Աստղագուշակ․ նոյեմբերի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2076 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հեշտ չի դասավորվի: Ճիշտ որոշումներ ընդունելու համար չեն հերիքի փորձն ու առողջ բանականությունը: Դուք ռիսկի կդիմեք այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի լսել խորհուրդներն ու օգնության կանչել համախոհներին: Հիշեք, որ այսօր աջակցությունը ձեզ չի խանգարի և մի մերժեք նրանց, ովքեր առաջարկում են այն: Սովորականից հաճախ ընտանեկան տարաձայնություններ կառաջանան: Մտերիմները ձեզանից դժգոհություններ կունենան, դուք էլ՝ նրանցից: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել մի գործով, որը ձեր սրտով չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ, արդյունավետ օր է: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, շատերին կհետաքրքրեք ձեր ծրագրերով: Հավանական են անսպասելի հանդիպումներ, պատահական ծանոթություններ, որոնք հետագայում շատ օգտակար կլինեն: Օրվա առաջին կեսին ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, քանի որ հակված կլինեք թեթևամտության ու շատ ծախսելու: Ավելի ուշ կվերադառնա ձեզ բնորոշ խելամտությունը: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի կազմակերպչական հարցերը լուծելը: Որոշ Ցուլեր կհասկանան, ինչպես սկսել այն գործը, որն առաջ անիրագործելի էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք սովորականից շատ կհուզվեք ու հաճախ սրտին մոտ կընդունեք այն իրադարձությունները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել: Սովորաբար դա ձեզ ուրախացնում է, բայց այսօր կնյարդայնացնի, կհանի հավասարակշռությունից: Կայունության ու կանխատեսելիության կարիք կզգաք, բայց դրանց վրա հույս դնել չարժե: Հնարավոր են ձգձգումներ հենց այն գործերում, որոնցից կուզենայիք արագ գլուխ հանել: Ցավոք, ձեզանից քիչ բան կախված կլինի: Ինչ-որ հարցում կօգնեն հին համախոհները, եթե նրանց դիմեք օգնության խնդրանքով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին կարևոր գործեր մի ստանձնեք: Դա ամենաբարենպաստ շրջանը չէ: Հնարավոր են ձգձգումներ, ինչպես նաև թյուրիմացություններ, որոնց պատճառով կփչանան հարաբերությունները գործընկերների ու համախոհների հետ: Դուք կփորձեք տիրապետել ձեզ ու չնյարդայնանալ, բայց հույզերը հաղթահարելը դժվար կլինի: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի. այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հեշտությամբ կլուծվեն ընտանեկան խնդիրները, հաճախ ձեր խորհուրդները կօգնեն մտերիմներին գլուխ հանել դժվարություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ հետ վիճելը հեշտ կլինի, իսկ լեզու գտնելը՝ դժվար: Միայն ամենահանգիստ ու սառնասիրտ մարդիկ չեն տրվի պրովոկացիաներին, չեն բարկանա ձեր կտրուկ նկատողություններից ու չեն վիրավորվի ձեր կատակներից, որոնք միշտ չէ, որ անմեղ կլինեն: Իսկ ահա մնացածների հետ հարաբերությունները լրջորեն ու երկար ժամանակով կփչանան, եթե ձեզ ավելի զուսպ ու բարեհամբույր չպահեք: Ինչ-որ բարդ, բայց հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հաջողության հասնելու համար համարձակություն է պետք: Ինչքան շուտ դա դրսևորեք, այնքան շատ կլինեն ինքներդ ձեզանով հպարտանալու հիմքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաջող կանցնի, եթե հաղթահարեք հույզերը և պրովոկացիաներին չտրվեք: Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելու ունակությունն այսօր շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ գլուխ կհանեք այն գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Կարևոր զրույցները լարված կանցնեն, բայց ձեզ համար լավագույն ձևով կավարտվեն: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելն ու ամեն ինչի մասին պայմանավորվելը: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հաջող լուծում, ամենայն