Աստղագուշակ․ օգոստոսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2393 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը թեթև ու հաճելի կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կարող եք հրաշալի գլուխ հանել նույնիսկ շատ բարդ գործից: Հաճախ ձեզ կօգնեն շրջապատողները. երբեմն աջակցություն կստանաք մարդկանցից, որոնց նախկինում ձեզ համախոհ չէիք համարում: Կուրախացնեն ընկերական հանդիպումները: Հավանական են լավ նորություններ: Հետո պիտի կենտրոնանաք կենցաղային խնդիրների լուծման վրա: Չի կարելի ասել, որ դրանք ոգևորությամբ եք ստանձնելու: Բայց դուք կաշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել, և ամեն ինչ կստացվի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք արդեն առավոտվանից լավ տրամադրության մեջ կլինեք, և օրվա ընթացքում տեղի չի ունենա մի բան, որը կկարողանա այն փչացնել: Հավանական են հեռվից հրաշալի լուրեր: Որոշ Ցուլեր լուրեր կստանան հին ծանոթներից, որոնց վաղուց կարոտում էին: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով ավարտված հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ շտապ բանի համար պիտի հետաձգեք ծրագրված գործերը: Դա ձեզ չի ուրախացնի: Բայց նյարդայնության կամ տխրության լուրջ պատճառներ չկան, քանի որ արդյունքում ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգիստ, բարենպաստ օր է, որը միանման լավը կլինի և՛ ծրագրեր կառուցելու, և՛ մտածածը կյանքի կոչելու համար: Դուք արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ ու բարդ իրավիճակներից, կհասկանաք՝ ինչպես գործել: Երբեմն կօգնեն հին ծանոթները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Եթե դրանք վերաբերեն աշխատանքին կամ ֆինանսներին, պատասխանի հարցում մի շտապեք. օգտակար կլինի ևս մեկ անգամ ամեն ինչ քննարկելը: Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Կարևոր մի բան իմանալու շանս կա: Հաճախ նման ինֆորմացիայով կկիսվեն մարդիկ, որոնք սովորաբար քչախոս են և տհաճությամբ են կապի դուրս գալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այնքան էլ նշանակալի օր չի լինի, բայց այն հաճելի կանցնի: Կուրախացնի այն, որ ոչ մի տեղ շտապելու կարիք չի լինի, կարող եք հանգիստ զբաղվել գործերով, որոնք վաղուց են ուշադրություն պահանջում: Շատ Խեցգետիններ այսօր կլուծեն վերջին շրջանում իրենց ու իրենց ընտանիքի անդամներին անհանգստացնող հարցերը: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները՝ ինչպես նախապես ծրագրվածները, այնպես էլ սպոնտան գնումները: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք ձեզ համար, միշտ կիմանաք, թե ինչը կուրախացնի մտերիմներին: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորությամբ կամ մի մարդու հետ հանդիպումով, որին շատ էիք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տհաճ ու լարված պահեր հավանական են օրվա առաջին կեսին: Կվշտացնի այն, որ ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու փոխել ծրագրերը կամ հարմարվել նոր պայմաններին: Ձեզ համար արագ պարզ կդառնա, որ դա նույնիսկ լավ է: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին. հիմա կկարողանաք դրանք կյանքի կոչել: Կուրախացնեն ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները: Զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, հնարավորություն կունենաք քննարկել ձեզ վաղուց հետաքրքրող հարցերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պահպանեք ինքնատիրապետումը: Հենց այն կօգնի ձեզ օրը արդյունավետ անցկացնել, խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, արագ գլուխ հանել գործերից: Քանի դեռ շրջապատողները տագնապում են դատարկ բաների պատճառով կամ թեժ վիճում են նրա մասին, ինչը նշանակություն չունի, դուք ինչ-որ օգտակար բանով կզբաղվեք: Շատ Կույսեր կհասկանան՝ ինչպես լուծել բարդ ֆինանսական հարցերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նաև եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Կուրախացնեն հարազատների հետ շփումները: Հրաշալի օր է ընտանեկան տոնի համար, որի համար առիթ կգտնվի: Դուք ինքներդ էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հյուրերին էլ կուրախացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կուզենաք օրը հաճելի ու պարապ անցկացնել, բայց արժե ժամանակ գտնել պիտանի գործերի համար: Չի կարելի ծուլանալ ու տրվել գայթակղություններին, որից կփչանա ոչ միայն ձեր, այլև շրջապատողների տրամադրությունը: Ցանկալի չէ շտապել գնումների հարցում, քանի որ հիմա հակված կլինեք գումար ծախսել անպիտան իրերի վրա: Օրը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք շատ բան նոր լույսի ներքո կտեսնեք, կկռահեք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ են հայտնվել: Երեկոն արժե անցկացնել ընկերների կամ սիրելիի հետ. դուք բազում դրական հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Խուսափեք վեճերից. այսօր դրանք ձեզ պետք չեն: Դուք արագ կկորցնեք հավասարակշռությունը, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չլինի, կսկսեք տաքանալ, ավելորդ բաներ կխոսեք: Ամենաբռնկուն Կարիճները կվիրավորեն մարդկանց, որոնք թանկ են նրանց համար: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն միանման լավը կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, հրաշալի խորհուրդներ կտաք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ օր է: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին: Կվշտացնեն անհաջող զուգադիպությունները, որոնց վրա մեկ ուրիշ ժամանակ պարզապես կծիծաղեիք: Շատ Աղեղնավորների ապրումներից շեղվելուն կօգնեն գործերը: Կարող եք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի պասիվ հանգստի, չհոգնեցնող ու հետաքրքիր զբաղմունքների համար: Արժե հիշել հին նախասիրության մասին, որը կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հրաշալի կդասավորվի, եթե առավոտվանից հիմարություններ չանեք: Մի տրվեք հույզերին, աշխատեք չտաքանալ և հնարավորինս խուսափեք վեճերից: Մտածված արարքները կօգնեն հասնել նպատակին, նրբանկատ նկատողություններն անուշադրության չեն մատնվի: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ժամանակ կլինի: Ձեզ հոգեհարազատ գործ ընտրեք ու մի կասկածեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հաճախ ընկերներն ու ծանոթները հետաքրքիր մի բան կառաջարկեն, կկիսվեն գաղափարներով, որոնց իրագործման հարցում պատրաստ կլինեք օգնել: Երեկոն հարմար է ծրագրեր կառուցելու և ապագայի մասին երազելու համար: Շատ բան կիրականանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Վեճերն ու վիրավորանքները կմնան անցյալում, փոխարենը ընդհանուր հետաքրքրություններ ու ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին կյանքի կոչել: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Համակրանքից լուրջ զգացմունք կարող է ծնվել, եթե վստահեք ձեր սրտին: Օրվա երկրորդ կեսը կարևոր բաների մասին մտածելու ժամանակ է: Հնարավոր է՝ եզրահանգումների գաք, որոնք կազդեն ձեր կյանքի վրա, կստիպեն շատ իրադարձությունների նորովի նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ կա նոր ծանոթների հոգում, նրանց էլ հաճելիորեն կզարմացնի ձեր խորաթափանց լինելը: Լավ է մտերիմների հետ քննարկեք ապագայի ծրագրերը. ավելի ուշ միասին կյանքի կկոչեք մտածածը: Հավանական են անսպասելի այցեր, հաճելի հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Լավագույն օրը չէ մասշտաբային ու բարդ, ինչպես նաև լրիվ նոր գործերի համար: Կարող եք զբաղվել հասարակ ու հասկանալի մի բանով, որում արագ անհրաժեշտ արդյունքին կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|