեսը ավելի հասարակ ու բարենպաստ կլինի: Այն անսպասելի բացահայտումներ ու հրաշալի գաղափարներ է խոստանում, որոնք շուտով կիրագործեք: Հավանական են հաճելի լուրեր: Հաճախ դրանք կբերեն ընկերներն ու հին ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է, որը հարմար է և՛ լուրջ գործերի, և՛ հանգստի համար: Միայն պետք չէ ծուլանալ, քանի որ անգործությունը կփչացնի տրամադրությունը: Իսկ ահա եթե չհոգնեցնող, բայց հետաքրքիր ու հաճելի զբաղմունք գտնեք, միանգամից ձեզ ավելի լավ, կենսուրախ ու առույգ կզգաք: Օրը լավն է նաև աշխարհում ինչ-որ բան փոխելու համար՝ արդարությունը վերականգնելու, հուսահատվածներին աջակցելու, բոլորի համար օգտակար բաներ անելու: Դուք շատ բաների ունակ կլինեք: Շրջապատողները կզգան դա և հաճույքով կգան ձեր հետևից: Հնարավոր են անսովոր ու շատ հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտը հազիվ թե առանց տհաճ պահերի անցնի. հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում: Բայց ձեզ կհաջողվի պահպանել լավ տրամադրությունն ու չփչացնել նաև մյուսների տրամադրությունը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ժամ առ ժամ աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ և արդյունավետ կանցնի: Հարմար ժամանակ կլինի վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Ձեզ մոտ լավ կստացվի նույնիսկ այն, ինչը նախկինում ընդհանրապես չէր տրվում: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կարող է անսպասելի անհանգիստ լինել: Հոգսեր շատ կլինեն, կենտրոնանալը դժվար կլինի: Ոչ ամեն ինչ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին: Ընկերներն ու ծանոթները պատրաստ կլինեն օգնություն և աջակցություն առաջարկել. մի հրաժարվեք: Ինչ էլ պատահի, դուք լավատեսությունն ու ինքնավստահությունը չեք կորցնի: Դա դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան ծանոթանալ ձեզ հետ, ընկերանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ինչպես ծրագրված, այնպես էլ սպոնտան գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է կարևոր զրույցների համար: Դուք բաց և ուղղամիտ կլինեք, կասեք այն, ինչ մտածում եք՝ չփորձելով առանձնապես նրբանկատ լինել: Հիմա դա շրջապատողներին շատ դուր կգա: Շատերը շնորհակալ կլինեն, որ չեք փորձում ի վնաս անկեղծության նրբանկատ լինել: Դրա հետ միասին կկարողանաք չանցնել սահմանները և ոչ ոքի չվիրավորել: Այսօր շատ բան պիտի անեք: Խոսքը հաճախ բարդ առաջադրանքների մասին չի լինի, այլ մանրուքների, որոնք շատ կլինեն և ուշադրություն կպահանջեն: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, դատարկ բաների վրա շատ ժամանակ չծախսելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Սա ամենահասարակ ժամանակը չի լինելու, բայց այն լուրջ խնդիրներ էլ չի բերի, եթե չսկսեք հուզվել ու չմտածված արարքներ գործել: Շատ տեղին կլինի մտերիմների աջակցությունը, որոնց հետ կարող եք կիսվել սրտին եղած ամեն ինչով: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսը նոր տպավորությունների և վառ հույզերի ժամանակ կլինի: Հավանական են զարմանալի զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Շատ Ջրհոսներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք զանգել կամ գրել մեկին, որին հետ վաղուց չեք խոսել: Իրար հասկանալը դժվար չի լինի, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կամ ընկերական կապերը, ինչպես նաև ռոմանտիկ հարաբերությունները, որոնք ավարտվել էին իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով: Արժե վերադառնալ հին ծրագրերին ու մտածել դրանց շուրջ: Ամենայն հավանականությամբ դուք կհասկանաք՝ ինչպես կյանքի կոչել մտածածը: Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից անել չստացվի: Բայց ձեզ համար պարզ կդառնա՝ ինչից սկսել և դեպի ուր շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|