հավանականությամբ, կգտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է: Դուք կգտնեք հին խնդիրները լուծելու ձևը: Դրանց թվում կլինեն այնպիսիք, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեր մտերիմներին: Ապագայի պլաններում որոշակիություն կհայտնվի, պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Շատ Կշեռքներ կլուծեն այն խնդիրները, որոնց շուրջ երկար ժամանակ մտորել են: Չեն բացառվում անսովոր իրադարձությունները, զարմաալի պատահարները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Գաղափարներով կիսվելը դեռ վաղ է. սկզբում ինչպես հարկն է մտածեք: Որոշ Կշեռքներ օրվա վերջին կհասկանան, որ եկել է առաջնահերթությունները վերանայելու ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հիմա դուք սովորականից շատ աջակցության ու հասկացողության կարիք կզգաք: Խնդիրն այն է, որ մտերիմները միշտ չեն կարողանա տալ դրանք, նույնիսկ եթե անկեղծորեն ուզենան: Ձեր ապրումների խորությունն ամեն մեկին հասկանալի չի լինի, բացի այդ, չեք ուզենա երկար բացատրություններ տալ: Որոշ Կարիճների համար օգտակար կլինի պարզապես միայնակ մնալը: Մյուսներն էլ կարող են հիշել հին նախասիրության մասին. ստեղծագործելն ուժ կտա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են շահավետ գործարքներ, կվերադարձնեն հին պարտքերը: Շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք ինքներդ արդյունավետ կգործեք, մյուսների հետ էլ հեշտությամբ կպայմանավորվեք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք, բայց ավելի հետաքրքիր կլինի լրիվ նոր առաջադրանքի վրա կենտրոնանալը, թեկուզ՝ ոչ այդքան լուրջ: Ուղևորությունները սովորականից ժամանակատար կլինեն. պլաններ կառուցելիս նկատի առեք դա: Օրվա երկրորդ կեսի համա կարևոր հանդիպումներ մի նշանակեք: Մեծ է հավանականությունը, որ դրանք հաջող անցկացնել չի ստացվելու: Բայց դրանում ձեր մեղքը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շփումների տեսանկյունից բավական բարդ օր է: Դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, հաճախ կհետևեք այն մարդկանց, որոնցից լավ բան սպասել չարժե: Որոշ Այծեղջյուրներ տարօրինակ անզգուշություն կցուցաբերեն գործընկերներ ընտրելիս: Մի հավատացեք նրանց, ովքեր մեծ խոստումներ են տալիս. վտանգ կա, որ ձեզ փորձում են պարզապես կասկածելի պատմության մեջ ներքաշել: Կուրախացնի ամենամտերիմ մարդկանց հետ անցկացրած ժամանակը: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կաջակցեն ու լավ խորհուրդներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ձեզ շատ բան կնյարդայնացնի ու կբարկացնի, հաճախ բացասական հույզերը կհաղթեն առողջ բանականությանը, դուք կասեք ու կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Որոշ Ջրհոսների փորձը կօգնի հետ կանգնել չմտածված արարքներից, իսկ ահա նշանի երիտասարդ ներկայացուցիչները իրենց համար խնդիրներ կստեղծեն: Օրվա երկրորդ կեսն առաջինից հեշտ կանցնի, բայց առանց դժվարությունների էլ չի լինի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, կհիասթափեցնեն մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել: Փոխարենը հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վատ օր չէ, բայց նրա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Շատ բաների սովորականից սուր կարձագանքեք, դատարկ բաների պատճառով կանհանգստանաք: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ: Բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, օրվա երկրորդ կեսն էլ բացառապես հաջող ու արդյունավետ կլինի: Աստղերը կհովանավորեն այն Ձկներին, ովքեր սովորում են կամ զբաղվում են հետազոտական գործունեությամբ: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ բանն անհասկացողության մեջ կլինի: Աշխատեք հանգիստ պարզել իրավիճակը: Վեճերից խուսափելը ձեր ուժերի սահմաններում կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|