Աստղագուշակ․ օգոստոսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2545 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև, հաճելի օր է: Բազում նոր ծրագրեր կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց հոգ չէ: Կարևոր է չմոռանալ այդ գաղափարների մասին, օգտակար կլինի դրանք գրի առնելը: Ավելի ուշ անպայման կվերադառնաք դրանց: Հնարավորություն կունենաք շփվել հին ծանոթների հետ, որոնք ձեզ համար լավ լուրեր կունենան: Հավանական են նվերներ ու անակնկալներ: Միակ ոլորտը, որտեղ կարող են խնդիրներ ծագել, ֆինանսներն են: Գնումների ու գործարքների հարցում մի շտապեք: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնելը, ապառիկով գնումներ անելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադիր եղեք և եզրակացությունների հարցում մի շտապեք: Օրը շրջահայացություն ու զգուշություն է պահանջում: Հենց այդ հատկանիշների շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, սխալներ չեք անի, նպատակին տանող ուղի կգտնեք: Նկատի ունեցեք, որ որոշակի ծրագրերի իրագործումն ավելի մեծ ժամանակ կպահանջի, քան սպասում էիք, այնպես որ՝ լավ է համբերությամբ զինվեք: Վեճեր սովորականից շատ կլինեն: Բոլորը չէ, որ համաձայն կլինեն ձեր տեսակետին, շատերը ձեզ հարցեր կունենան, որոնց պատասխանելը հեշտ չի լինի: Բայց մինչև օրվա վերջ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Դուք մեկ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, մեկ կբարկանաք ձեզ վրա, մեկ կվիրավորվեք նրանցից, որոնք ձեզ պարզապես սխալ են հասկացել: Այդ ամենը կխանգարի զբաղվել իսկապես օգտակար բանով, կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա: Դուք կիսատ կթողնեք սկսածը, մեկ այլ բանի կանցնեք, այդպես էլ ոչինչ ավարտին չեք հասցնի: Ավելի ուշ արդյունավետ շրջան կգա, որը հարմար կլինի և՛ նոր նախաձեռնությունների, և՛ այն գործերն ավարտին հասցնելու համար, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ձեզ հաճույքով կաջակցեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի խելամիտ լինելն ու պրովոկացիաներին չտրվելը: Այսօր դա սովորականից բարդ կլինի, քանի որ հուզական դաշտը լարված կլինի, տրամադրությունը դատարկ բաների պատճառով կփչանա: Հանգստություն պահպանելն ավելի հեշտ կլինի, եթե կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցում ամեն ինչ ձեզանից է կախված և օգնություն չեք ակնկալելու: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Հարմար ժամանակ է ընդհանուր ծրագրերը, ապագայի հետ կապված գաղափարները քննարկելու համար: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս բարենպաստ օրը հազիվ թե ապրումների առիթներ բերի: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել բարդ գործերը, որոնցով զբաղվում էիք վերջին շրջանում, գլուխ հանել կուտակված մանր խնդիրներից: Պատասխաններ կգտնեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Աշխատանքի կամ ուսման հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ գիտելիքներ են ձեզ պակասում մասնագիտական աճի համար: Երեկոն բարենպաստ է ընկերների և ձեզ հոգեհարազատ, ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող այլ մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Շատ բան լավ կստացվի, ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, հրաշալի խորհուրդներ կտաք մարդկանց, որոնք կդիմեն ձեզ: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեր միջամտության ու աջակցության համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Նույնիսկ եթե միևնույն բանով երկար ժամանակ զբաղվեք, չեք շեղվի, ոչինչ աչքաթող չեք անի ու չեք մոռանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինչ գործ էլ ստանձնեք, կասկած չկա, որ այն ժամանակին ավարտին կհասցնեք: Համարձակ ծրագրերը կյանքի կոչելը մեծ ուժեր չի պահանջի: Ամեն դեպքում մի գերագնահատեք ձեր ուժերն ու մի մոռացեք հանգստանալ: Ուժերը վերականգնելով՝ կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների: Օրվա երկրորդ կեսը անսպասելի, բայց շատ հաճելի այցեր է խոստանում: Դուք ուրախ կլինեք նոր ծանոթների հետ շփվելու և այն մարդկանց հետ հարաբերությունները վերականգնելու համար, որոնց հետ ժամանակին ընկերություն էիք անում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Դա շատ կօգնի գործերում. դուք համախոհներ ձեռք կբերեք, որոնց աջակցության շնորհիվ բոլոր հարցերն ավելի հեշտ կլուծվեն: Նկատի ունեցեք, որ բոլոր խորհուրդներին պետք չէ հետևել, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներին արժե ուշադիր լինել: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ընտանեկան գործերի վրա կենտրոնանալը, կենցաղային հարցերը լուծելը: Բարենպաստ ժամանակ է կահույք ու ինտերիերի մասեր, տան համար պիտանի իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգստություն պահպանեք ու առանց շտապելու գործեք: Այսօր դա հեշտ չի լինի. դուք հակված կլինեք հույզերին տրվել՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքների դա կհանգեցնի: Արժե լսել խորհուրդները, որոնք կտան հին ծանոթները: Ուրիշի փորձը կօգնի ձեզ խուսափել սեփական սխալներից: Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, արժե խուսափել սթրեսային իրավիճակներից: Դուք ուժեղ ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով: Գտեք շեղվելու, մեկ ուրիշ բանի վրա կենտրոնանալու ձևը: Կարող եք հետաքրքիր գործ գտնել, որը ձեզ մեծ հաճույք կպատճառի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է նախաձեռնող լինելու, շրջապատողներին ինչ-որ բան առաջարկելու, ձեր գաղափարներով մարդկանց հետաքրքրելու համար: Հնարավորություն կունենաք բարդ գործերում հաջողության հասնել: Այստեղ, իհարկե, համառության կարիք կլինի, որն անպայման կդրսևորեք: Ձեր խոսքերն ու արարքները շատերի սրտով կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում ոչ ոքի չէին վստահում, միանգամից կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Այդ իսկ պատճառով համախոհներ ու օգնականներ գտնելը դժվար չի լինի: Չի բացառվում՝ համագործակցությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած օրն առանց դժվարությունների չի անցնի, հաջողության հասնել կարելի է: Հաճախ դրանում կօգնեն ընկերները. նրանք հաճույքով ձեզ հետ կկիսեն ձեր հոգսերը, աջակցություն կառաջարկեն, եթե դրա կարիքն ունենաք: Օգտակար կլինի այն, ինչ վաղուց եք իմացել: Շատ Ջրհոսներ կկարողանան վերադառնալ հին ծրագրերին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Ուշադիր եղեք գումարի ու ունեցվածքի հետ: Վտանգ կա՝ մեծ գումար կորցնեք՝ այն գրավիչ, բայց անհույս նախագծի մեջ ներդնելով: Արժե զգոն լինել, եթե քիչ ծանոթ մարդիկ շատ են փորձում հետաքրքրել ձեզ և շատ բան են առաջարկում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ, բարենպաստ օր է, որը լի կլինի դրական պահերով, հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Չեն բացառվում հանդիպումները հին գործընկերների հետ: Կարող է պարզվել, որ համագործակցության վերականգնումը հրաշալի գաղափար է, որը միանման գրավիչ է բոլորի համար: Օրը խոստանում է ուրախացնել սիրահարված Ձկներին: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ խոստովանություններ կլսեն, որոնց վաղուց էին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|