Աստղագուշակ․ օգոստոսի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2800 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք. օրվա սկիզբը բարենպաստ է, իսկ ահա ավելի ուշ դժվարություններ կծագեն: Առավոտը նր գաղափարների մասով հագեցած կլինի: Շատ բան նրանից, ինչ կմտածեք հիմա, շուտով կկարողանաք կյանքի կոչել: Պիտանի տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի: Ավելի ուշ փոքրիկ դժվարություններ, թյուրիմացություններ կծագեն, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա անել ամեն անգամ չի հաջողվի, քանի որ հին խնդիրներն իրենց մասին կհիշեցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վատ օր չէ ուսման և ստեղծագործ գործունեության, ինչպես նաև ձեզ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, փոքրիկ թերացումներ էլ թույլ չեք տա: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել այն գործը, որը վերջին շրջանում շատ ժամանակ և ուժեր էր խլել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց դուք կփորձեք հարթել սուր անկյունները, զիջումների կգնաք, եթե տեսնեք, որ դրանք կարող են իրավիճակը դեպի լավը փոխել: Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հարմար է կարևոր զրույցների, բոլորին հուզող հարցերի քննարկման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին հազիվ թե հաջողվի խուսափել հուզումներից, բայց դրանց պատճառները լուրջ չեն լինի: Դուք հակված կլինեք շատ բաների համար անհանգստանալ, նույնիսկ եթե չեք կարող ազդել իրավիճակի վրա: Բայց ժամանակի ընթացքում դա կանցնի, հանգստությունն ու լավատեսությունն էլ կվերադառնան: Օրվա երկրորդ կեսը նոր գործեր կբերի, որոնց վրա հաճույքով կկենտրոնանաք: Բարենպաստ շրջան է հին ծանոթների հետ շփվելու համար. զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնեք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց ուրախությամբ կհամաձայնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր գործերի օր է: Այն հարմար է բարդ խնդիրները լուծելու, մասշտաբային նախագծեր սկսելու համար: Հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կտեսնեք բոլոր դժվարությունները, որոնք կարող են լինել, բայց կմտածեք միայն դրված նպատակների մասին, և հենց դրա շնորհիվ էլ կհասնեք այդ նպատակներին: Հնարավոր կդառնա հին կոնֆլիկտների կարգավորումը, գործնական և անձնական կապերի վերականգնումը, որոնք շուտով օգտակար կլինեն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, այդ թվում՝ նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ, չեն կիսում ձեր նպատակներն ու հետաքրքրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տարաձայնություններ ու վեճեր կլինեն, բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի: Ձեզ դուր կգա սեփական տեսակետը պաշտպանելը և համոզիչ փաստարկներ գտնելը, իսկ անհամաձայնությունը ձեզ չի շեղի: Հիմա շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Բայց աշխատեք ավելորդ բաներ չխոսել. չմտածված բառերը կարող են ավելի ուշ օգտագործվել ձեր դեմ: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Որոշ Առյուծների կվերադարձնեն կիսամոռացված պարտքերը, և դա շատ տեղին կլինի. նշանի ներկայացուցիչները կարողանան հաճելի գնումներ անել, կգտնեն մտերիմներին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների ու նոր ծանոթների հետ: Հավանական են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե որ հարցերում եք սխալվել, իսկ որոնցում եք ճիշտ եղել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Նման զրույցները կարող են մասնագիտական համագործակցության, ստեղծագործ միության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց դուք ամեն անգամ պատրաստ չեք լինի խոստովանել դա: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ուշադրություն կդարձնեն միյան վատին՝ չնկատելով ուրախության առիթները: Դրական տրամադրվեք և միանգամից կհասկանաք, որ իրավիճակը կարելի է դեպի լավը փոխել: Մինչև օրվա վերջ կհաջողվի լուծել բարդ հարցերի շարքը, որոնք անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Դուք կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի, ճիշտ պատասխաններ կգտնեք, նույնիսկ եթե դրանք մակերեսին դրված չլինեն: Ձեր հաջողությունները կշահեն շրջապատողների հարգանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ցանկացած մոլորություն ու պատրանք վտանգավոր կդառնա: Նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի տեսնել, թե ինչպիսին է գործերի իրական վիճակը: Որոշ Կարիճներ կնախընտրեն պարզապես չնկատել ակներևը: Շրջապատողները հաճախ լավ խորհուրդներ կտան, բայց դուք չեք ուզենա լսել դրանք: Մի փոքր ինքնաքննադատությունը ձեզ չի խանգարի: Ձեզ վրա պարտավորություններ վերցնելուց առաջ մի քիչ մտածեք: Դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում: Զգույշ եղեք գումարի հետ: Այսօր հակված կլինեք շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը չունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի գաղափարների օր է: Կարևոր չէ՝ դրանք ձեզ մոտ կծագեն, թե մեկ ուրիշի: Դուք միանման ոգևորությամբ կստանձնեք ձեր և մյուսների ծրագրերը, եթե տեսնեք, որ դրանք իսկապես լավն են: Հաջողությամբ կլուծվեն աշխատանքային և ֆինանսական հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Բարենպաստ օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Նոր ծանոթներին դուր գալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բան հրաշալի կստացվի. երբեմն ջանքեր չեն պահանջվի այն գործերից գլուխ հանելու համար, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաճելի գնումներ անել: Օրը հնարավորություն կտա պիտանի տեղեկատվություն ստանալ կամ սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, և դա զուր չի լինի. մանրուքները կարող են կարևոր լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հրաշալի կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Բայց կարող եք նաև լրիվ նոր բան ստանձնել. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից: Նշանի շատ ներկայացուցիչների այցի կգա ոգեշնչվածությունը, և դա կօգնի լուծել այն խնդիրները, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել: Օրվա երկրորդ կեսին շատ ժամանակ կխլեն զրույցներն ու վեճերը: Աշխատեք դրանք առավելագույնս կառուցողական վարել. այդպես օգուտ ավելի շատ կլինի: Դուք համբերատար կլինեք, անկախ ամեն ինչից կպահպանեք ինքնատիրապետումը, քանի որ ամենն, ինչ կասեք, լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մտածածը միանգամից կյանքի կոչել ամեն անգամ չի ստացվի, բայց դուք համառ կլինեք և ի վերջո կհասնեք ձեր ուզածին: Երբեմն ոչ մեծ տարաձայնություններ կծագեն շրջապատողների հետ, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից խուսափելու ձևը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ հետ ուրախ կանցնի, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ավելի մոտիկից ծանոթնալ ու ավելի շատ շփվել ձեզ հետ: Բազում նոր գաղափարներ կունենաք: Դրանք կհաջողվի կյանքի կոչել ապագայում: Չի բացառվում՝ օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|