Աստղագուշակ․ օգոստոսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2738 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործերից ուզածի նման արագ գլուխ հանել ամեն անգամ չի ստացվի: Օրվա առաջին կեսին հնարավոր են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Այնպես որ՝ մի հուսահատվեք ու շարունակեք քայլել դեպի նպատակը: Դուք անպայման կհասնեք նրան: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի բարդ իրավիճակներից գլուխ հանելու համար: Շատ բան կպարզվի: Դուք հստակ տեղեկատվություն կստանաք այն մասին, ինչի մասին նախկինում միայն կռահել կարող էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք չկորցնել հանգստությունը՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը: Այն հազիվ թե հասարակ լինի, բայց եթե դուք ձեզ ճիշտ պահեք, շատ բանի կկարողանաք հասնել: Հույս դրեք ձեր փորձի վրա. հենց այն կօգնի լուծել բարդ առաջադրանքները, հարցերին էլ ճիշտ պատասխաններ ստանալ: Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար ուրախ կլինեք: Մարդկանց մոտեցում գտնելն այնքան էլ դժվար չի լինի, դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Չի հիասթափեցնի ո՛չ ընկերական հանդիպումը, ո՛չ ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Այսօր դուք հնարամիտ կլինեք, պիտանի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Ընկերները և պարզապես ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Երբեմն նրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Օրը հարմար է պիտանի իրեր գնելու համար: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը երկար կծառայի: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով: Միաժամանակ իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ ամեն ինչ սովորեցնել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կհաջողվի առանց շտապելու ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Շատ Խեցգետիններ շատ ավելի լավ արդյունքների կհասնեն, քան իրենք ու շրջապատողներն էին սպասում: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու պայմանավորվել ընդհանուր ծրագրերի շուրջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Սակայն դրանք հաճախ շատ օգտակար կլինեն, կօգնեն գլուխ հանել բարդ իրավիճակից, մի քանի հնարավոր լուծումներից լավագույնը ընտրել: Դուք ուշադիր կլսեք ուրիշներին, նրանք էլ՝ ձեզ: Արդյունքում երկխոսությունը կառուցողական կստացվի, իսկ հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն: Դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը: Այսօր դուք սովորականից շատ հակված կլինեք թեթևամտության: Աշխատեք պահել տված բոլոր խոստումները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք հույս են դրել ձեզ վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, հատկապես՝ ուրիշների վրա ազդելու տեսանկյունից: Բայց շրջապատողները հաճախ առաջին տեղում սեփական հետաքրքրությունները կդնեն, այլ ոչ թե ձերը: Հիշեք այս մասին և կխուսափեք հիասթափություններից: Ինչ էլ որ ստանձնեք, աշխատեք սկսածն ավարտին հասցնել: Կես ճանապարհին թողած գործին արագ վերադառնալ չի ստացվի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ձեզ կես խոսքից կհասկանան, կաջակցեն ու կուրախացնեն: Հավանական են հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ: Ռոմանտիկ ժամադրությունը սպասվածից լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Եվ ոչ միայն. օրը նաև անձնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար է հարմար: Դուք համոզիչ փաստարկներ կբերեք, նույնիսկ բարդ բաներն այնպես կբացատրեք, որ բոլորին հասկանալի կդառնան: Շրջապատողները, որոնք նախկինում կասկածում էին ձեզ գիտելիքներին ու տաղանդներին, կհավատան դրանց: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք առօրյա գործերից, բայց նոր գործերում էլ անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Դուք արագ կսովորեք ուրիշներից, ցանկացած հնարավորության դեպքում կօգտվեք ուրիշի փորձից սեփական սխալներից խուսափելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգստանալու կարիք չկա: Սա այն հաջող օրերից մեկն է, երբ շատ բան լավ կստացվի, հաջողության հասնելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Աշխատանքը ձեռքից կգա, բարդ հարցերի լուծումը ինքն իրեն կգտնվի, և եթե օգնության կարիք ունենաք, այն անմիջապես ինչ-որ մեկը կառաջարկի: Օրը բարենպաստ կլինի սիրահարված Կարիճների համար. նրանց անմոռանալի պահեր են սպասվում: Դուք կաշխատեք ուրախացնել սիրելիին, նա նույնպես նման հնարավորությունը բաց չի թողնի: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, որոնց փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հեշտ չի լինելու, բայց դուք անպայման կհասնեք դրված նպատակներին: Ձեր հաստատակամության առաջ բոլոր խոչընդոտները կնահանջեն, թշնամիները կհասկանան, որ ձեր ճանապարհին կանգնելը պարզապես վտանգավոր է: Հնարավոր են զարմանալի իրադարձություններ, տարօրինակ պատահարներ: Դրանք կխախտեն ձեր ծրագրերը: Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ընկերների հետ ուրախ կլինի, հարազատների հետ՝ թեթև ու հարմարավետ, իսկ սիրելիի հետ ընդհանրապես ձեզ հրաշալի կզգաք: Երեկոն կուրախացնի ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք նպատակին հասնելու համար: Բայց ձեզ հատուկ շրջահայացությունն էլ ձեզ չի դավաճանի: Այդ իսկ պատճառով դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ հնարավոր է խուսափել դրանից, խաղասեղանին շատ բան չեք դնի, բայց և չեք հրաժարվի համարձակ փորձարկումներից, եթե դրանք կօգնեն հասնել նպատակին: Ընկերների հետ շփումները կոգեշնչեն: Դուք նրանց աջակցությունն ամեն հարցում կզգաք, կիմանաք, որ դժվարությունների հետ մենակ չեք մնա, հաղթանակների բերկրանքն էլ կկարողանաք կիսել ինչ-որ մեկի հետ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն մարդուց ստացած լուրով, որի ճակատագրի համար անհանգստանում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լրիվ անամպ ու հասարակ չի լինի, բայց հաջողության հասնելու շանս անպայման կընձեռվի: Համարձակ նոր բան ստանձնեք: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես կարելի է հասնել նպատակին, և շուտով ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, կհաջողվի չծրագրված, բայց շատ հաճելի գնումներ անել: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում, տանն էլ դրանք չեն բացառվում: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք հումորի զգացումն ու կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր ձեզ շատ պետք կգան դիվանագիտությունն ու տակտը: Շրջապատողների հետ տարաձայնությունների առիթներ շատ կլինեն, բայց չեք ուզենա ոչ ոքի հետ վիճել: Նույնիսկ բարդ զրույցները կկարողանաք կառուցողական ու խաղաղ անցկացնել, փոխհամաձայնության հասնել: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունը ձեզ առավել գրավիչ կդարձնեն: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Մի շտապեք աշխատանքի ու գումարի հետ կապված որոշումների հարցում: Հավանական են անսովոր առաջարկներ: Պատասխան տալուց առաջ արժե դրանց մասին ինչպես հարկն է մտածել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|