Աստղագուշակ․ նոյեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2356 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն: Նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք իրագործել կարևոր ծրագրերը, հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Հեշտությամբ համախոհներ և օգնականներ կգտնեք, շրջապատողները ձեզ շատ նախաձեռնություններում կաջակցեն: Ընկերների ու հին ծանոթների հետ հանդիպումները կուրախացնեն. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմներին միմյանց հետ լեզու գտնելուն աջակցելու հնարավորություն կլինի: Դուք պատրաստ կլինեք օգնել ձեզ համար թանկ մարդուն: Ձեր ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող շատ խնդիրներ կլուծվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք անհամբեր կլինեք, կուզենաք ուզածին հնարավորինս շուտ հասնել, բայց պայմանները դա թույլ չեն տա: Օրվա առաջին կեսին կվշտացնեն շրջապատողները. նրանց հետ լեզու գտնելը երբեմն բարդ կլինի, երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Բայց դուք կպահպանեք բարյացակամությունն ու լավ տրամադրությունը, ոչ ոքի հետ չեք վիճի, վիրավորական նկատողություններ չեք անի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհեշտանա: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, հին ընկերների հետ շփումներն էլ դրական հույզեր կպարգևեն, ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի գերագնահատեք ձեր ուժերը: Օրվա սկզբին կթվա, թե անհնարին ոչինչ չկա, և դուք ունակ եք ստանձնած բացարձակապես ամեն ինչում հաջողության հասնել: Դուք իսկապես շատ բանի ունակ կլինեք, բայց որոշ անհաղթահարելի խոչընդոտներ կարող են առաջ գալ: Այստեղ լավ է նահանջեք, սպասեք իրադարձությունների ավելի բարենպաստ ընթացքի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դա հաջող զուգադիպությունների, անսպասելի իրադարձություների ժամանակ կլինի, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու նոր հնարավորություններ կբացեն: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վատ օր չէ, բայց այն լրիվ անամպ չի լինի: Չարժե լրջորեն հույս ունենալ, որ մտածած ամեն ինչ կարողանալու եք անհապաղ իրագործել: Որոշակի դժվարություններ կարող են ծագել, չեն բացառվում ձգձգումները գործերում: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ, շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Կուրախացնեն ապագայի մասին զրույցները. կոնկրետ ծրագրեր կհայտնվեն, պարզ կդառնա, թե ինչպես կարող եք դրանք իրագործել: Հավանական են ուշադրության նշաններ ու հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կուրախացնի: Ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար ինչ-որ օգտակար բան անելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք արագ կյանքի կոչել համարձակ ծրագրերը, հենց ինչ-որ բան մտածեք, անմիջապես դա կյանքի կոչելու հնարավորություն կլինի: Օրը հրաշալի կլինի ուսման համար: Դուք անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Թեթև, հետաքրքիր, ոգեշնչող ու հաճելի օր է: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, նույնիսկ ամենաբարդ գործերից արագ գլուխ կհանեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, նոր ծանոթներն անմիջապես համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Շրջապատողները ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները, և զարմանալի չէ, քանի որ դրանք իսկապես շատ լավը կլինեն: Հաջող զուգադիպությունը կհուշի, որ դուք ճիշտ ճանապարհին եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է, որը հրաշալի կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դուք կհասկանաք, թե ինչը կարող եք ինքնուրույն անել, իսկ որտեղ օգնության կարիք կզգաք. ինտուիցիան էլ անսխալ կհուշի, թե ում կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Շրջապատողների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Դուք կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերություններ էիք պահպանում: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Չարժե միայն քննարկել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը: Այստեղ լավ լուծում արագ գտնել չի ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք բոլորին ապացուցել ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով ու չվշտացնելով նույնիսկ ամենազգայուն ու տպավորվող մարդկանց: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի ավելի վաղ ծրագրած գործերին վերադառնալու և դրանք ավարտելու համար: Հաջող զուգադիպությունը կօգնի պատասխան ստանալ այն հարցին, որի շուրջ նախկինում շատ եք մտածել: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավագույն օրը չէ կարևոր գործերի համար. դրանցից գլուխ հանելը մտածածից բարդ կլինի: Բացի այդ, կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, ինչի պատճառով ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, հաջողության հասնելու նոր եղանակներ փնտրել: Փոխարենը ընթացիկ առաջադրանքներից դուք հրաշալի գլուխ կհանեք, կուտակված մանր-մունր խնդիրներն էլ արագ կլուծեք: Հնարավորություն կունենաք շեղվել միապաղաղությունից, կյանքում հաճելի բազմազանություն մտցնել, լինել հետաքրքիր վայրերում: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ ուզենաք վերականգնել հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մտքերը հավաքելը, մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Հիմա դուք սովորականից ավելի սուր կարձագանքեք մանրուքներին, իսկ երբեմն էլ ապրումներ կունենաք՝ չհասկանալով, թե ինչն է դրանց պատճառը: Հիշեք, որ շատ հարցերին պատասխաններ կգտնվեն, երբ հավաքեք ձեզ, վերահսկեք հույզերը: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ վարվել, շատ հարցերին պատասխաններ կգտնեք: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, ընդհանուր լեզու կգտնեք մեկի հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը ստանձնած համարյա ամեն ինչում հաջողություններ կխոստանա: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նոր գործերից, ոտքի վրա կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Ցանկացած պիտանի տեղեկատվություն անմիջապես կմտապահվի: Օրը բարենպաստ կլինի նաև շփումների տեսանկյունից: Կարող եք վերջ տալ երկարատև վեճերին, լուծել վերջին ժամանակներս մտերիմներին վշտացրած ընտանեկան խնդիրները: Կուրախացնի հին ընկերոջ հետ հանդիպումը. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավագույն օրը չէ բարդ գործերի համար. մտքերը հավաքելը դժվար կլինի, դուք ինչ-որ բան կարող եք աչքից բաց թողնել ու ցավալի սխալ անել: Լավ է, եթե կողքին լինեն հուսալի օգնականներ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդ տալ: Մենակ գործելը դժվար կլինի նույնիսկ այն Ձկների համար, որոնք սովոր են ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել: Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Ձեզ դուր կգա նոր բան մտածելը, լավ գաղափարներ էլ շատ կունենաք: Չի բացառվում՝ նոր հոբբի, նախասիրություն ձեռք բերեք, որը ժամանակի ընթացքում եկամուտների աղբյուր կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|