Աստղագուշակ․ օգոստոսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2581 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը ինքնատիրապետում և համբերատարություն է պահանջելու: Չարժե շտապելով որոշումներ ընդունել, նույնիսկ եթե թվում է, թե հասցրել եք գլուխ հանել իրավիճակից և հստակ գիտեք՝ ինչպես է պետք վարվել: Որոշ Խոյեր այսօր հեշտությամբ կտրվեն պրովոկացիաներին ու հնարավոր է՝ հիմարություններ անեն: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից համարձակ գաղափարը կյանքի կոչելու և այն գործը ստանձնելու համար, որին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Առավոտյան լարված պահերից ու հիմարությունների պատճառով վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Բայց տեղի ունեցողին կարելի է հումորով վերաբերվել, այդժամ տհաճություններն արագ անցյալում կմնան: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գործեր կբերի, որոնց վրա կուզենաք անհապաղ կենտրոնանալ: Ինչ-որ օգտակար բան սովորելու կամ նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կլինի: Բարենպաստ ժամանակ է ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է առօրյա գործերով զբաղվելու համար: Դրանք ձեզ հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց շնորհիվ կկարողանաք լուծել շատ կարևոր հարցը: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու հնարավորինս արագ գործելը: Նոր ծանոթների հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի, իսկ ահա մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Հրաշալի օր է ընտանեկան գործերը և ապագայի ծրագրերը, այդ թվում՝ ֆինանսական, քննարկելու համար: Բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դրանց իրագործման հարցում կօգնեն բարեկամները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք վճռական տրամադրված կլինեք, բայց երբեմն շատ կշտապեք: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց մի փորձեք ամեն ինչ հասցնել, այլ մտածեք, թե ինչը կարող եք հետաձգել: Եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք, կկարողանաք խուսափել շատ ու շատ սխալներից, թյուրիմացություններից ու լարված պահերից: Օրը բարենպաստ կլինի շփումների համար. դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ, կհետաքրքրեք ու կոգեշնչեք նրանց: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք: Նոր ծանոթությունը կարող է ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտյան հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, չեն բացառվում ուժեղ ապրումները, որոնց պատճառներն աննշան կլինեն: Հաճախ դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, և դա կխանգարի ձեզ ճիշտ որոշում ընդունել: Օրվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Դա արդյունավետ ժամանակահատված կլինի, հրաշալի կլինի բարդ ու կարևոր գործերի համար: Դուք դրանցից լավ գլուխ կհանեք, փայլուն արդյունքի կհասնեք առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև հանդիպումներ հին ընկերների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արդյունավետ օր է, որը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել արդյունքի հասնելու համար, և ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն հայտնվի, որոնք ձեզ կստիպեին կանգ առնել: Ուժեր շատ պիտի ծախսեք, բայց չեք բողոքի: Շատերը պատրաստ կլինեն օգնել, բայց ոչ միշտ՝ անշահախնդիր: Մտածեք, թե ինչ պատասխան ծառայություններ կարող եք մատուցել ձեր համախոհներին: Դա հարաբերություններին օգուտ կտա: Երեկոն հրաշալի կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել. այսօր դա կյանքի բոլոր ոլորտներում տեղին կլինի: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն աշխատանքային հարցերը, որոնց վրա վաղուց եք գլուխ կոտրում: Որոշ Կշեռքներ կկարողանան մեռյալ կետից շարժել այն գործերը, որոնք անհույս էին թվում: Հին ծանոթների հետ կարող եք քննարկել ապագայի ծրագրերը. դուք պիտանի խորհուրդներ կստանաք: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Հեշտությամբ նոր ծանոթների հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին. նրանց կհմայեն ձեր գաղափարները: Երեկոն դրամական մուտքեր, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Հակասական տեղեկատվություն կստացվի, և երբեմն նորությունները ձեզ կստիպեն տագնապել: Կարևոր է հնարավորինս արագ ամեն ինչ ստուգելը. չի բացառվում՝ ձեզ պարզապես մոլորության մեջ են գցում: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Նորանոր հնարավորություններ կբացվեն: Դուք կզգաք, որ պատրաստ եք գործել ու շատ բանի հասնել: Այստեղ ինտուիցիան չի սխալվի, այնպես որ՝ արժե անցնել վճռական գործողությունների: Կուրախացնեն ընկերների հետ շփումները. նրանք կիմանան՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առավոտյան բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց հետո դուք կվերադառնաք մտածածին: Արժե խորհրդակցել հին ծանոթների հետ, որոնք կհուշեն՝ ինչպես գործել: Ավելի ուշ պիտի զբաղվեք միապաղաղ գործերով: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էին համարում: Հազիվ թե այդտեղ ինչ-որ մեկն օգնի ձեզ, լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համբերությամբ զինվեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, հաճախ ստիպված եք լինելու սկսածն ավարտին հասցնելու համար ջանքեր գործադրել: Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, հաճախ դատարկ բաների կկառչեն ու անտեղի նկատողություններ կանեն: Աշխատեք դրան հումորով վերաբերվել ու շատ չհուզվել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շփվելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Կարող եք նոր վայր մեկնել կամ պարզապես զբոսնել: Նոր տպավորությունները կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա սկիզբը հետաքրքիր և արդյունավետ կլինի: Կարող եք անել այն, ինչ առաջ չի ստացվել, գլուխ հանել բարդ գործերից: Որոշ Ջրհոսներ գաղափարներ կունենան, որոնք կկարողանան անհապաղ կյանքի կոչել: Կարևոր կլինի ժամանակն անտեղի չկորցնել այնտեղ, որտեղ խոսք կգնա ֆինանսների մասին: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի և համար կլինի հանգստանալու համար: Հաճելի կլինի հին ծանոթներին հանդիպելը, որոնք ձեզ լավ լուրեր կբերեն: Կուրախացնի սիրելիի հետ հանդիպումը: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի պատահարներ: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց տրամադրությունը կփչացնեն: Աշխատեք իրատես լինել: Ձեզ իսկապես լավ բաներ են սպասվում, կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու նախաձեռնող լինելը: Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Որոշ Ձկներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք հետո ամեն հարցում կօգնեն նշանի ներկայացուցիչներին: Բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|