ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2457 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր կարևոր կլինի համառ լինելն ու դժվարությունների առաջ չընկրկելը: Դուք շատ գործերից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Պատրաստ եղեք ուղղելու ուրիշների սխալները: Սակայն հետևեք, որպեսզի դրանք ձեզ չվերագրեն. չի բացառվում թշնամիներից մեկը փորձի այդպես անել:

Ինչքան էլ ուզենաք հետևել կարգուկանոնին ու ծրագրի համաձայն գործել, դատարկ խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Հնարավոր են անսպասելի այցեր ու հանդիպումներ, նաև նորություններ, որոնք սկզբում ձեզ կշեղեն, իսկ հետո շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե շտապել: Պետք է վճռական գործել, քանի որ միայն այդպես կկարողանաք հասնել կարևոր նպատակներին: Երկար ժամանակով մի հետաձգեք ո՛չ կարևոր գործերը, ո՛չ այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Օրվա առաջին կեսը հնարավորություն կտա հուսալի համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը:

Օրվա երկրորդ կեսին փոքրիկ տարաձայնություններ կլինեն, որոնք հաճախ կապված կլինեն տնային գործերի, ապագա գնումների, ընտանեկան ծախսերի հետ: Հիշեք, որ պարտադիր չէ վերջնական որոշումը հիմա ընդունեք: Ավելի ուշ նույն հարցերը կարող եք ավելի հանգիստ ու կառուցողական քննարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչպես էլ դասավորվի օրը, աշխատեք լուրջ լինել ու հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի դիմակայել գայթակղություններին, չտրվել պահի ցանկություններին ու պրովոկացիաներին: Վերջինը հատկապես կարևոր կլինի: Ինչքան էլ շրջապատողները փորձեն հանել ձեզ հավասարակշռությունից, ամեն ինչ լավ կդասավորվի, եթե պահպանեք ինքնատիրապետումը:

Օրվա առաջին կեսը կարող է հոգնեցնող լինել, իսկ երկրորդը ավելի հանգիստ կանցնի: Այն հին ընկերներին հանդիպելու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ մի բանի համար մի անհանգստացեք: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ լավ կդասավորվի, չնայած՝ ոչ միանգամից: Երբեմն սովորական մեթոդները անարդյունավետ կլինեն, պիտի հնարեք ու նոր բան մտածեք, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքին: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, եթե դատարկ բաների պատճառով չանհանգստանաք, չկառչեք մանրուքներից, որոնք հիմա նշանակություն չունեն, իսկ հետո ընդհանրապես կմոռացվեն:

Օրը հարմար է շփումների համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս, իրենց անբարեհամբույր էին պահում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել ու կփորձեն ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի անհանգստացեք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածում անակնկալները շատ հավանական են, և սկզբում կարող է թվալ, որ դրանք խանգարելու են իրագործել մտածածը: Բայց ավելի ուշ նոր հնարավորություններ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Հեշտությամբ համախոհներ և օգնականներ կգտնեք: Գաղափարները, որոնց մասին կպատմեք, հաճախ դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ամեն ինչին սուր են արձագանքում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կրկին քննարկելու համար այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հետաքրքիր կսկսվի: Նոր ու անսովոր գաղափարներ կհայտնվեն, ծրագրեր կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերին: Հնարավոր են հեռվից լավ նորություններ ու առաջարկներ, որոնց միանգամից կուզենաք համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը կարևոր ու բարդ գործերի ժամանակ կլինի: Սկսածն ավարտին հասցնելու համար համառության կարիք կլինի: Հաճախ օգտակար կլինի վաղուց ստացած փորձը: Իսկ ահա ծանոթների խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հոգնեցնող, բայց արդյունավետ օր է: Նոր, մանր-մունր խնդիրներ կառաջանան, որոնց պատճառով չեք կարողանա կենտրոնանալ ձեզ համար ավելի հետաքրքիր բաների վրա: Սակայն դուք կհասցնեք օգտակար բաներ անել, լուծել վերջին շրջանում և՛ ձեզ, և՛ շրջապատողներին անհանգստացնող խնդիրները:

