ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1913 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չէիք համարձակվում ձեռնարկել: Ցանկացած աշխատանք ձեռքից կգա, դուք արագ կկողմնորոշվեք ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում, գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մակերեսային պատկերացում ունեիք:

Նշանի որոշ ներկայացուցիչներ գաղափարներ կունենան, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Նոր ծրագրեր կունենաք, որոնց իրագործման հարցում հաճույքով կօգնեն ընկերներն ու ընտանիքի անդամները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Կուրախացնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ավելի արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան սովորել այն, ինչը շուտով անպայման պետք կգա:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք, կկռահեք, թե ինչ կա նրանց սրտում: Չի բացառվում՝ հենց դուք գտնեք ընտանեկան խնդիրների լուծման բանալին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործնական տեսանկյունից հաջող օր է: Նույնիսկ նշանի այն ներկայացուցիչները, որոնք նախկինում երբեք կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել կամ միայն մոտավոր պատկերացում ունեին դրա մասին, այսօր շահավետ գործարքներ կկնքեն, գումարը կներդնեն հեռանկարային նախագծի մեջ, որը շուտով կսկսի շահույթ բերել:

Բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև կյանքի այլ ոլորտներում: Օրինակ՝ անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ կլինեն, եթե նախաձեռնող լինեք: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Դուք սիրելիին ուրախացնելու հազար ու մի ձև կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է կարևոր գործերի, բարդ խնդիրները լուծելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել. հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները և կկարողանաք որոշել, թե ով է աջակցելու ձեզ, իսկ ով է մյուս կողմն անցնելու:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հիմա դուք հեշտությամբ կհասկանաք, թե որոնք են սիրելիի իրական մտադրությունները: Մտերիմներին ինչ-որ բանով հաճելիորեն զարմացնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, բողոքելու պատճառ չեք ունենա: Ճիշտ է, նշանի որոշ ներկայացուցիչների տրամադրությունը կփչանա, նրանք երբեմն իրենք էլ չեն հասկանա, թե ինչու: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ աշխուժացնել և ուրախացնել:

Ընկերներն ուրախությամբ կաջակցեն ձեր գաղափարները, և, հնարավոր է, իրենք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից հաջող կդասավորվի, մեծ ու հաճելի անակնկալներ ու լավ լուրեր է խոստանում: Հենց այդ հատվածն է հարմար սիրելիի հետ շփվելու համար: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ պահերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է նոր ու անսովոր գործերի համար: Դրանց անկեղծ ոգևորությամբ կանցնեք ու կուրախանաք, նույնիսկ եթե առաջին փուլում միայն համեստ հաջողությունների կարողանաք հասնել: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Շատերի համար դրանք ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

Կարող եք ուսում սկսել. դա ձեզ հեշտությամբ կտրվի, նույնիսկ եթե խոսքը նախկինում ձեզ չտրվող բնագավառների մասին լինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել ինչ-որ անսովոր միջոցառման:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Նոր բան ստանձնելուց առաջ անհրաժեշտ է ճիշտ գնահատել ուժերը, վերլուծել իրավիճակը, մտածել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Դուք կարևոր հաղթանակներ տոնելու, վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Բայց պետք է հետևողական գործեք՝ խուսափելով խառնաշփոթից:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կդասավորվի: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում, դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, ձեզ երբեմն կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նշանի որոշ ներկայացուցիչներ գրավիչ առաջարկներ կստանան, որոնք առանց երկար մտածելու կընդունեն ու չեն զղջա դրա համար:

Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ կարգապահության, մանրուքներին ուշադրության կարիք կլինի: Դուք չափազանց հաճախ կշեղվեք ու ինչ-որ բան բաց կթողնեք: Բայց կողքին կլինի մեկը, որը կհուշի՝ ինչպես խուսափել սխալներից: Իսկ այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք լինի, դուք ինքներդ էլ հրաշալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ֆինանսների հետ զգույշ եղեք: Այսօր դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա, առանց երկար մտածելու կլորիկ գումարի հրաժեշտ կտաք, իսկ ավելի ուշ կզղջաք դրա համար: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հաջողություններ է խոստանում և՛ ընթացիկ գործերում, և՛ լրիվ նորերում: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել, արագ պատասխաններ կստանաք հարցերին, որոնք շրջապատողներին փակուղու առաջ էին կանգնեցրել:

Օրվա երկրորդ կեսը սիրային անակնկալներ է խոստանում: Բարենպաստ ժամանակ է սիրելիի հետ շփվելու համար. ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, նույնիսկ եթե վերջին ժամանակներս շփումները դժվարությամբ էին տրվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք կկարողանաք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար, լուծել վերջին շրջանում մտերիմներին հանգիստ չտվող խնդիրները: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, հրաշալի արդյունքների կհասնեք՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու:

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում: Դուք կզգաք, որ թեթև համակրանքը վերածվում է լուրջ զգացմունքի, և դա փոխադարձ կլինի: Եթե վերջին ժամանակներս հաճախ էիք վիճում սիրելիի հետ, հիմա կկարողանաք ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոգսեր սովորականից շատ կլինեն: Լրիվ նոր գործեր կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ինքնուրույն գլուխ հանել չի ստացվի: Դուք ելք կգտնեք բարդ իրավիճակից ու կաշխատեք այն դեպի լավը փոխել: Դա ջանքեր կպահանջի, բայց դուք չեք նահանջի մինչև չհասնեք ձեր ուզածին: Համառությունը կօգնի հրաշալի արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ կանցնի: Բարենպաստ ժամանակ է և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք շատերին կվարակեք ձեր գաղափարներով ու կոգեշնչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Այն հարմար է բարդ աշխատանքի, փաստերը համադրելու և ճիշտ եզրահանգումներ անելու կարողություն պահանջող զբաղմունքների համար: Դուք չեք սխալվի այնտեղ, որտեղ մյուսները թերացումներ են ունեցել, կանեք ավելին, քան սպասում էիք:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Լավ օր է չծրագրված գնումների համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա արժե ծախսել գումարը, իսկ ինչի վրա՝ ոչ: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1913 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3