ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2617 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է աշխատանքի ու ուսման, մտավոր գործունեության, ստեղծագործ մոտեցում պահանջող առաջադրանքները լուծելու համար: Շատ նոր գաղափարներ կունենաք, ընդ որում՝ կկարողանաք քննադատորեն գնահատել դրանք, տեսնել թույլ կողմերը: Մտածած ամեն ինչ չէ, որ կհաջողվի արագ կյանքի կոչել, բայց ավելի ուշ կվերադառնաք ձեր մտահղացումներին:

Օրվա երկրորդ կեսին վեճերից խուսափելը դժվար կլինի: Շատերը ձեզ հետ համաձայն չեն լինի, և դա ցավալի կլինի: Լավ կլինի, եթե ձեր հույզերը ոչ ոք չնկատի: Թշնամիները կփորձեն խաղալ ձեր թուլությունների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարենպաստ ու հետաքրքիր օր է: Դուք շատ բան դեպի լավը փոխելու, ձեր ու մյուսների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն համարյա չեք զգա, այնպես որ՝ պլանավորածից շատ բան կհասցնեք անել:

Մտերիմների հետ շփվելու ժամանակ էլ կմնա: Ամենայն հավանականությամբ քննարկման համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Կգտնվեն նաև գործեր, որոնցով հաճելի կլինի միասին զբաղվելը: Հավանական են անսպասելի հրավերներ ու առաջարկներ: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար, ովքեր կայցելեն առանց զգուշացնելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ ու արդյունավետ կանցնի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում կարող եք որոշել՝ ինչով է պետք զբաղվել առաջին հերթին: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախագծերին: Հիմա կարող եք կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ կուրախացնի: Նյարդերը կլարվեն, հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով: Հավանական են սխալներ գործերում: Հաճախ դրանց պատճառը ամեն ինչից հնարավորինս արագ գլուխ հանելու ցանկությունը կլինի: Որպեսզի ամեն ինչ լավ ընթանա, պետք է ավելի համբերատար լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դժվար է լինելու: Տարաձայնություններ ու վեճեր սովորականից հաճախ կառաջանան, բացի այդ, վստահ չեք լինի, որ ճիշտ որոշումներ եք ընդունել: Ապրումներն ու կասկածները կխանգարեն կենտրոնանալուն, որոշ պլանների իրագործում պետք է հետաձգեք: Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Չի բացառվում՝ դրանք կապված լինեն կենցաղային տեխնիկայի վերանորոգման կամ շտապ նորը գնելու հետ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կաջակցեն ձեզ ու հրաշալի խորհուրդներ կտան: Հավանական են ընտանիքի անդամներից մեկին վերաբերող լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած երբեմն ծագող դժվարություններին՝ դուք հավասարակշռությունն ու լավատեսությունը չեք կորցնի: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Նրա շնորհիվ կհասնեք նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք հաղթել հին մրցակիցներին: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

Ամեն անգամ հարթ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, բայց դուք լուրջ կոնֆլիկտներ բաց չեք թողնի: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Երբեմն մի քանի լավ կատակն էլ բավական կլինի, որ հարթեք իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կառանձնանա բարդ հուզական դաշտով, որի պատճառով ձեզ խիստ անհարմարավետ կզգաք: Սովորաբար հանգիստ Կույսերը կհուզվեն դատարկ բաների պատճառով, կնյարդայնանան նրա վրա, ինչին նախկինում ուշադրություն չէին դարձնում: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ հանգստացնել, բայց առողջ բանականության ձայնին չեք լսի:

Օրվա երկրորդ կեսին կրկին կվերականգնեք հոգեկան հավասարակշռությունը: Այդ հատվածը հարմար է մտերիմների հետ շփվելու ու ընտանեկան գործերի համար: Կարող եք կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար պիտանի իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավական հանգիստ կանցնի: Այն նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ չի բերի, փոխարենը թույլ կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել բարդ առաջադրանքները: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, սխալներ չեք անի այնտեղ, որտեղ մյուսները թերացել են, և արագ կհասնեք դրված նպատակներին:

Չի բացառվում՝ նոր գաղափարներ ունենաք: Բայց դրանց իրագործման համար պայմանները դեռ բարենպաստ չեն, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, բոլորի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հրաշալի է շփումների համար: Այդ հատվածում կարող եք նոր համախոհներ գտնել, լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում, հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Բոլոր կարևոր հարցերը ցանկալի է քննարկել մինչև ճաշ, ավելի ուշ ճիշտ լուծում գտնելը դժվարանալու է:

Երեկոյան հանգստի կարիք կունենաք: Շատ Կարիճներ կզգան, որ ուժասպառ են եղել: Լավ է այդ հատվածի համար մեքենայի ղեկին հեռավոր ուղևորություններ չպլանավորեք: Ուտելիս զգույշ եղեք, հնարավոր են սննդային ալերգիաներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է նորը սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց ձեր գիտելիքները կարող են օգտակար լինել: Շատ սովորական բաների հիմա նորովի կնայեք: Չի բացառվում՝ այսօր առաջ եկած գաղափարները նշանակալի ազդեցություն ունենան ձեր կյանքի վրա:

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հին սխալներն ուղղելու, ձեր մեղքով ավարտված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Դուք պատրաստ կլինեք փոխզիջումների գնալ, և շրջապատողները կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հետ լեզու գտնելը դժվար կլինի: Հիմա հակված չեք լինի զիջումների գնալ, նույնիսկ եթե հոգու խորքում խոստովանեք, որ դրանք տեղին են: Բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն հին վիրավորանքները, դա նույնպես կխանգարի շփվել շրջապատողների հետ: Երբեմն դժվար կլինի սուր նկատողություններից հրաժարվելը, բայց դուք ամեն դեպքում կփորձեք ձեզ կոռեկտ պահել:

Լավ նորությունն այն է, որ կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ինքնուրույն գործեք: Դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է համագործակցության, ջանքերը միավորելու, համատեղ գործողությունների համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում է պետք դիմել աջակցության խնդրանքով: Չի բացառվում՝ ձեզ ուզենան պատասխան ծառայություններ մատուցել մարդիկ, որոնց ժամանակին օգնել եք: Հիմա դա շատ տեղին կլինի:

Խուսափեք գերհոգնածությունից: Ձեր օրգանիզմը սովորականից խոցելի կլինի, հոգ տարեք ձեր մասին: Օրվա երկրորդ կեսին բարդ գործեր ու հեռավոր ուղևորություններ մի պլանավորեք: Բայց այդ հատվածի համար առավել կարևորը մռայլ մտքերն ու տհաճ հուշերը մի կողմ վանելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր կարող եք հաջողության հասնել ձեզ համար յուրահատուկ կարևորություն ներկայացնող գործերում: Ճիշտ է, դրա համար պետք է ամուր լինեք: Երբեմն ստիպված եք լինելու վեճերի ժամանակ պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Թող դա ձեզ չվախեցնի, քանի որ կարող եք պաշտպանել ձեր դիրքերը՝ խուսափելով կոնֆլիկտներից ու վիրավորանքներից:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե մեկնեք հին ընկերների կամ այլ մտերիմների հետ: Ռոմանտիկ ճամփորդություններն էլ չեն հիասթափեցնի, նույնիսկ եթե ոչ թե էկզոտիկ երկիր, այլ հարևան քաղաք մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2617 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3