Աստղագուշակ․ օգոստոսի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2679 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ, վառ և ոգեշնչող օր է, որը հետաքրքիր իրադարձություններով լի կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Շատերն օգնություն և աջակցություն կառաջարկեն, ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները: Հնարավոր կդառնա այն ծրագրերի իրագործումը, որոնց նախկինում այնքան էլ լուրջ չեք վերաբերվել, քանի որ դրանք չափազանց համարձակ են թվացել ձեզ: Օրը հարմար է խոշոր գնումներ ծրագրելու և անելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել գումարը, պահի ազդեցությանը չեք տրվի, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի գաղափարներ կունենաք: Կուզենաք դրանք անհապաղ կյանքի կոչել, բայց շտապելու կարիք չկա. ամեն ինչ մտածեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ինչքան քիչ շտապեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Հավանական են հաջող գնումներ. դուք անսխալ այնպիսի իրեր կընտրեք, որոնք դեռ բազմիցս պետք կգան: Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կհայտնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ հաճելի բաներ առանձնապես չեն ասել: Դեպի լավը կփոխվեն նախկինում ապրումներ բերած հարաբերությունները: Դուք ոչ միայն կհասկանաք շրջապատողներին, այլև կգտնեք նրանց ցանկությունները կատարելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ ուշադիր ու հետաքրքրությամբ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միշտ ուրիշների ասածներն ականջի ետև են գցել: Հավանական են աշխատանքի հետ կապված առաջարկներ: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ միշտ հեռանկարային էր թվում: Ուշադիր պիտի լինեն այն Երկվորյակները, որոնք զբաղվում են ֆիզիկական աշխատանքով: Ծանրաբեռնվածությունն այսօր անցանկալի է, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին: Վնասակար սովորույթներից արժե գոնե ժամանակավորապես հրաժարվել: Դա անելը հիմա դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վատ օր չէ, որն ավելի լավը կդառնա, եթե շփումներին ընտրողաբար մոտենաք: Հիմա կարևոր կլինի սահմանափակել մռայլ, նյարդային, բոլորից դժգոհ մարդկանց հետ շփումները: Նրանք ձեզ վրա վատ կանդրադառնան, կհանեն հավասարակշռությունից, կստիպեն հուզվել: Իսկ ահա լավատեսները կօգնեն դրական տրամադրվել: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ. դուք միանման լավ գլուխ կհանեք հին ու նոր գործերից, ոչինչ աչքաթող չեք անի: Հնարավոր են լուրեր այն մարդկանցից, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Չի բացառվում՝ նրանք կրկին հետաքրքիր մի բան առաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգստանալու կարիք չկա, այսօր ամեն ինչ լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ կկարողանաք հաջողության հասնել այն գործում, որին հասցրել եք ուժեր նվիրել: Լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրիկ թերացումները արագ կուղղեք նախքան ինչ-որ մեկի նկատելը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք ցանկացածի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, և դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, բավական է ձեզ բնական պահեք: Կուրախացնեն ռոմանտիկ ժամադրությունները, հիշարժան պահեր կլինեն: Որոշ Առյուծներ կլսեն հենց այն խոսքերը, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը սպասվածի նման չի անցնի, անակնկալներ կբերի, որոնք կստիպեն փոխել ծրագրերը: Բայց ձեզ կհաջողվի վերահսկել իրավիճակը: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչ պիտի սովորեն նոր բարձունքները գրավելու համար: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, հիմա դուք իսկապես իրար լավ կհասկանաք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ էլ չեն լինի: Հավանական են չծրագրված ուղևորություններ, որոնք դրական տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ կստացվի: Կարող եք ստանձնել այն, ինչը նախկինում չափազանց բարդ, համարյա անիրագործելի էր թվում. նման գործերում հաջողության հասնելու շանս կլինի: Ձեզ շատերը կօգնեն և հաճախ՝ լրիվ անշահախնդիր: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը տարիներ կտևի ու ձեզ շատ բան կսովորեցնի: Մի շտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Այսօր լավ է կուտակեք, քան առանց մտածելու ծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Հավանական են նվերներ մտերիմներից, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ անհանգիստ օր է: Այսօր դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Երբեմն օգնության կդիմեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Կուրախացնի նրանց շնորհակալություն հայտնելու, աջակցելու հնարավորությունը: Կկարողանաք ամրապնդել գործնական կապերն ու նոր գործընկերներ գտնել: Չի բացառվում դրա համար ստիպված լինեք չծրագրված ուղևորության մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ինչ էլ պատահի, դուք հանգստությունը չեք կորցնի: Դա կհիացնի շրջապատողներին: Շատերը պատրաստ կլինեն խոստովանել, որ նախկինում թերագնահատել են ձեզ, չեն նկատել ձեր տաղանդները: Ոչ վաղ անցյալի թշնամիները կփորձեն ընկերանալ ձեզ հետ. մտածեք՝ արդյոք արժե ընդառաջ գնալ նրանց: Հնարավոր է անսովոր ու տարօրինակ սիրային պատմության սկիզբ, որը ապրումներ կբերի, իսկ շատ Աղեղնավորների համար նաև ոգեշնչվածության աղբյուր կդառնա: Երեկոն հարմար է սիրելի գործով զբաղվելու, հին նախասիրությանը վերադառնալու համար: Ձեզ համար օգտակար կլինի միապաղաղությունից շեղվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց դուք հազիվ թե անհանգստանաք: Հիմա դուք ուշադրություն կդարձնեք ոչ թե ծագած դժվարություններին, այլ հնարավորություններին, որոնք երբեմն ամենաանսպասելի ժամանակ առաջ կգան: Օգտակար մի բան սովորելու կամ վերջին շրջանում ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու հանրավորություն կունենաք: Այսօր զրույցներ ու հանդիպումներ սովորականից շատ կլինեն: Կուրախացնի ձեր հայացքներն ու հետաքրքրությունները, կյանքի սկզբունքները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Հաճելի կլինի իմանալը, որ համախոհներ ունեք, որոնք ամեն ինչից բացի նաև հմայիչ ու բարեհամբույր են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ էլ պատահի, պահպանեք ինքնատիրապետումը: Հենց այն կօգնի հաղթահարել խոչընդոտներն ու հասնել դրված նպատակներին: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, հաջողությամբ ավարտել այն գործը, որին նախկինում ստիպված եք եղել մեծ ուժեր նվիրել: Կարևոր կլինի ոչ մի տեղ չշտապելը. շտապելով հազիվ թե կարողանաք ճիշտ որոշումներ ընդունել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու և ամեն ինչ կշռադատելու համար: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Մտերիմ մարդը կկարողանա գուշակել ձեր ցանկություններն ու կատարել դրանք: Դա, իհարկե, երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն ինչ կստացվի, նույնիսկ մի կասկածեք: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք կիմանաք՝ ինչպես օգտվել դրանից: Օրը հաջողություններ է խոստանում բարդ գործերում և հնարավորություն կտա իրագործել այն, ինչ շատ վաղուց էր մտածված: Չարժե մենակ գործել: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Շատերը կուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Այսօր սկսվող համագործակցությունը ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կարող է դնել: Օրը բարենպաստ կլինի ցանկացած ստեղծագործ նախաձեռնության համար: Դուք հեշտությամբ անսովոր մի բան կմտածեք կամ ձեր գաղափարները կյանքի կոչելու անսովոր ու գրավիչ եղանակ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|