Աստղագուշակ․ նոյեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2211 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կենտրոնացեք կարևորի վրա: Սա բարենպաստ օր է օգտակար գործերի, լուրջ աշխատանքի համար: Աստղերը ձեր կողմից կլինեն և արժե օգտվել նրանց աջակցությունից իրագործելու համար այն, ինչ վաղուց եք մտածել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, օգտակար կլինի աշխատանքին ու կարիերայի հնարավոր զարգացմանը վերաբերող ցանկացած հարց քննարկելը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, տարաձայնություններ չեն առաջանա, վեճերի առիթներ չեն լինի, փոխարենը ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու բազում հնարավորություններ կլինեն: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պահանջվում՝ ֆինանսներն են: Գնումների ու գործարքների հարցում մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք ստանձնել լուրջ գործերը: Օրվա առաջին կեսը ավելի հարմար է մանր-մունր, բայց ուշադրություն պահանջող խնդիրները լուծելու համար: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսածը. այստեղ հազիվ թե դժվարություններ առաջանան: Իսկ ահա նոր ու կարևոր բանի անցնել լավ է ավելի ուշ: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը անսովոր գաղափարներ կբերի, որոնք դուր կգան ոչ միայն ձեզ, այլև ձեր շուրջը գտնվող բոլորին: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ինչ-որ մեկի հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արժե շտապել: Դուք կհասնեք կարևոր նպատակներին, եթե ժամանակը զուր չվատնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես է պետք գործել, որպեսզի դրանք բաց չթողնեք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնց համար ուրախ կլինեք: Դուք հեշտությամբ շրջապատողների հետ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության կամ այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի վշտացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրը հազիվ թե սպասվածի նման դասավորվի, հավանական են անակնկալներ, իրադարձություններ ու զուգադիպություններ, որոնք ոչ մի կերպ կանխատեսել չէր կարելի: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններից հրաշալի գլուխ կհանեք: Շատ հարցերում կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Այդ մարդիկ առանց խոսքերի կհասկանան, թե ինչպես կարելի է ձեզ աջակցել: Լավագույն օրը չէ պետկազմակերպություններ դիմելու համար, այստեղ հավանական են տարօրինակ ձգձգումներ, վտանգ կա, որ իզուր ժամանակ կվատնեք: Բայց կարելի է պաշտոնական հարցումներ և այլ փաստաթղթեր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործնական հանդիպումներն ու լուրջ հարցերի քննարկումը մի հետաձգեք: Օրվա սկիզբը հարմար է կարևորի մասին խոսելու համար: Դուք կարող եք ձեր ճշմարտացիության մեջ համոզել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ոչինչ լսել չէին ուզում: Եվ բանը միայն ճիշտ ընտրված փաստարկների մեջ չի լինի, այլև ձեր հմայքի, որին դիմակայելը բարդ կլինի: Նախկինում մտերիմների հետ հարաբերությունները դժվարացնող շատ տարաձայնություններ կմնան անցյալում: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, փոքրիկ ընտանեկան տոնի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուղիղ խոսեք: Այսօր խորամանկելու, ակնարկներով սահմանափակվելու կամ ինչ-որ բան թաքցնելու կարիք չկա: Շրջապատողներին կուրախացնեն ձեր ուղղախոսությունն ու անկեղծությունը: Նույնիսկ եթե երբեմն կտրուկ արտահայտվեք, ոչ ոք չի վիրավորվի, բոլորին պարզ կլինի, որ դուք ճիշտ եք: Հնարավոր է՝ ձեզ հետ վերջապես համաձայնեն նրանք, ում հետ առաջ ընդհանուր լեզու գտնել չէր ստացվում: Օրը հարմար է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, ուշադրություն դարձնել մանրուքներին, ոչինչ աչքաթող չանել: Այսօր ընդունած շատ որոշումներ ձեր ու ձեր մտերիմների կյանքում մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խաղաղասիրաբար տրամադրվեք: Այսօր լավ է խուսափեք թեժ վեճերից, աշխատեք հարթել սուր անկյուններն ու փոխզիջումներ փնտրեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ լեզու էիք գտնում, տարօրինակ կպահեն իրենց: Հնարավորինս համբերատար եղեք նրանց հետ, մի բարկացեք, եթե ստիպված լինեք նույն բանը մի քանի անգամ բացատրել: Կարող եք հաջողությամբ ավարտել բարդ գործերը, որոնց վերջերս մեծ ուժեր էիք նվիրել: Այստեղ կարող եք չշտապել, ուշադրություն դարձնել մանրուքներին: Այդպես կկարողանաք խուսափել ցավալի սխալներից, որոնց պատճառով հետո ամեն ինչ պիտի վերաձևեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերից, քանի որ կտեսնեք այն հնարավորությունները, որոնք մեկ ուրիշը չէր նկատել: Օգնության կհասնի նաև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր դժվարությամբ են կապի դուր գալիս ու ամեն առաջարկի մերժումով են պատասխանում: Այսօր սկսվող գործնական հարաբերություներն ավելի ուշ ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան: Ոչ մեծ տնային խնդիրներ կարող են առաջանալ օրվա երկրորդ կեսին: Հաճախ դրանց լուծումը ծախսեր կպահանջի: Օրինակ՝ հնարավոր է ստիպված լինեք կենցաղային սարքերի փոքրիկ վերանորոգում ձեռնարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք ձեր կողմը գրավել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ ձեզ հետ լավ է համագործակցել, քան թշնամություն անել ու հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Հավանական են ծանոթություններ, որոնք կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: Օրը հարմար է գնումների համար. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Չեն բացառվում նվերները: Հնարավոր է՝ անսպասելի ստանաք այն իրը, որի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, այդ իսկ պատճառով արժե օրը հնարավորինս արդյունավետ անցկացնել: Կարելի է սկսել ամենաբարդ գործերից: Նույնիսկ եթե դրանցից արագ գլուխ հանել չկարողանաք, նկատելի առաջընթաց կունենաք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքն ստանալու համար: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ վերջին շրջանում լարված հարաբերություններում: Հիմա դուք առանց դժվարության կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողները ու հաճախ կգտնեք նրանց ցանկությունները կատարելու ձևը: Երեկոն հրաշալի կլինի կարևոր զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք օրվա սկզբին ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները: Այդ հատվածում նրա հուշումների շնորհիվ կկարողանաք պատասխաններ գտնել բարդ հարցերին կամ լուծել ոչ միայն ձեր կյանքը բարդացնող խնդիրները: Գործերին ստեղծագործ մոտեցումը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Բարդ կլինի շրջապատողների հետ պայմանավորվելը. ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, ընդ որում՝ նույնիսկ ամենահասարակ բաներում: Բայց դուք համբերատար կլինեք, ոչ ոքի վրա չեք բարկանա, այնպես որ՝ շփումներում լարված պահերից կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պետք չէ բոլորին վստահել: Առողջ քննադատությունն այսօր ձեզ հաստատ չի խանգարի: Դրա մասին արժե հիշել հատկապես այն ժամանակ, երբ ձեզ գրավիչ, բայց իրականությունից հեռու գործնական առաջարկներով գրոհի կենթարկեն: Այսօր արագ հարստանալ չի հաջողվի: Նկատի ունեցեք դա, երբ ձեզ ոսկե սարեր խոստանան: Այսօր կուրախացնի ուրիշների մասին հոգ տանելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորությունը: Այն ամենը, ինչ կանեք շրջապատողների համար զուտ մարդասիրությունից դրդված, ձեզ նույնպես օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|