Այսօր ձեզ համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Շատ բաների մասին կուզենաք պատմել, կիսվել և՛ տագնապներով, և՛ հույսերով, և՛ երազանքներով: Հնարավոր է՝ օգտակար խորհուրդներ ստանաք: Բացի այդ, շատ հաճելի կլինի ևս մեկ անգամ զգալը, որ մենակ չեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մտածեք. դա ձեզ մոտ այսօր հրաշալի կստացվի: Ինչքան բարդ լինեն ձեր առաջ դրված առաջադրանքները, այնքան հաճելի կլինի դրանց լուծում փնտրելը: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, ուշադրություն կդարձնեք նրան, ինչը նախկինում աննկատ է մնացել: Շրջապատողներին ձեր հաջողությունները և՛ կհիացնեն, և՛ կզարմացնեն: Կթվա, թե դուք ունակ եք հաշված րոպեների ընթացքում ցանկացած խնդրից գլուխ հանել: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհ կդառնան:

Լավ է երեկոյի համար բարդ ու հոգնեցնող գործեր չծրագրեք: Այդ հատվածը լավ է նվիրեք հանգստին, որի շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Մտածված քայլերը դեպի նպատակը կտանեն, կշռադատված որոշումներն էլ ճիշտ կլինեն: Իսկ ահա հույզերի ազդեցության տակ ասվածն ու արվածը վատ հետևանքներ կունենան. դուք արագ կզղջաք, որ չեք պահպանել ինքնատիրապետումը:

Գումարի հետ կապված ամեն հարցում կարևոր կլինի անթերի կարգապահությունը: Հաշվարկների մեջ ուշադիր եղեք, համոզվեք, որ բոլոր պարտքերը ժամանակին մարել եք: Լավ է գնումների հարցում չշտապեք, հատկապես՝ խոշոր գնումների հարցում: Հազիվ թե հաջողվի արագ ճիշտ ընտրություն կատարել, լավ է հանգիստ մի քանի տարբերակ համեմատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի տագնապեք: Վատ օր չէ, չնայած, որ այն անհանգիստ կանցնի: Ծագած դժվարություններից կարող եք արագ գլուխ հանել, և պետք չէ մտածել, որ իրադարձությունների անհաջող ընթացքը, ձգձգվող վեճը կամ ցավալի պատահարը կարող են խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Օգտակար կլինի խորհուրդները լսելը. այսօր ձեզ հուշումներ կանեն այն մարդիկ, որոնց փորձին կարելի է վստահել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի լուրջ հարցերը քննարկելու, կարևոր բաների մասին խոսելու համար: Դուք կարող եք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի գաղափարների, լավ նորությունների և օգտակար բացահայտումների օր է: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցրել ոչ միայն ձեզ, այլև ձեր շատ ծանոթներին: Աշխատանքային խնդիրները լուծելուն կօգնի հին գործընկերներից, նախկին կոլեգաներից ստացած տեղեկատվությունը: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու հնարավորությունը, դրանք ձեզ դեռ շատ են պետք գալու:

Աշխատեք ուշադիր լսել շրջապատողներին, բայց մի շտապեք անկեղծանալ նրանց հետ: Օրը հարմար չէ գաղտնիքներով կիսվելու կամ ապագայի ծրագրերի մասին պատմելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Սովորականից հաճախ եք ստիպված լինելու զբաղվել ուրիշների գործերով, լուծել ուրիշների սխալների պատճառով առաջացած խնդիրները: Չի կարելի ասել, որ դա ձեզ կոգեշնչի, բայց ուժեղ նյարդայնություն էլ չի առաջացնի. դուք կպահպանեք հանգստությունը, լավատեսությունը և բարյացակամությունը: Դիվանագիտական տաղանդները կօգնեն հաշտեցնել վիճողներին, հարթել մանրուքների և անհասկացողության պատճառով առաջացած կոնֆլիկտները:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն հարմար է ընտանեկան տոնի համար. կարող եք հրավիրել ընկերներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2457 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0